Բերատ (ալբ․՝ Berati, պատկերավոր անվանվում է «Ալբանական Բելգրադ[1]»), քաղաք Ալբանիայի հարավային մասում, Օսումի գետի հովտում, երկրի մայրաքաղաք Տիրանայից 70 կիլոմետր դեպի հարավ: Զբաղեցնում է 379,98 կմ² տարածք[2]: Ըստ 2011 թվականի հունվարի 1-ի տվյալների Բերատի բնակչությունը կազմել է 36 496[3]։ Քաղաքը Բերատի գավառի և Բերատի շրջանի վարչական կենտրոնն է[4][5]։ 2008 թվականի հուլիսին Հին Բերատը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Քաղաք
Բերատ
ալբ․՝ Berati
Զինանշան
Stema e Bashkisë Berat.svg

Berat Albania.jpg
Բերատը և Տոմոր լեռը հետևում
Կոորդինատներ: 40°47′0″ հս․ լ. 19°57′0″ ավ. ե. / 40.78333° հս․. լ. 19.95000° ավ. ե. / 40.78333; 19.95000
ԵրկիրԱլբանիա Ալբանիա
ԳավառԲերատի գավառ
ՇրջանԲերատի շրջան
ՀամայնքԲերատի համայնք
ՔաղաքապետՖադիլ Նասուֆի
Հիմնադրված էմ. թ. ա. 314 թ.
Այլ անվանումներԱնտիպատրեա, Պուլքերիոպոլիս, Բելիգրադ
Մակերես6.3 կմ²
ԲԾՄ58 մ
Պաշտոնական լեզուԱլբաներեն
Բնակչություն70․830 մարդ (2009)
Խտություն10,317 մարդ/կմ²
Ազգային կազմալբանացիներ
Կրոնական կազմմուսուլմաններ, ուղղափառներ
Տեղաբնականունբերատցի
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ(0)32
Փոստային ինդեքսներ5001-5006
Ավտոմոբիլային կոդBR
Պաշտոնական կայքbashkia-berat.net (ալբ.)
##Բերատ (Ալբանիա)
Red pog.png

Բերատի սլավոնական տեղանուններըԽմբագրել

Մի ժամանակ Բերատը կոչվել է Սվետիգրադ[6] и Բելգրադ,[7][8][9], իսկ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերից մեկը մինչև օրս պահպանել է սլավոնական Գորիցա անվանումը[10][11]: Բերատի մերձակայքում կա սլավոնական անվանումով ևս մեկ բնակավայր՝ Վոդիցե գյուղը: Բուն քաղաքում էլ գործում է Свете Тројице (Սուրբ Երրորդության) եկեղեցին:

Ուշագրավ փաստերԽմբագրել

14-րդ դարի վերջին Բերատի մերձակայքում՝ Սաուրյան դաշտում ալբանացիներն ու սերբերը ազատագրական մարտեր են մղել թուրք զավթիչների դեմ:

1896 թվականի նոյեմբերի 17-ին՝ Ալբանիայի հարցով առաջին գաղտնի խորհրդաժողովի ժամանակ Ավստրիան ծրագրել էր Բերատը դարձնել նորաստեղծ պետության վարչական կենտրոնը[12]:

19-րդ դարավերջին Բերատում գործում էր ընդամենը մեկ դպրոց, որը բացել էին ռումինացիները՝ ի նպաստ իրենց քաղաքական նկրտումների քարոզչություն իրականացնելու նպատակով: Բայց նրանց ջանքերն սպասված արդյունքը չեն տվել, ու դպրոցը կարճ ժամանակ անց փակվել է[13]:

Քանի որ Բերատը դարերի ընթացքում կրել է բազմաթիվ քաղաքակրթությունների, պետությունների, դավանանքների, մշակույթների ազդեցությունը, այստեղ պահպանվել են պատմաճարտարապետական տասնյակ հուշարձաններ, որոնց շնորհիվ քաղաքը ճանաչվել է որպես Ալբանիայի ամենագեղեցիկ բնակավայրերից մեկը: Ամենահին կառույցները վերաբերում են մեր թվականությունից առաջ չորրորդ դարին: Պահպանվել են նաև բյուզանդական ժամանակների եկեղեցիներ, օսմանյան կայսրության կազմավորման շրջանի մզկիթներ, 18-19-րդ դարերի բալկանյան ճարտարապետության նմուշ հանդիսացող բազմաթիվ շինություններ, միջնադարյան ամրոց... 1960-ական թվականներից ի վեր քաղաքի կենտրոնը հռչակվել է որպես հուշարձանային գոտի:

Քույր քաղաքներԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Apollon Baçe, Aleksander Meksi și Emin Riza: Berat, son histoire et son architecture. Editions Encyclopediques, Tirana 1996.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Kozennův Zeměpisný atlas pro školy střední, str. 31
  2. http://aam.org.al/en/bashkia-berat/%7Ctitel=Bashkia Berat – Albanian Association of Municiplatilies|hämtdatum=2018-09-25|verk=aam.org.al}}
  3. http://www.instat.gov.al/media/3059/1__berat.pdf%7Ctitel=CENSUSI I POPULLSISË DHE BANESAVE: Berat 2011|hämtdatum=2018-09-25|sid=84}}
  4. https://www.ne.se/uppslagsverk/encyklopedi/l%C3%A5ng/berat%7Ctitel=Berat - Uppslagsverk - NE.se|hämtdatum=2018-02-24|verk=www.ne.se|språk=sv}}
  5. |titel="Law nr. 115/2014" (PDF). Archived from the original (PDF) on 24 September 2015. Retrieved 2 June 2015.|url=https://web.archive.org/web/20150924085559/http://www.reformaterritoriale.al/images/presentations/Ligji%20ndarja%20territoriale_Fletore_zyrtare.pdf%7Cverk=web.archive.org%7Cdatum=2015-09-24%7Chämtdatum=2019-08-22}}
  6. Сомијер Виала։ Историјско и политичко путовање у Црну Гору, стр. 365։ Подгорица: ЦИД 
  7. Челеби Евлија (1967)։ Путопис, стр. 76։ Сарајево: Свјетлост։ Արխիվացված է օրիգինալից 18. 09. 2017-ին։ Վերցված է 18. 09. 2017 
  8. Орлић, црногорски годишњак, Из повјести Црногорске Арбанаске, стр. 31։ Цетиње։ 1866 
  9. Орбини Мавро (2006)։ Краљевство Словена, стр. 35, 67, 68, 70, 127...։ Београд: Sezam book 
  10. Гугл мапе, Берат, Горица 
  11. Гугл мапе, Берат, Горица 
  12. Толева Теодора (2016)։ Утицај Аустроугарске империје на стварање албанске нације, 1896–1908, стр. 65.։ Београд: Филип Вишњић 
  13. Толева Теодора (2016)։ Утицај Аустроугарске империје на стварање албанске нације, 1896-1908., стр. 191., 221.։ Београд: Филип Вишњић 

Արտաքին հղումներԽմբագրել

Wikivoyage has travel information related to: Berat
  ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 569
ռուս..անգլ..ֆր.