Բացել գլխավոր ցանկը

Բլեր Անդերվուդ (անգլ.՝ Blair Underwood, օգոստոսի 25, 1964(1964-08-25)[1][2], Տակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան, առավել հայտնի է «Լոս Անջելեսի օրենք», «Ծեր Քրիստինի նոր արկածները», «Կեղտոտ, թաց փողեր», «Իրադարձություն», «Բուժում» սերիալներում մարմնավորած դերերով[3]: «Ոսկե գլոբուս» (1991, 2009) և «Գրեմի» մրցանակների (2009) դափնեկիր:

Բլեր Անդերվուդ
BlairUnderwoodApr09.jpg
Ծնվել էօգոստոսի 25, 1964(1964-08-25)[1][2] (55 տարեկան)
ԾննդավայրՏակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ
ԿրթությունՔարնեգի Մելոն համալսարան և Petersburg High School?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող, գրող և կինոպրոդյուսեր
blairunderwood.com

ԵրիտասարդությունԽմբագրել

Անդերվուդը ծնվել է Վաշինգտոն նահանգի Տակոմա քաղաքում: Նրա հայրը՝ Ֆրենկ Անդերվուդ-ավագը, Ամերիկայի Միացյալ Նահանգների զորքերի գնդապետ էր, իսկ մայրը՝ Մերլին Էնն Անդերվուդը, դիզայներ[4][5]: Բլերն ունի ավագ եղբայր և երկու կրտսեր քույր[6]: Դերասանի մանկությունն անցել է ԱՄՆ-ի զինվորական բազաներում ու Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում, ուր այդ ժամանակ մարտական ծառայության էր նրա հայրը[7]:

Բլերը սովորել է Վիրջինիա նահանգի Պիտերսբերգ քաղաքի ավագ դպրոցում, ինչպես նաև Կարնեգի Մելոն քոլեջում հաճախել է թատերական պարապմունքների: Phi Beta Sigma հասարակական կազմակերպության անդամ է[6]:

ԿարիերաԽմբագրել

 
Բլեր Անդերվուդը 41-րդ «Էմմի» մրցանակաբաշխության ժամանակ, 1989 թվական, սեպտեմբեր

Առաջին անգամ Անդերվուդը նկարահանվել է 1985 թվականին «Հակամարտության ուղիներ» ֆիլմում և «Կոսբիի շոու» հեռուստասերիալում: «Մեկ կյանք ապրելու համար» օճառային օպերայում Բոբ Բլյուին մարմնավորելուց հետո նա հրավիրվել է կատարելու դատախազ Ջոնաթան Ռոլինզի դերը «Լոս Անջելեսի օրենքը» սերիալում, որ նկարահանվել է 1987-1994 թվականներին: Այդ աշխատանքի համար 1991 թվականին Անդերվուդն ստացել է իր առաջին մրցանակը՝ «Ոսկե գլոբուս»: 1996 թվականին եղել է Playgirl ամսագրի հուլիսյան համարի շապիկին:

Նկարահանվել է «Զինված ջոկատ» (1993), «Արդար դատաքննություն» (1995), «Կանչ» (1996), «Խոր ազդակ» (1997), «Բախում անդունդի հետ» (1998), «Մարտի կանոններ» (2000) և «Տնային առաջադրանք (ֆիլմ)» (2011) ֆիլմերում: 2000 թվականին «Քաղաքային հրեշտակեր» ֆիլմում ունեցել է գլխավոր դեր:[7]: Հրավիրվել է «Օրենք և կարգ: Հատուկ կորպուս» սերիալի էպիզոդներից մեկի նկարահանմանը: «Բժշկում» հեռուստասերիալում խաղացել է հոգեբանի մոտ գնացող կործանիչի օդանաչուի դերը (երկրորդ անգամ «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր): Նկարահանել է «Կամուրջ դեպի ոչ մի տեղ» (2009) ֆիլմը:

2010-2011 թվականներին Էլիս Մարտինեսի գիտաֆանտաստիկ «Իրադարձություն» սերիալում մարմնավորել է Ամերիկայի նախագահին[8][9]: Հնչյունավորել է The Legend of Spyro: Dawn of the Dragon խաղը:

2000 թվականին Անդրվուդը հայտվել է People ամսագրի «50 ամենագեղեցիկ մարդիկ» ցանկում, իսկ TV Guide-ը նրան անվանել է «90-ականների ամենաազդեցիկ դեմքերից մեկը»[6]: 2007 թվականին Բլերն ամուսիններ Սթիվեն Բարնսի և Թանանարիվ Դուի հետ հեղինակել է Casanegra: A Tennyson Hardwick վեպըը[10]: Նրանք գրել են նաև In the Night of the Heat և (2009)[11] From Cape Town with Love (2010) գրքերը[12]: 2009 թվականին Նիկսոն Սինտիայի և Բո Բրիջի հետ, Ալբերտ Գոռի «Անհարմար ճշմարտություն» գրքի ընթերցանության համար, «Լավագույն խոսքային ալբոմ» կատեգորիայում արժանացել են «Գրեմիի»[13]:

Անձնական կյանքԽմբագրել

1989 թվականին Բլեր Անդերվուդը դարձել է «Արտիստները հանուն նոր Հարավաֆրիկայի» ոչ առևտրային կազմակերպության համաֆինանսավորող, Հարավաֆրիկյան Հանրապետությունում զբաղվելով ժողովրդավարությամբ և մարդու իրավունքների պաշտպանությամբ: Բացի այդ նա ներկայացրել է մի քանի բարեգործական կազմակերպություններ: 1993 թվականին Լոս-Անջելեսյան Մկանային դիստրոֆիայի ասոցիացիայի մասնաճյուղում կատարած աշխատանքի համար արժանացել է «Հումանիտար պարգևի»: Դրանից տասը տարի անց Բլերը դերասանուհի Էշլի Ջադի հետ դարձել է YouthAIDS բարեգործական կառույցի ներկայացուցիչ, ովքեր զբաղվում էին ՁԻԱՀ-ի դեմ կազմակերպվող աշխատանքներով: Հաջորդ տարի Բլերը նկարահանվել է Fulfillment հիմնադրամի գովազդում[14]: Ադերվուդը եղել է Լոս Անջելեսում, Դենի Գլովերի ղեկավարած Robey Theatre Company թատերական խմբի հոգաբարձու:

Աջակցել է Բարաք Օբամայի թեկնածությանն ԱՄՆ-ի նախագահի ընտրություններին և հաճախ ելույթ է ունեցել նրա կազմակերպած հանրահավաքներին: Անդերվուդն առաջին անգամ իմացել է Օբամայի մասին Հարվարդի իրավաբանական դպրոցում «Լոս Անջելեսի օրենք» ֆիլմի փորձեր ժամանակ, որտեղ ապագա նախագահը եղել է դպրոցի պաշտոնական թերթի տնօրենը[15]:

ԴՆԹ-ի անալիզի շնորհիվ Անդերվուդը բացահայտել է, որ նա սերում է վենգոների ցեղից, ովքեր ապրել են Հյուսիսարևմտյան Կամերուն պետության ներկայիս տարածքում[16]:

1994 թվականի սեպտեմբերի 17-ին ամուսնացել է Դեզիր ԴաԿոստայի հետ: Նրանք ունեն երեք երեխա՝ Փերիսը, Բրիելը և Բեյքը[6]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. «Blair Underwood for President! NBC The Event Series Trailer and Jet Magazine Cover!»։ UrbLife.com։ August 30, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-13-ին 
  4. Blair Underwood Biography (1964-)
  5. Brennan Patricia (6 August 1989)։ «Blair Underwood; 'Common Sense' Career Moves» 
  6. 6,0 6,1 6,2 6,3 «imdb.com»։ Biography for Blair Underwood։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-13-ին։ Վերցված է 7 January 2007 
  7. 7,0 7,1 «NPR»։ A Conversation with Blair Underwood։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-13-ին։ Վերցված է 7 January 2007 
  8. «NBC Picks Up Three New Series for 2010–11 Season with "The Event", "Outsourced" and "Love Bites"»։ The Futon Critic։ May 7, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-01-ին։ Վերցված է May 16, 2010 
  9. Hibberd James (May 16, 2010)։ «NBC's fall schedule, upfront revealed»։ The Live Feed։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-01-ին։ Վերցված է May 16, 2010 
  10. Книга Андервуда Archived 2012-03-02 at the Wayback Machine.
  11. In the Night of the Heat A Tennyson Hardwick novel By Tananarive Due, Steven Barnes and Blair Underwood
  12. From Cape Town With Love A Tennyson Hardwick novel By Blair Underwood, Tananarive Due and Steven Barnes
  13. Лауреаты «Грэмми»
  14. «blairunderwood.com»։ Difference։ Արխիվացված է օրիգինալից 2006-03-19-ին։ Վերցված է 7 January 2007 
  15. Kantor Jodi (28 January 2007)։ «In Law School, Obama Found Political Voice»։ New York Times։ Վերցված է 28 December 2008 
  16. «A welcome surprise that my people are from Nigeria & Ibo people» Archived 2008-12-19 at the Wayback Machine.

Արտաքին հղումներԽմբագրել