Լոռեր
Լոռեր (պարսկերեն՝ لُر), իրանալեզու ժողովուրդ, որն ապրում է արևմտյան Իրանում, Զագրոսի լեռներում։ Լոռերի ընդհանուր քանակը գնահատվում է 3-8 մլն։ Իրենցից ներկայացնում են 4 բարեկամական ցեղային խմբեր՝ փիշ–ե կուհա ու փոշտ–ե կուհա Լոռեսթանում և մամասանի ու կուհգիլուե Ֆարսում։ Խոսում են լոռերեն լեզվով, որը պատկանում է հնդեվրոպական լեզուների իրանական խմբի արևմտաիրանական ենթախմբին։ Հավատացյալները դավանում են իսլամի շիա ճյուղը։ Կա վարկած, որ Լոռերը գոյացել են հին էլամական բնակչության և եկվոր հարավիրանական ճյուղի ցեղերից։ Անցյալում հիմնականում ներկայանում էին որպես քոչվոր անասնապահներ։ Այժմ մեծամասնությունը վարում է նստակյաց կյանք։
Լոռեր لرهای ایران | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||
Ընդհանուր քանակ | ||||||||||||
մինչև 5,000,000 | ||||||||||||
Բնակեցում | ||||||||||||
| ||||||||||||
Լեզու(ներ) | ||||||||||||
Լոռերեն | ||||||||||||
Հավատք(ներ) | ||||||||||||
Շիա իսլամ |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Iran»։ The World Factbook։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին։ Վերցված է 2013-08-26
- ↑ «Iran»։ New America Foundation։ 2009-07-12։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-23-ին։ Վերցված է 2013-08-26
- ↑ «Luri»։ PeopleGroups.org։ Վերցված է 2015-09-21