Կոնդոլիզա Ռայս
Կոնդոլիզա Ռայս (անգլ.՝ Condoleezza Rice, նոյեմբերի 14, 1954[2][3][4][…], Բիրմինգհեմ, Ալաբամա[1]), Ամերիկայի Միացյալ Նահանգների 66-րդ պետքարտուղար (2005 թվականի հունվարի 26-ից մինչև 2009 թվականի հունվարի 20), հաջորդել է Կալինա Պաուլլային։
Կոնդոլիզա Ռայս | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Դենվերի համալսարան[1], Նոտր Դամ համալսարան[1] և Josef Korbel School of International Studies? |
Գիտական աստիճան՝ | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, գրող, քաղաքագետ, դիվանագետ, ինքնակենսագիր, մանկավարժ, համալսարանի դասախոս, դաշնակահարուհի և ակադեմիկոս |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Դավանանք | բողոքականություն |
Ծննդյան օր | նոյեմբերի 14, 1954[2][3][4][…] (70 տարեկան) |
Ծննդավայր | Բիրմինգհեմ, Ալաբամա[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կայք՝ | profiles.stanford.edu/condoleezza-rice |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ռայսն առաջին աֆրոամերիկուհին էր և երկրորդ կինը այս պաշտոնում՝ Մադլեն Օլբրայթից հետո։ Ջորջ Բուշ կրտսերի նախագահության առաջին ժամանակաշրջանում (2001-2005) Ռայսը գլխավորում էր նախագահի պետական անվտանգության կոմիտեի խորհրդակցի պաշտոնը։ Մինչ Բուշի թիմին անդամակցելը՝ 1993 թվականից մինչև 1999 թվականը՝ նա Ստենֆորդի համալսարանի պռոռեկտոր[6], պրոֆեսոր և քաղաքականության դոկտոր էր։
ԽՍՀՄ-ի անկման և Գերմանիայի միաձուլման ժամանակաշրջանում, Ջորջ Բուշ Ավագի կառավարման ընթացքում, Ռայսը աշխատում էր որպես ԽՍՀՄ-ի և Արևմտյան Եվրոպայի հարցերին վերաբերող նախագահի խարհրդական։
Ռայսի դերը՝ որպես նախագահի խորհրդական և գլխավոր քննադատող հակառակորդ վիճելի էր ընդունվում ԱՄՆ-ի «ահաբեկչության դեմ պայքարի» խտրականությունների վերաբերյալ, բայց որոշ ժամանակ անց նա ունեցավ հավանության և վստահության բարձր վարկանիշ ԱՄԲ-ի ադմինիստրացիայի բոլոր պաշտոնական անձանց մոտ[7][8]։
Բարաք Օբամայի ադմինիստրացիայի կողմից պատրաստված Սենատի հաշվետվության համաձայն՝ Կոնդոլիզա Ռայսը անձամբ հավանություն է տվել ահաբեկիչների համար (de facto տանջանք) նախատեսված հարցաքնման «այլընտրանքային մեթոդների» թուլացմանը[9]։
2004 թվականից մինչև 2005 թվականը Կոնդոլիզա Ռայսը «Ֆորբս»[10] ամսագրի կողմից ճանաչվել է որպես աշխարհի ամնեաազդեցիկ կինը, իսկ 2006 թվականին՝ երկրորդ ամենաազդեցիկը։ Բացի դրանից նա (նեգրոիդ ռասայի երկու ներկայացուցիչներից մեկը), ըստ «Թայմս» ամսագրի, միայն մեկ անգամ չէ, որ ներառվել է հարյուր ազդեցիկ մարդկանց ցանկում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Member Profile – Horatio Alger Association
- ↑ Ռայսը՝ Սթենֆորդի հաջորդ պռոռեկտոր(չաշխատող հղում)
- ↑ Kessler, Glenn. Rice Lauds Prime Minister-Designate as 'Iraqi Patriot'. Washington Post. 22 апреля 2006 (անգլ.)
- ↑ Political Figures: Condoleezza Rice. Polling Report (անգլ.)
- ↑ Райс отвечает за пытки
- ↑ Աշխարհի ամենաազդեցիկ կանայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնդոլիզա Ռայս» հոդվածին։ |