Բինգ
Բինգ (անգլ.՝ Bing), որոնողական համակարգ, որը պատկանում է Մայքրոսոֆթին։ Ծառայությունը ծագում է Մայքրոսոֆթի նախկին որոնողական համակարգերից. MSN Search, Windows Live Search և հետագայում Live Search։ Բինգը տրամադրում է բազմաթիվ որոնողական ծառայությունները, ինչպես օրինակ՝ վեբ, վիդեո, պատկեր և քարտեզ որոնելու հնարավորություն։ Նախագծվել է ASP.NET-ով։
Բինգ | |
---|---|
bing.com | |
Տեսակ | կայք, ինտերնետ-որոնողական համակարգ և very large online platform? |
Երկիր | ԱՄՆ |
Սեփականատեր | Մայքրոսոֆթ |
Հեղինակ | Մայքրոսոֆթ |
Բացված | հունիսի 3, 2009 |
Bing Վիքիպահեստում |
Բինգը՝ Live Search-ի փոխարինողը, ներկայացվել է 2009 թվականի մայիսի 28-ին Մայքրոսոֆթի գործադիր տնօրեն Սթիվ Բալմերի կողմից All Things Digital կոնֆերանսի ժամանակ (Կալիֆոռնիա, Սան Դիեգո), թողարկվել է 2009 թվականի հունիսի 1-ին[1]։ Այդ ժամանակ նոր հնարավորություններից էր որոնման դաշտում հարցում գրելիս առաջարկվող ցանկն է և առնչվող որոնումների ցանկը (կոչվում էր՝ «Explore pane»)՝ հիմնված Powerset ընկերության «semantic» տեխնոլոգիայի հիման վրա, որը Մայքրոսոֆթը ձեռք էր բերել 2008 թվականին[2]։
2009 թվականի հուլիսին Մայքրոսոֆթն ու Yahoo!-ին հայտարարեցին, որ ըստ համաձայության Բինգը պետք է սնուցի Yahoo! Search-ին[3]։ Yahoo! Search-ի բոլոր գլոբալ հաճախորդներն ու գործընկերներն անցումը կատարեցին 2012 թվականի սկզբին[4]։ Համաձայնությունը փոխվել է 2015 թվականին, այսինքն Yahoo!-ն պետք է օգտագործի Բինգը միայն որոնումների «մեծ» մասի համար[5]։
2011 թվականի հոկտեմբերին Մայքրոսոֆթը հայտարարել է, որ ավելի արագ և փոքր-ինչ ավելի տեղին արդյունք տալու համար աշխատում է նոր ենթակառուցվածքի վրա։ «Tiger» անվամբ նոր տեխնոլոգիան ներառվել է Բինգի մեջ այդ թվականի օգոստոսից[6]։ 2012 թվականի մայիսին Մայքրոսոֆթը հայտարարել է, որ որոնողական համակարգի մեկ այլ վերափոխում է նախատեսում, որը ներառում է «Sidebar» և սոցիալական կայքերի օգտատերերի տվյալները գտնելու հնարավորություն[7]։
2015 թվականի նոյեմբերի դրությամբ Բինգը ԱՄՆ-ում երկրորդ ամենախոշոր որոնողական համակարգն է (20.9%), Գուգլից հետո (63.9%)։ Yahoo! Search-ը, որը Բինգը սնուցում է, ունի 12.5%[8]:
Պատմություն
խմբագրելMSN որոնում
խմբագրելՄայքրոսոֆթը մեկնարկել է MSN որոնումը 1998 թվականի երրորդ եռամսյակում՝ օգտագործելով Inktomi ընկերության որոնման արդյունքները։ Այն բաղկացած էր որոնողական շարժիչից, ինդեքսից և որոնողական ռոբոտից։ 1999 թվականին այն թողարկեց նոր տարբերակ, որը ցուցադրում էր Looksmart-ից ցանկեր՝ Inktomi-ից արդյունքներով, բացառության մի կարճ ժամանակի 1999 թվականին, երբ այն օգտագործում էր AltaVista-ի որոնման արդյունքները։ Այդ ժամանակներից Մայքրոսոթը թարմացրել է MSN որոնումը՝ սեփական որոնողական շարժիք տրամարդրելով, որի ինդեքսը թարմացվում էր շաբաթական իսկ երբեմն՝ օրական։ Թարմացումը որպես բետա ծրագիր սկսվել է 2004 թվականի նոյեմբերին, իսկ վերջնական՝ 2005 թվականին։ Պատկերների որոնումը օգտագործում էր Picsearch-ի արդյունքները։ Ծառայությունը նաև սկսեց տրամադրել իր որոնման արդյունքները այլ որոնողական պորտալների՝ շուկայում ավելի լավ մրցունակ լինելու համար։
Windows Live որոնում
խմբագրելWindows Live որոնողական համակարգի բետա տարբերակն առաջին անգամ բացվել է 2006 թվականի մարտի 8-ին, վերջնական թողարկումը՝ 2006 թվականի սեպտեմբերի 11-ին՝ փոխարինելով MSN որոնողական համակարգին։ Նոր որոնողական համակարգի նոր ներդիրներից էին՝ Web, news, images, music, desktop, local և Microsoft Encarta։
Այս փոխարինումից հետո Մայքրոսոֆթը դադարեցրեց Picsearch նկարների որոնման արդյունքները օգտագործել՝ տրամադրելով իր սեփականը[9]։
Միջազգային
խմբագրելԲինգը հասանելի է բազմաթիվ լեզուներով և տեղայնացվել է բազմաթիվ երկրների համար[10]։ Նույնիսկ եթե որոնման և արդյունքի լեզուն նույնն է, Բինգը զգալիորեն տարբեր արդյունքներ է տրամադրում աշխարհի տարբեր հատվածներում[11]։
Լեզուներ, որոնցով Բինը կարող է արդյունքներ գտնել
խմբագրել- Ալբաներեն
- Արաբերեն
- Բուլղարերեն
- Կատալաներեն
- Չինարեն
- Խորվաթերեն
- Չեխերեն
- Դանիերեն
- Հոլանդերեն
- Անգլերեն (Ամերիկյան անգլերեն և Բրիտանական անգլերեն)
- Էստոներեն
- Ֆիններեն
- Ֆրանսերեն
- Գերմաներեն
- Հունարեն
- Եբրայերեն
- Հինդի
- Հունգարերեն
- Իսլանդերեն
- Ինդոնեզերեն
- Իտալերեն
- Ճապոներեն
- Կորեերեն
- Լատիշերեն
- Լիտվերեն
- Մալայերեն
- Նորվեգերեն
- Բրազիլական պորտուգալերեն
- Պորտուգալերեն
- Ռումիներեն
- Ռուսերեն
- Սերբերեն
- Սլովակերեն
- Սլովեներեն
- Իսպաներեն
- Շվեդերեն
- Թամիլերեն
- Թայերեն
- Թուրքերեն
- Ուկրաիներեն
- Վիետնամերեն
Լեզուներ, որոնցով Բինգը կարող է լինել
խմբագրել- Բասկերեն
- Կատալաներեն
- Չինարեն
- Խորվաթերեն
- Չեխերեն
- Դանիերեն
- Հոլանդերեն
- Անգլերեն (Ամերիկյան անգլերեն և Բրիտանական անգլերեն)
- Էստոներեն
- Ֆիններեն
- Ֆրանսերեն
- Գալիսերեն
- Գերմաներեն
- Հունարեն
- Հինդի
- Հունգարերեն
- Իսլանդերեն
- Իտալերեն
- Ճապոներեն
- Կորեերեն
- Լատիներեն
- Լատիշերեն
- Լիտվերեն
- Մալայերեն
- Նորվեգերեն
- Բրազիլական պորտուգալերեն
- Պորտուգալերեն
- Ռումիներեն
- Ռուսերեն
- Սերբերեն
- Սլովակերեն
- Սլովեներեն
- Իսպաներեն
- Շվեդերեն
- Թամիլերեն
- Թայերեն
- Թուրքերեն
- Ուկրաիներեն
- Վիետնամերեն
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Microsoft's New Search at Bing.com Helps People Make Better Decisions | News Center». news.microsoft.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Microsoft to Acquire Powerset». Bing. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Microsoft and Yahoo seal web deal». BBC News. 2009 թ․ հուլիսի 29. Վերցված է 2012 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «When will the change happen? How long will the transition take?». Yahoo!. 2011 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2012 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Bright, Peter (2015 թ․ ապրիլի 16). «Microsoft loses exclusivity in shaken up Yahoo search deal». Ars Technica. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Bing Unleashing Tiger to Speed Search Results». Search Engine Watch. 2011 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Goldman, David (2012 թ․ մայիսի 10). «Bing fires at Google with new social search». CNN Money. Վերցված է 2012 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «comScore Releases November 2015 U.S. Desktop Search Engine Rankings». ComScore.com. 2015 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Chris Sherman (2006 թ․ սեպտեմբերի 11). «Microsoft Upgrades Live Search Offerings». Search Engine Watch. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Bing Preferences». Microsoft. Վերցված է 2012 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Wilkinson, D.; Thelwall, M. (2013). «Search markets and search results: The case of Bing». Library & Information Science Research. 35 (4): 318. doi:10.1016/j.lisr.2013.04.006.