Բացել գլխավոր ցանկը

Բերկշիր (անգլ.՝ Berkshire, /ˈbɑrkʃə/ կամ /ˈbɑrkʃɪər/, կրճատ Բերկս, Բերկ / անգլ.՝ Berks), պատմական և հանդիսությունների կոմսություն Անգլիայի հարավում, Թեմզա գետի հովտում, այսպես կոչված կանաչ տարածքում (տնային կոմսություն)։ Մտնում է Հարավարևելյան Անգլիայի կազմի մեջ։ Մայրաքաղաքն Ռեդինգին է, որը նաև խոշոր կենտրոնն է։ Ունի 812 200 բնակչություն (կոմսությունների ցանկում 26 տեղն է, ըստ 2005 թվականների տվյալներով):

Picto infobox map.png
Բերկշիր
Flag of Berkshire?


Flag of Berkshire.svg


ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Կարգավիճակարարողական դքսություն, non-metropolitan county? և Անգլիայի պատմական շրջան
Մտնում էՀարավարևելյան Անգլիա
ՎարչկենտրոնՌեդինգ
Բնակչություն812 000 մարդ
Տարածք1262 կմ²
Berkshire UK locator map 2010.svg
Սահմանակցում էԲաքինհեմշիր, Սյուրեյ, Օքսֆորդշիր, Հեմփշիր և Ուիլտշիր[1]
Կոորդինատներ: 51°25′1.0119371179608e-07″ հս․ լ. 1°0′1e-07″ ամ. ե. / 51.4166666666947733688175504° հս․. լ. 1.000000000028° ավ. ե. / 51.4166666666947733688175504; 1.000000000028

Բովանդակություն

ԱշխարհագրությունԽմբագրել

Տարածքի ընդհանուր մակերեսը 1262 կմ² (40-րդ տեղը) է։ Համաձայն ԲԵՀԲ տարածքը կազմում է 1826 կմ² (1881 թվական)[2]։ Արևելքից սահմանակցում է Մեծ Լոնդոնին[3], հարավ-արևելքում Սուրիեմին, հարավում՝ Համփշիրին, իսկ արևմուտքում՝ Ուիլթշիրին, հյուսիսում՝ Օքսֆորդշիրին, հյուսիս արևելքում՝ Բակինգեշիրին:

ՊատմությունԽմբագրել

870-ական թվականների սկզբին Բերկշիրի տարածքում տեղի է ունեցել ճակատամարտ Ալֆրեդ Մեծի և դանիացիների միջև։ Բերկշիրի ավանդական կոմսության մայրաքաղաքը եղել է Աբինգդոնը, որը տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումներից հետո 1972 թվականին հրաժարվեց Օքսֆորշիր կոմսությունից։

ԺողովրդագրությունԽմբագրել

Համաձայն Սովետական մեծ հանրագիտարանի, 1968 թվական բնակչությունը կազմել է 612,2 հազար մարդ[4], համաձայն ԲԵՀԲ 1881 թվականի դրությամբ բնակչությունը կազմում էր 218,382 հազար մարդ[2]։

Խոշոր քաղաքները

Քաղաք Բնակչություն, մարդ
Ռեդինգ 155 300
Սլաու 119 067
Մեյդենհեդ 78 000
Բրակնելլ 50 131
ՈՒոկինգեմ 30 403
Նյուբերի 28 339
Վինձոր 26 885
Տետչեմ 22 824
Սանդհերստ 20 803

ՏնտեսությունԽմբագրել

Լոնդոնի ամենամեծ օդանավակայան Հիթրոուն գտնվում է Բերկշիրի տարածքում։ Բերկշիրում են գտնվում խոշորագույն ընկերությունների՝ «Հյուլետ Պաքարդ»[5], «Վոդաֆոն»[6], «Բայեր»[7] գլխամասային գրասենյակները, առանձին «ICI Paints Division» քիմիական ընկերության «Իմպերիալ քիմիական արդյունաբերություն»[8]։

Քաղաքականություն և իշխանությունԽմբագրել

Բերկշիրը ոչ մետրոպոլ պետություն է, ընդգրկելով մի քանի վարչական շրջաններ իրենց խորհուրդներով, բայց չունենեն ընդհանուր կոմսության խորհուրդ։ Համայնքների պալատի ընտրություններում վարչական շրջանի բնակչությունը բաժանված է ութ ընտրատարածքների: 1997 թվականից շրջաններից մեկը ներկայացնում էր Թերեզա Մեյը՝ ներքին գործերի նախարար և կականց հարցերով նախարար և իրավահավասարը Դեվիդ Կեմերոնի իշխանությունում։

Կոմսության կարգ ու կանոնով պահպանմամբ զբաղվում է ոստիկանության տարածքային «Թեմզայի հովտի ոստիկանություն» ստորաբաժանումը:


ԿրթությունԽմբագրել

Իթըն քոլեջը հիմնադրվել է 1440 թվականին Հենրիխ VI թագավորի կողմից արքայական Վինդզորյան պալատի հարևանությամբ: Ներկայումս այն մասնավոր գիշերօթիկ դպրոց է 13-18 տարեկան տղաների համար, որտեղ սովորում են մոտավոր 1300 ուսանող:


ՄշակույթԽմբագրել

Ռեդինգ ֆուտբոլային կաումբը 2012/2013 թվականներին հանդես է եկել Պրեմիեր լիգայում: Իր հակառակորդներին հյուրընկունել է «Մադեյսկի» խաղադաշտում, որն ունի 24 հազար հանդիասատես ընդունելու հնարավորություն:

  • Պենբորսկի քոլեջ, նախկին Ծովային քոլեջ

Տեսարժան վայրերԽմբագրել

 
Կում Ջիբեթ հովիտ
  • Վինձոր ամրոց, բրիտանական միապետների նստավայրը, մոտավոր 1070 թվականի կառույց է:

Հետաքրքի փաստերԽմբագրել

18-րդ դարի վերջին այս կոմսությունում ստեղծվել է Բերկշիրյան խոզի տեսակը[4]:

1974 թվականի վերջին Բերկշիրում մի քանի օրվա ընթացքում անձրև է եկել եփած ձվերից[9]:


Բերկշիրի հետ կապված մարդիկԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել