Կարնեգի Մելոն համալսարան
Կարնեգի Մելոն համալսարան (անգլ.՝ Carnegie Mellon University, CMU), մասնավոր համալսարան և հետազոտական կենտրոն ԱՄՆ-ի Փիթսբուրգ քաղաքում (Փենսիլվանիա նահանգ):
Կարնեգի Մելոն համալսարան անգլ.՝ Carnegie Mellon University | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | մասնավոր համալսարան, հետազոտական համալսարան և մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն |
Հիմնադրված է | 1900 |
Հիմնադրիր | Էնդրյու Կարնեգի |
Ընդհանուր անձնակազմ | 1440 մարդ |
Անդամակցություն | Օուկ Ռիջի համալսարանների միություն, ORCID[1], Թվային գրադարանի ֆեդերացիա[2], MetaArchive Cooperative?[3], Հետազոտական գրադարանների կենտրոն[4], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[5] և Consortium of Social Science Associations?[6] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Փիթսբուրգ |
Հասցե | 5000 Forbes Avenue, Pittsburgh, PA, 15213-3890[8] |
Կայք | cmu.edu(անգլ.) |
Carnegie Mellon University Վիքիպահեստում |
Սկզբում գոյություն ունեին Կարնեգի տեխնիկական դպրոցները, որոնք հիմնել էր ամերիկացի արդյունաբերող Էնդրյու Կարնեգին 1900 թվականին[9]: 1912 թվականին դպրոցը վերածվեց տեխնոլոգիական համալսարանի, որը 4 տարի ուսումնառությունից հետո շնորհում էր բակալավրի կոչում: Համալսարանը հիմնադրվել է 1967 թվականին Կարնեգի տեխնոլոգիական համալսարանի և Մելոնի ինդուստրիալ հետազոտությունների ինստիտուտի (հիմնադրվել էր 1913 թվականին) միաձուլումով:
Կարնեգին գրել էր. «Իմ սիրտը աշխատանքի մեջ է»: Հետագայում այս խոսքը դարձավ համալսարանի նշանաբանը:
Ինստիտուտը զբաղվում է գիտության և տեխնիկայի բնագավառներում հետազոտություններով, IT տեխնոլոգիաներով, ռոբոտաշինությամբ ու արհեստական բանականությամբ: Ինստիտուտը հայտնի է նաև մի շարք այլ բնագավառներում` մենեջմենթ, տնտեսագիտություն, լեզվաբանություն: Գործընկերային հարաբերություններ ունի IBM-ի և հռչակավոր այլ կազմակերպությունների հետ:
Համալսարանը մասնաճյուղ ունի Կատարում, համատեղ ծրագրեր է իրականացնում աշխարհի մի շարք երկրներում, ներառյալ IT կադրերի պատրաստում Թաթարստանի Ինոպոլիս գիտական քաղաքում:
ՄասնաշենքերԽմբագրել
Համալսարանի գլխավոր մասնաշենքը գտնվում է Փիթսբուրգի գործարար կենտրոնից 5 կմ հեռավորության վրա` Շենլի պարկ և Սքվիրել հիլլ, Շեյդիսայդ և Օքլենդ շրջանների միջև: Մասնաշենքի մակերեսը 0.57 կմ² է: Արևմուտքում հարում է Փիթսբուրգի համալսարանի մասնաշենքին:
Բազում տասնամյակների ընթացքում մասնաշենքում ուսանողական կյանքի կենտրոնը եղել է Սկիբո հոլլը: 1950-ական թվականների ինքնատիպ այդ շինությունը, որ կառուցված էր այդ ժամանակի ոճով, քանդվել է: Տեղում կառուցվել է ժամանակակից շինություն, որ շահագործվում է անլար ցանցով:
Նշանավոր դասախոսներ ու շրջանավարտներԽմբագրել
Կարնեգի Մելոն համալսարանում սովորում են 13.650 ուսանող աշխարհի 114 երկրներից: Այն ունի ավելի քան 100.000 շրջանավարտ և 5.000 դասախոս ու գիտաշխատող: Նրանց թվում եղել են Նոբելյան մրցանակի 20 դափնեկիր, Թյուրինգի մրցանակի 12 հաղթող, Ամերիկյան արվեստի ու գիտության ակադեմիայի 22 անդամ, ազգային ակադեմիաների 72 անդամ, «Էմմի» մրցանակի 114 և «Օսկարի» 7 մրցանակակիր[10][11]:
- Կշիշտոֆ Մատյաշևսկի - լեհ և ամերիկացի քիմիկոս
- Ռենդի Պաուշ - ինֆորմատիկայի պրոֆեսոր
- Ջեյմս Գոսլինգ - ծրագրավորող, NeWS, Gosling Emacs համակարգերի հեղինակ
- Մեթ Բոմեր - դերասան
- Էնդի Ուորհոլ - ամերիկացի նկարիչ, պրոդյուսեր, դիզայներ, գրող
- Մարկ Ռուսինովիչ - ամերիկացի ծրագրավորող, գրող
- Ջոն Նեշ - ամերիկացի մաթեմատիկոս
- Հայնրիխ Կրաուզե - ավստրիացի նկարիչ
- Զակարի Կուինտո - ամերիկացի դերասան
- Իձիրի Յուձի - ճապոնացի հետազոտող հաշվապահության բնագավառում, տնտեսագիտության պրոֆեսոր
- Վասիլի Կուզնեցով - խորհրդային պետական ու հասարակական գործիչ
ՎարկանիշԽմբագրել
Համալսարանում կրթությունը համակարգչային տեխնոլոգիաների, նախագծման, բիզնեսի ու տնտեսագիտության, պետական ծառայության, տեղեկատվական համակարգերի, հոգեբանության, սոցիալական ու իրավական գիտությունների, արվեստի բնագավառներում լավագույններից է աշխարհում: 2010 թվականին համալսարանը US News and World Report -ի վարկանիշում զբաղեցրել է 23-րդ, Times Higher Education-ում` 20-րդ, QS World University Rankings-ում` 34-րդ տեղն աշխարհում[12]: Համալսարանը լավագույնն է համարվում համակարգչային տեխնոլոգիաների մասնագետների պատրաստման բնագավառում[13]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://orcid.org/members/001G000001JhCfHIAV-carnegie-mellon-university
- ↑ https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
- ↑ https://metaarchive.org/about/
- ↑ http://www.crl.edu/membership/members
- ↑ https://web.archive.org/web/20200122180935/https://www.cni.org/about-cni/membership/members
- ↑ https://www.cossa.org/members/
- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ http://nces.ed.gov/collegenavigator/?q=&id=211440
- ↑ Committee on Education, United States House of Prepresentatives (1920). Charges Against the Federal Board for Vocational Education, Volume 3. Washington: Government Printing Office. Retrieved June 25, 2015.
- ↑ University, Carnegie Mellon. "Awards - CMU - Carnegie Mellon University". www.cmu.edu. Retrieved 2017-06-15.
- ↑ "CMU About: Awards". Carnegie Mellon University. 2016. Retrieved March 4, 2016.
- ↑ http://www.cmu.edu/assets/pdfs/historicalrankings.pdf
- ↑ https://www.csd.cs.cmu.edu/content/mission-history