Թերեզա Մերի Մեյ (անգլ.՝ Theresa Mary May, в девичестве Брэйзье (Brasier); հոկտեմբերի 1, 1956(1956-10-01)[3][5][6][…], Իստբորն, Իսթբորն, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[7]), բրիտանացի քաղաքական գործիչ, 1997 թվականի մայիսի 1-ից Համայնքների պալատի անդամ է։

Թերեզա Մեյ
անգլ.՝ Theresa May
 
Կուսակցություն՝ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն[2]
Կրթություն՝ Ուիթլի Փարկ դպրոց[3] և Սանկտ Հյուի քոլեջ (1977)[3][4]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Անգլիկան եկեղեցի
Ծննդյան օր հոկտեմբերի 1, 1956(1956-10-01)[3][5][6][…] (67 տարեկան)
Ծննդավայր Իստբորն, Իսթբորն, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[7]
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն[8][9][10]
Ի ծնե անուն անգլ.՝ Theresa Mary Brasier[1]
Հայր Հյուբեր Բրեյսեր[11]
Մայր Զեյդի Մերի Բրեյսեր[12]
Ամուսին Ֆիլիպ Մեյ[13][14][15]
 
Կայք՝ tmay.co.uk
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Միացյալ Թագավորության վարչապետը 2016 թվականի հուլիսի 13-ից մինչև 2019 թվականի հուլիսի 24-ը։ Պահպանողական կուսակցության առաջնորդը 2016 թվականի հուլիսի 11-ից մինչև 2019 թվականի հուլիսի 23-ը[17]։ Զբաղեցրել է նաև կանանց և իրավահավասարության հարցերով նախարարի (2010-2012 թվականներ) և ներքին գործերի նախարարի (2010-2016 թվականներ) պաշտոնները։

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Ավարտել է Օքսֆորդի համալսարանը՝ աշխարհագրության բակալավրի աստիճանով։ Համալսարանն ավարտելուց հետո 1977-1983 թվականներին Մեյը աշխատել է Անգլիայի բանկում։ 1985-1997 թվականներին աշխատել է քլիրինգային ծառայությունների ասոցիացիայի ֆինանսական խորհրդատու և միջազգային հարցերով ավագ խորհրդական[18]։

Քաղաքական գործունեություն խմբագրել

1986-1994 թվականներին եղել է Լոնդոնի Բորո Մերթոնի տեղական խորհրդի պատգամավոր։ Մասնակցել է 1992 թվականի խորհրդարանական ընտրություններին Նորթ Ուեսթ Դարեմի շրջանում և 1994 թվականի խորհրդարանական ընտրություններին Բարքինգի շրջանում, սակայն հաջողություն չի ունեցել։

1997 թվականի ընտրություններում առաջին անգամ ընտրվել է բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի անդամ՝ Բերքշիրի Մեյդենհեդի նոր ձևավորված ընտրատարածքից և այդ ժամանակից ի վեր վերընտրվել է։

1997-2002 թվականներին զբաղեցրել է տարբեր երկրորդական պաշտոններ պահպանողականների ստվերային կառավարությունում։ 2002 թվականին դարձել է Պահպանողական կուսակցության առաջին կին նախագահը և զբաղվել է կուսակցության առաջնորդի, պահպանողականների գործունեության ապահովման տեխնիկական հարցերով[19]։

2003-2005 թվականներին եղել է տրանսպորտի ստվերային նախարար և, միաժամանակ, պարենի և բնապահպանության ստվերային նախարար։ 2005 թվականի մայիսից մինչև դեկտեմբեր եղել է մշակույթի, ԶԼՄ-ների և սպորտի ստվերային նախարար։ 2005 թվականի դեկտեմբերի 6-ին նշանակվել է Համայնքների պալատի ստվերային առաջնորդ։ 2009-2010 թվականներին զբաղեցրել է աշխատանքի և կենսաթոշակների ստվերային նախարարի պաշտոնը։

2010 թվականի ընտրություններից հետո նշանակվել է ներքին գործերի նախարար՝ միաժամանակ ստանալով կանանց գործերի և իրավահավասարության նախարարի պորտֆելը։ Այդ պաշտոնում նա հանդես է եկել միասեռ զույգերին հավասար իրավունքներ տրամադրելու օգտին՝ դառնալով Մեծ Բրիտանիայի առաջին բարձրաստիճան քաղաքական գործիչներից մեկը, որը հրապարակավ իր աջակցությունն է հայտնել միասեռ ամուսնությունների օրինականացմանը[20][21]։ Աշխատանքի և կենսաթոշակների հարցերով նախարարի պաշտոնը, որին նա կարող էր հավակնել ստվերային կառավարությունում իր վերջին պաշտոնի պատճառով ստացել է Իան Դունկան Սմիթը։

Համայնքների պալատում Մեյը քվեարկել է Իրաք ներխուժելու, կլիմայի փոփոխության դեմ պայքարի օրենքների ընդունման[22], Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի հետագա ինտեգրման դեմ, հասարակական վայրերում ծխելը արգելելու, գեյ-զույգերին երեխաներ որդեգրելու հնարավորություն ընձեռելու և միասեռ ամուսնություններն օրինականացնելու օգտին[23][24][25]։

Մեյը նաև պաշտպանել է օրինագիծը, որը ստացել է «լրտեսական կանոնադրություն» (Snoopers' Charter) ոչ պաշտոնական անվանումը, որը ինտերնետ-պրովայդերներին և բջջային կապի օպերատորներին պարտավորեցրել է պահպանել օգտատերերի ակտիվության մասին տվյալները ցանցում, ձայնային զանգերը, հաղորդագրությունները և էլեկտրոնային փոստը մեկ տարվա ընթացքում, այն դեպքում, եթե ոստիկանությունը հանցագործության հետաքննության ընթացքում գրառումների հասանելիություն խնդրի։ Լիբերալ-դեմոկրատները արգելափակել են առաջին փորձը[26], բայց այն բանից հետո, երբ պահպանողական կուսակցությունը մեծամասնություն է ստացել 2015 թվականին, Մեյը հայտարարել է «հետաքննության լիազորությունների մասին» նոր նախագծի մասին, որը նման է Communications Data Bill նախագծին, թեև ավելի սահմանափակ լիազորություններով[27][28]։ Ակտն ուժի մեջ է մտել 2017 թվականից[29]։

Վարչապետի պաշտոնում խմբագրել

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեից առաջ 2016 թվականի արշավի ընթացքում աջակցել է վարչապետ Դևիդ Քեմերոնին և եղել Brexit'а-ի հակառակորդը։ Սակայն հանրաքվեի անցկացումից հետո, որտեղ հաղթել են եվրասկեպտիկները և վարչապետ Դևիդ Քեմերոնի հայտարարությունը իր առաջիկա հրաժարականի մասին, իր թեկնածությունն է առաջադրել Պահպանողական կուսակցության ղեկավարի և, հետևաբար, Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում[30]։

2016 թվականի հուլիսի 5-ին ընտրությունների առաջին փուլում Պահպանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյը միանգամից դարձել է ընտրարշավի ֆավորիտը՝ հավաքելով 165 ձայն[31]։ Իսկ հուլիսի 7-ին բրիտանացի պահպանողականների և երկրի վարչապետի պաշտոնի համար մրցավազքի եզրափակիչ փուլ անցած երկու կանայք՝ Թերեզա Մեյը, որը ստացել էր 199 խորհրդարանականների աջակցությունը, և էներգետիկայի փոխնախարար Անդրեա Լեդսը, որը հավաքել էր 84 ձայն, դրանից հետո Թերեզան համարվում էր Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուն[32]։

2016 թվականի հուլիսի 11-ին Լեդսն ավարտել է իր արշավը՝ Մեյին թողնելով որպես միակ թեկնածու։ Շուտով նա հայտարարվել է կուսակցության առաջնորդ։ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ ինքը վարչապետ Թերեզայի լիազորությունները կփոխանցի հուլիսի 13-ին։ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին ընդունել է նրա հրաժարականը և լսել Թերեզա Մեյին և առաջարկել նրան նոր կառավարություն ձևավորել։ Թերեզա Մեյը տվել է իր համաձայնությունը և այդպիսով դարձել երկրորդ կինը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ, որը զբաղեցրել է վարչապետի պաշտոնը (Մարգարետ Թետչերից հետո)։

2016 թվականի հոկտեմբերի 19-ին բրիտանական կառավարությունը հայտարարել էր «Ալան Թյուրինգի օրենքի» քննարկման մասին, այսինքն՝ համասեռամոլության համար դատապարտվածներին հետմահու ներում շնորհելու մասին։ Չնայած խորհրդարանում ընդդիմության դիմադրությանը, օրինագիծն ընդունվել է։ 2017 թվականի հունվարի 31-ին օրենքը ստացել է ուժի մեջ է մտել, հետմահու ներում է շնորհել 49 հազար դատապարտյալների։

2017 թվականի հունիսի 8-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնցում Պահպանողական կուսակցությունը՝ Թերեզա Մեյի գլխավորությամբ, փաստորեն զրկվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում մեծամասնությունից՝ հաղթելով նվազագույն առավելությամբ։ Ստեղծվել է այսպես կոչված «կախաղան հանված խորհրդարանի» իրավիճակ։ Կուսակցության առաջնորդը ստիպված է եղել մեկնել Մեծ Բրիտանիայի թագուհու մոտ և խնդրել նրան թույլ տալ նոր կաբինետ ձևավորել։ Լեյբորիստներն ու լիբերալ-դեմոկրատները միաժամանակ հանդես են եկել վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնաթողության օգտին։ Լեյբորիստների ղեկավար Ջերեմի Քորբինը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները համարում է իր կուսակցության հաղթանակը։ 2017 թվականի հունիսի 29-ին Մեյի հրաժարականի մասին լուրեր են հայտնվել, սակայն դրանք հերքվել են։

Brexit խմբագրել

2017 թվականի մարտի 29-ին Թերեզա Մեյը նամակ է ստորագրել Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի անունով՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգի մեկնարկի մասին ծանուցելով Եվրամիության իշխանություններին[33]։ Ընդ որում, սպասվում էր, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունները կտևեն շուրջ երկու տարի և, այդպիսով, երկիրը կարող է լքել քաղաքական միությունը 2019 թվականի մարտին։

2018 թվականի հունիսի 27-ին, նախորդ օրերին խորհրդարանի երկու պալատներում տեղի ունեցած բուռն բանավեճերից հետո, ԵՄ-ի օրենքների վերացման մասին օրինագիծն ընդունվել է Համայնքների պալատի ձայների մեծամասնությամբ և Եղիսաբեթ II ստորագրումից հետո դարձել է օրենք։ Օրենքի համաձայն՝ ԵՄ-ի իրավունքի նորմերը կպահպանեն իրենց գործողությունը Մեծ Բրիտանիայի տարածքում, բայց արդեն որպես բրիտանական օրենքներ։

2019 թվականի հունվարի 15-ին վարչապետ Թերեզա Մեյը ջախջախիչ պարտություն է կրել խորհրդարանում, որտեղ պատգամավորները մերժել են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին նրա համաձայնագիրը։ 2019 թվականի մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կրկին մերժել է ԵՄ-ից դուրս գալու մասին համաձայնագրի նախագիծը[34]։ Մարտի 29-ին Համայնքների պալատը երրորդ անգամ մերժել է Եվրամիությունից դուրս գալու համաձայնագրի նախագիծը[35]։

2019 թվականի ապրիլի 8-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ամենակարճ ժամկետում օրենք է ընդունել, որի համաձայն կառավարությունը պարտավոր է ԵՄ-ի հետ համաձայնեցնել տարկետումը երկրի խորհրդարանի կողմից հաստատվող ժամանակահատվածի համար, որպեսզի խուսափի Եվրամիությունից առանց համաձայնագրի դուրս գալուց[36][37]։ 2019 թվականի ապրիլի 11-ին ԵՄ-ից երկրի դուրս գալու ժամկետի հետաձգումը ստացվել է մինչև 2019 թվականի հոկտեմբերի վերջը[38]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Theresa May: Britain’s Angela Merkel?
  2. 2,0 2,1 Rt Hon Theresa May MP (բրիտ․ անգլ.)Parliament of the United Kingdom.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Who is Theresa May: A profile of UK's next prime minister (բրիտ․ անգլ.) — 2016.
  4. 4,0 4,1 https://www.st-hughs.ox.ac.uk/statement-theresa-may-mp/
  5. 5,0 5,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  6. 6,0 6,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  7. 7,0 7,1 7,2 http://blog.findmypast.co.uk/2013/famous-family-trees-theresa-may/
  8. http://www.bbc.co.uk/news/uk-politics-20692893
  9. http://www.bbc.co.uk/democracylive/house-of-commons-22464177
  10. http://www.bbc.co.uk/news/uk-politics-14126514
  11. (not translated to en-gb) Theresa May: minister with a mind of her own (բրիտ․ անգլ.)The Guardian, 2012. — ISSN 1756-3224; 1354-4322
  12. Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  13. https://next.ft.com/content/896aaa54-12bf-11e4-93a5-00144feabdc0?siteedition=uk
  14. http://www.independent.co.uk/news/people/philip-may-theresa-may-husband-profile-a7131461.html
  15. http://www.telegraph.co.uk/news/2016/07/09/the-oxford-romance-that-has-guided-theresa-may-from-tragedy-to-t/
  16. https://www.today.com/news/time-reveals-100-most-influential-people-2017-check-out-full-t110588
  17. «Тереза Мэй покинула пост лидера Консервативной партии». РИА. 2019 թ․ հունիսի 7. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  18. As Theresa May makes a bid for prime minister we look at her first foray into politics | Meridian — ITV News
  19. «Биография на официальном сайте». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 17-ին.
  20. «Либерализм во всём, кроме иммиграции: Что нужно знать о Терезе Мэй — новом премьер-министре Великобритании». Meduza. 2016 թ․ հուլիսի 12. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  21. «Home Secretary Theresa May comes @Out4Marriage». Pink News. 2012 թ․ մայիսի 24. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
  22. Тереза Мэй на сайте проекта They Work For You.
  23. What Theresa May has to say about Brexit, gay marriage, human rights and business. International Business Times
  24. Обсуждение министра внутренних дел Великобритании Терезы Мэй в передаче «48 минут» радиостанции Эхо Москвы
  25. «Theresa May: What you need to know about the LGBT rights record of Britain's next PM». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  26. Gayle, Damien (2015 թ․ մայիսի 9). «Theresa May to revive her 'snooper's charter' now Lib Dem brakes are off». The Guardian. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  27. «Theresa May says 'contentious' parts of web surveillance plan dropped». BBC. 2015 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
  28. «Britain to present new watered down surveillance bill». Reuters. 2015 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  29. ««Пакет Яровой». Британская версия Королева Елизавета II одобрила «закон ищеек», разрешающий слежку за подданными». Meduza. 2016 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
  30. Глава МВД Британии Тереза Мэй выдвинула свою кандидатуру на пост премьера. // ՌԻԱ Նովոստի
  31. Мэй назвала себя лучшим кандидатом на пост премьера Британии. // ՌԻԱ Նովոստի.
  32. Премьером Британии будет женщина: финалистами гонки стали Мэй и Лидсом. // ՌԻԱ Նովոստի.
  33. «Тереза Мэй подписала письмо в ЕС о запуске Brexit». Российская газета. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
  34. «Британский парламент повторно отверг проект соглашения с ЕС о Brexit» (ռուսերեն). ТАСС. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  35. Соглашение о «Брекзите» в третий раз провалилось в британском парламенте
  36. «В Британии приняли закон, предотвращающий "жесткий" Brexit» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 20190409T0133+0300Z. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  37. Deutsche Welle (www.dw.com). «Британский парламент одобрил закон об отсрочке "Брекзита" | DW | 08.04.2019» (ռուսերեն). DW.COM. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  38. Великобритания получила вторую отсрочку // Коммерсантъ.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թերեզա Մեյ» հոդվածին։