Թեո Ուոլկոտ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Թեո Ջեյմս Ուոլկոտ (մարտի 16, 1989[1][2][3], Stanmore, Հարրոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, ով խաղում է Էվերթոն ակումբում որպես հարձակվող։
Թեո Ուոլկոտ անգլ.՝ Theo Walcott | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Թեո Ջեյմս Ուոլկոտ | |||||||||||||||||
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 16, 1989 (35 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Սթենմոր, Անգլիա | |||||||||||||||||
Հասակ | 176 սմ | |||||||||||||||||
Քաշ | 68 կգ | |||||||||||||||||
Դիրք | Հարձակվող | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Էվերթոն ՖԱ | |||||||||||||||||
Համար | 11 | |||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Երիտասարդ տարիքում՝ 2006 թվականին, Ուոլկոտը արժանացել է BBC Տարվա լավագույն երիտասարդ մարզիկ տիտղոսին։ Ուոլկոտը ավարտել է Սաութհեմփթոնի ֆուտբոլային ակադեմիան և սկիզբ դրել իր կարիերային հենց Սաութհեմփթոնում։ Իսկ արդեն 2006 թվականի ձմռանը նա տեղափոխվում է Արսենալ 5 միլիոն եվրոյի դիմաց։ Արսեն Վենգերը, ով գլխավորում է Արսենալն արդեն երկար տարիներ, Թեոյին հիմնականում օգտագործում է որպես եզրային հարձակվող՝ գերարագ լինելու պատճառով։
17 տարեկան հասակում (մայիսի 30, 2006 թվական) Թեո Ուոլկոտը դարձավ Անգլիայի պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով հրավիրվել է ֆուտբոլի ազգային հավաքական։ 2008 թվականի սեպտեմբերի 6–ին Անդորրայի դեմ խաղում նա դարձավ հեթ–տրիկի հեղինակ և իր անունը գրեց Անգլիայի հավաքականի պատմության մեջ՝ դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով դարձել է հեթ–տրիկի հեղինակ։ Ուոլկոտը հավաքականում անցկացրել է 36 խաղ՝ դառնալով 5 գոլի հեղինակ։
Խաղաոճ
խմբագրելՈւոլկոտն առավել ճանաչված է իր ֆենոմենալ արագությամբ։ Բավարիա Մյունխենի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է. «Ուոլկոտին միայն ատրճանակով կարող ես կանգնեցնել»։ Վենգերը նրան խաղաոճով նմանեցնում է Արսենալի լեգենդ Թիերի Անրիին։ Ոսկե գնդակի քառակի չեմպիոն Լիոնել Մեսսին ասել է. «Ուոլկոտն ամենավտանգավոր խաղացողներից մեկն է, ում դեմ խաղացել եմ»։
Հովանավոր
խմբագրելԵրբ Ուոլկոտը 14 տարեկան էր, նա պայմանագիր կնքեց Nikeի հետ։ 2012 թվականի նոյեմբերին նա հայտնվեց Nike–ի գովազդային տեսահոլովակում ֆուտբոլիստների Էդեն Ազարի, Ռահիմ Ստեռլինգի, Ստեֆան Էլ-Շաարավիի, Մարիո Գյոթցեի և Քրիստիան Էրիկսենի հետ։
Ֆուտբոլային Կարիերա
խմբագրելՍաութհեմփթոն
խմբագրելԹեո Ուոլկոտը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Սաութհեմփթոնում։ Նա 2005–06 մրցաշրջանը սկսում է որպես Սաութհեմփթոնի խաղացող և ավարտում որպես Արսենալի ֆուտբոլիստ։ Մինչ Արսենալ տեղափոխվելը Թեոն Սաութհեմփթոնում մասնակցում է 21 խաղի և դառնում 4 գոլի հեղինակ։ Իր առաջին խաղը Սաութհեմփթոնում խաղացել է Լիդս Յունայթեդի դեմ, և հենց նույն խաղում էլ խփել է իր առաջին գոլը։ Եվ այդ ժամանակ նա դեռ դպրոցական էր։
Արսենալ
խմբագրել17 տարեկանում Թեոն տեղափոխվեց Արսենալ և թիմում սկսեց հանդես գալ 32 համարի մարզաշապիկով։ Իր առաջին խաղը Արսենալի կազմում խաղացել է 2006–07 մրցաշրջանում՝ ընդդեմ Աստոն Վիլլայի, և կատարել է գոլային փոխանցում Ջիլբերտո Սիլվային։ Ուոլկոտը մինչ այժմ իր լավագույն մրցաշրջանը անցկացրել է 2012–13 մրցաշրջանում՝ դառնալով 21 գոլի հեղինակ։ Արսենալում Ուոլկոտին բախտ է վիճակվել խաղալ այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են՝ Թիերի Անրին, Սեսկ Ֆաբրեգասը, Ռոբին վան Պերսին, Տոմաշ Ռոսիցկին, Էշլի Քոուլը և այլք։
Հենց այս թիմում էլ Ուոլկոտը խփել է իր փայլուն գոլերը։ Արսենալի հետ մասնակցել է Պրեմիեր Լիգաին, Չեմպիոնների Լիգային և այլ մրցաշարերի։ Վերջին տարիներին Արսենալը ոչ մի կերպ չէր կարողանում տիտղոս նվաճել, բայց վերջապես 2013–14 մրցաշրջանում թիմը դառնում է Անգլիայի գավաթակիր։ Այդպիսով Ուոլկոտը նվաճում է իր առաջին գավաթը Արսենալի հետ։
Կարիերայի վիճակագրություն
խմբագրելԱկումբ
խմբագրելԱկումբ | Մրցաշրջան | Լիգա | Անգլիայի գավաթ | Լիգայի գավաթ | Եվրոպա | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սաութհեմփթոն | 2005–06 | 21 | 4 | 1 | 1 | 1 | 0 | — | 23 | 5 | |
Ընդհանուր | 21 | 4 | 1 | 1 | 1 | 0 | — | 23 | 5 | ||
Արսենալ | 2005–06 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
2006–07 | 16 | 0 | 4 | 0 | 6 | 1 | 6 | 0 | 32 | 1 | |
2007–08 | 25 | 4 | 1 | 0 | 4 | 1 | 9 | 2 | 39 | 7 | |
2008–09 | 22 | 2 | 3 | 1 | 0 | 0 | 10 | 3 | 35 | 6 | |
2009–10 | 23 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 6 | 1 | 30 | 4 | |
2010–11 | 28 | 9 | 1 | 0 | 4 | 2 | 5 | 2 | 38 | 13 | |
2011–12 | 35 | 8 | 3 | 1 | 0 | 0 | 8 | 2 | 46 | 11 | |
2012–13 | 32 | 14 | 4 | 1 | 2 | 5 | 5 | 1 | 43 | 21 | |
2013–14 | 13 | 5 | 1 | 0 | 0 | 0 | 4 | 1 | 18 | 6 | |
Ընդհանուր | 194 | 45 | 18 | 3 | 16 | 9 | 53 | 12 | 281 | 69 | |
Ընդհանուր կարիերայում | 215 | 49 | 19 | 4 | 17 | 9 | 53 | 12 | 304 | 74 |
Միջազգային
խմբագրելԱնգլիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2006 | 1 | 0 |
2007 | 0 | 0 |
2008 | 5 | 3 |
2009 | 2 | 0 |
2010 | 7 | 0 |
2011 | 6 | 0 |
2012 | 9 | 1 |
2013 | 6 | 1 |
Ընդհանուր | 36 | 5 |
Ըստ Սեպտեմբերի 10, 2013 տվյալների.
Միջազգային Գոլեր
խմբագրելN° | Ամսաթիվ | Մրցավայր | Խաղ | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցույթ |
---|---|---|---|---|---|---|---|
1 | Սեպտեմբերի 10, 2008 | Մակսիմիր Ստադիոն, Զագրեբ, Խորվաթիա | 4 | Խորվաթիա | 1–0 | 4–1 | Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010 (Ընտրական փուլ) |
2 | 2–1 | ||||||
3 | 4–1 | ||||||
4 | 15 June 2012 | Օլիմպիական ազգային սպորտ կոմպլեքս, Կիև, Ուկրաինա | 26 | Ուկրաինա | 2–2 | 3–2 | ՈՒԵՖԱ Եվրո 2012 |
5 | 14 August 2013 | Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն, Անգլիա | 34 | Շոտլանդիա | 1–1 | 3–2 | Ընկերական հանդիպում |
Տիտղոսներ
խմբագրելԱկումբ
խմբագրելԵրկրորդ տեղ։
- Անգլիայի գավաթ (Երիտասարդական) 2005
Հաղթող։
Երկրորդ տեղ։
Միջազգային
խմբագրելԵրկրորդ տեղ։
- ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2009 (Երիտասարդական)։ 2009
Անձնական
խմբագրել- BBC Տարվա լավագույն երիտասարդ մարզիկ։ 2006
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ As (իսպ.) — (untranslated): PRISA, 1967. — ISSN 1888-6671
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեո Ուոլկոտ» հոդվածին։ |