Բացել գլխավոր ցանկը

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոն

Քեթրին Էլիզաբեթ, Քեմբրիջի հերցոգուհի (անգլ.՝ Catherine Elizabeth, Duchess of Cambridge), հունվարի 9, 1982(1982-01-09)[1][2], Royal Berkshire Hospital, Ռեդինգ[3] Ռեդինգում, Մեծ Բրիտանիա։ Ամուսնացած է Արքայազն Ուիլյամի հետ։

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոն
Catherine Elizabeth
Duchess Kate of Cambridge visits Sweden (2018).jpg
Ծնվել էհունվարի 9, 1982(1982-01-09)[1][2] (37 տարեկան)
ԾննդավայրRoyal Berkshire Hospital, Ռեդինգ[3]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Կրոնանգլիկանություն
ԿրթությունSt Andrew's School?, Downe House?, Մարլբորոյի քոլեջ և Սենթ Էնդրյու համալսարան
Մասնագիտությունազնվական և գործարար
ԱմուսինՈւիլյամ, Քեմբրիջի դուքս
Ծնողներհայր՝ Michael Middleton?, մայր՝ Carole Middleton?
Պարգևներ և
մրցանակներ
Եղիսաբեթ II թագուհու ադամանդե հոբելյանական մեդալ և Արքայական Վիկտորիական շքանշանի Մեծ խաչի տիկին
ԵրեխաներԱրքայազն Ջորջ, Արքայադուստր Շառլոթ և Արքայազն Լուի
Catherine, Duchess of Cambridge Վիքիպահեստում
Քեյթ Միդլթոն և Արքայազն Ուիլյամ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1982 թ. հունվարի 9-ին անգլիական Բերկշիր կոմսության Ռեդինգ քաղաքում, Մայքլ Ֆրենսիս Միդլթոնի (անգլ.՝ Michael Francis Middleton) և նրա կնոջ Քերոլ Էլիզաբեթի (անգլ.՝ Carole Elizabeth Middleton née Goldsmith) ընտանիքում։

ԸնտանիքԽմբագրել

Քեյթի ծնողները ամուսնացել են 1980 թ. հունիսի 21-ին Բուքինգեմշիր կոմսության Դոռնի գյուղի եկեղեցում։ Նրանք ծանոթացել են, երբ աշխատում էին քաղացիական ավիացիայում. Քերոլը ուղեկցորդուհի էր, Մայքլը՝ ավիադիսպետչեր (իսկ հետո նա դարձավ օդաչու British Airways)։ Քեյթի մայրը ծնվել է 1955 թ. հունվարի 31-ին։ Նրա նախնիները Հարիսոնի ընտանիքից են՝ բանվոր դասակարգի ներկայացուցիչներ։ Նրանք Դարեմ կոմսության հանքագործներ են։ Քեյթի հայրը ծնվել է 1949 թ. հունիսի 23-ին։ Նրա ընտանիքը Արևմտյան Յորքշիր կոմսության Լիդսից են։ Քեյթի տատիկը, հայրական կողմից, Օլիվիան սերում է Լյուփթոն տոհմից, որի անդամները հայտնի են առևտրային գործունեությունում ինչպես նաև քաղաքային ծառայություններում։ Տատիկի կողմից Քեյթը համարվում է բարեկամուհի Դեյվիդ Թոմասի ` հայտնի եկեղեցական օրհներգների հեղինակի։ Նաև Քեյթը համարվում է հայտնի դերասանուհի` Հելենա Բոնեմ Քարթերի հեռավոր զարմուհին։ Միդլթոնները ունեն երեք երեխա՝ Քեյթը, Ֆիլիպա Շառլոտան (Պիպա) և Ջեյմս Ուիլյամը։ Քեյթը ավագն է։ 1987 թ. Միդլթոնները հիմնադրել են փոստային առևտրի ընկերություն «Party Pieces», որը հաջողություն ունեցավ Մեծ Բրիտանիայի շուկայում, և դարձրեց նրանց միլիոնատեր։ 2011 թ. ապրիլի 29-ին Քեթրինն ամուսնացավ Մեծ Բրիտանիայի թագուհու Եղիզաբեթ II-ի թոռան Արքայազն Ուիլյամի հետ։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Վեստմինստերյան աբբայությունում, որտեղ հրավիրված էր 1900 մարդ։ Աշխարհն ականատես եղավ Քեյթի և Ուիլյամի հրաշալի հարսանիքին, որոնց թվում եղել են մտերիմ ընկերներ, հայտնի մարդիկ և քաղաքական գործիչներ։ 2013 թ. հուլիսի 22-ին ծնվեց նրանց որդին՝ Ջորջ Ալեքսանդր Լուին, Քեմբրիջի արքայազնը։

ԾանոթագրություններԽմբագրել

ՀղումներԽմբագրել