Սլաու (անգլ.՝ Slough, ՄՖԱ /ˈslaʊ/, լսել ), քաղաք (town) և Անգլիայի միասնական միավոր Բերքշիր վարչաշրջանի արևելքում (մինչև 1974 թվականը Բաքինհեմփշիրում

Քաղաք
Սլաու
անգլ.՝ Slough
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԵրկրամասԲրանդենբուրգ
ՇրջանՀարավ-արևելյան Անգլիա
ՀամայնքԲերքշիր
Մակերես32,54 կմ²
Բնակչություն119 067 մարդ (2001)
Խտություն3 660 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01753
Փոստային դասիչSL1-SL3
Պաշտոնական կայքslough.gov.uk
Սլաու (Միացյալ Թագավորություն)##
Սլաու (Միացյալ Թագավորություն)
Սլաուի միասնական միավորը Անգլիայի քարտեզի վրա

Պատմություն խմբագրել

1965 թվականին Լենլիում՝ Սլաուի մերձքաղաքային շրջանում, մեքենաների նախկին գործարանի վայրում սկսվեցին արտադրել «Mark 1» սերնդի «Ford Transit» մեքենան։ Բայց քանի որ պահանջարկը գերազանցում էր գործարանի հնարավորությունները, արտադրությունը տեղափոխվեց Սաութհեմփթոն։

Տեղական ինքնակառավարման վերակազմակերպման ժամանակ 1974 թվականին Բաքինհեմփշիրի հարավային մասը (ներառյալ Սլաուն) տեղափոխվել է Բերքշիր (en։Local Government Act 1972).

Միասնական միավորը ձևավորվել է 1998 թվականի ապրիլի 1-ին Սլաու շրջանից ԲերքՇիրի ոչ մայրաքաղաքային վարչակազմից։(en։Local Government Commission for England (1992)).

2002 թվականի փետրվարին քաղաքային դիահերձարանում այրել էին Մարգարեթ արքայադստեր՝ Եղիսաբեթ IIի կրտսեր քրոջ դին։ Պետության ողջ պատմության ընթացքում արքայադուստրը դարձավ առաջինը թագավորական ընտանիքից, ում դիահերձել էին[1]։.

Աշխարհագրություն խմբագրել

Սլաուն գտնվում է Անգլիայի հարավում՝ Թեմզա գետի հովտում։

Որպես վարչական միավոր՝ գրավում է 33 կմ²տարածք և սահմանակից է Սուրրեյ վարչաշրջանի, Վինդզոր և Մեյդենհեդ միասնական միավորներին՝ արևմուտքում, իսկ հյուսիսում և արևելքում՝ Բաքինհեմփշիր վարչաշրջանին։

Սլաուին մոտակա քաղաքներն են Վինդզորը՝ 4 կիլոմետր հարավ, Մեյդենհեդը՝ 9 կիլոմետր արևմուտք, Աքսբրիջը (մտնում է Մեծ Լոնդոնի կազմի մեջ)՝ 9 կիլոմետր արևելք, և Բիկոնսֆիլդը՝ 11 կիլոմետր հյուսիս։

Բնակչություն խմբագրել

Միասնական միավոր Սլաուի տարածքում ապրում է 119 067 մարդ՝ 3 660 մարդ./կմ² (2001 թվ.) խտության պայմաններում[2]։.

Եվրոպական ծագում ունեցող բրիտանացիները 69 441 մարդ է, որ կազմում է ողջ բնակչության 58 %։ Համեմատության համար ասենք, որ Անգլիայի տարածքում սպիտակամորթ բրիտանացիները կազմում են միջինը 86 %։ Ասիական ծագում ունեցող բրիտանացիները Սլաուում 33 272 են (27 %ընդդեմ 4,5 %), աֆրիկյան ծագում ունեցողները՝ 6 026 (5 % ընդդեմ 2,3 % Անգլիայում)[3]։.

Քաղաքականությունը խմբագրել

Միասնական միավոր Սլաուի խորհուրդը կազմված է 41 պատգամավորներից՝ ընտրված 14 շրջաններում։ Վերջին ընտրությունների արդյունքում՝ խորհրդում 21 տեղ պատկանում է լեյբորիստներին[4]։

Տնտեսություն խմբագրել

Սլաուում է գտնվում կենցաղային քիմիայի և դեղերի արտադրող ընկերություններից մեկի՝ «Reckitt Benckiser»-ի գլխավոր գրասենյակը։ Կազմակերպության բաժնետոմսերը մտնում են FTSE 100 ինդեքսի հաշվարկման համակարգի մեջ։

Segro խոշոր ներդրումային ընկերության բաժնտոմսերը մտնում են FTSE 250 ինդեքսի հաշվարկման համակարգի մեջ։

Այստեղ է գտնվում ամերիկյան Amazon.com-ի բրիտանական առևտրային կենտրոնը, որը մեծագույնն է աշխարհում ինտերնետային ապրանքների և ծառայությունների վաճառքի շրջանառությամբ[5]։

Ամերիկյան մթերային ընկերության՝ «Mars»-ի մասնաճյուղը հայտնի է նրանոց, որ հենց այստեղ է 1932 թվականին սկսվել «Mars»-ի ձողիկի արտադրությունը[6]։

«Horlicks» կաթնամթերքի արտադրության գործարանը աշխատում է քաղաքում 1906 թվականից. այժմ ունի գրեթե 70 աշխատակից[7]։

«O2»՝ Բրիտանիայի խոշոր բջջային օպերատորի գլխավոր գրասենյակը[8], «ICI Paints Division» մասնաճյուղը գտնվում են Սլաուում[9]։

Տրանսպորտ խմբագրել

 
Երկաթուղային կայարանը

Քաղաքից 8 կիլոմետր արևմուտք գտնվում է Հիթրոու խոշորագույն միջազգային օդանավակայանը։

«M4» մայրուղին անցնում է քաղաքի միջոցով և իրար է միանում Ուելսի հարավային շրջանները Լոնդոնին։ Սլաուից 7 կիլոմետր դեպի արևմուտք այն հատում է մայրաքաղաքային «M25» օղակը։ Սլաուից 6 կիլոմետր հյուսիս ճանապարհ է դեպի «M40» ավտոմայրուղի՝ միացնող Լոնդոնը և Բիրմինհեմը։

Սլաուի միջով է անցնում «Great Western Main Line» երկաթգիծը, որ սպասարկվում է «First Great Western» կազմակերպության կողմից։ Քաղաքային կայարանը գտնվում է Ռեդինգ և Պադդինգթոն կայարանների միջև[10]։.

Շինարարության փուլում է գտնվում նոր երկաթգծային ցանցի՝ «Crossrail»-ի կառուցումը։ Այն կապում է Բերքշիրը և Բաքինհեմփշիրը՝ Մեծ Լոնդոնի միջով, Էսսեքս և Կենտ կոմսությունների հետ[11]։

Ֆուտբոլ խմբագրել

Սլաուի կիսապրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբը խաղում է Հարավային ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիոնում[12]։

Հայտնի բնակիչները խմբագրել

 
Սըր Ուիլյամ Հերշել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արքայադուստր Մարգարեթին դիահերձել էին..»
  2. «Միասնական միավոր Սլաուի բնակչության խտությունը (2001 թվական)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
  3. «Սլաուի էթնիկական կազմը (2001 թվական)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
  4. «Սլաուի Խորհդրի պատգամավորները». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
  5. «Amazon.com» ընկերության մասնաճյուղը
  6. ««Mars» ընկերության մասնաճյուղը Մեծ Բրիտանիայում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
  7. ««GlaxoSmithKline» ընկերության գործարանը Սլաուում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
  8. Տեղեկատվություն «O2» կազմակերպության մասին
  9. ««ICI Paints Division» մասնաճյուղի գրասենյակը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
  10. «First Great Western» երկաթուղային օպերատորի պաշտոնական կայքը
  11. «Crossrail» ցանցի քարտեզը
  12. Ակումբը Հարավային ֆուտբոլային լիգայի կայքում
  13. Հոդված «БԲրիտանիկայում»
  14. Դոն Հերշելը Ռուսաստանի ԳԱԱ պաշտոնական կայքում
  15. «…սըր Ուիլյամ Հերշելը բնակվում է Սլաուում 1786 թվականից...»
  16. Ջիմմի Կառը bbc.co.uk կայքում
  17. «..Բրայան Քոննոլին մահացել է Ուեկսհեմ Պարկի հիվանդանոցում...»
  18. «Մերիանի կենսագրությունը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  19. «Սլաուի դպրոցում 15-ամյա…»
  20. «..Պիտեր Օսհուդը մահացել է սրտի կաթվածից...Սլաուում...»
  21. Էրնի Ուայսը kinopoisk.ru կայքում
  22. «Թրեյսի Ուլմանի կենսագրությունը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  23. «Ռոդ Էվանսը bbc.co.uk կայքում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել