Բրահմապուտրա

Բանգլադեշի գետեր

Բրահմապուտրա, գետ Չինաստանում, Հնդկաստանում, Բանգլադեշում։ Կազմավորվում է Հիմալայների հյուսիսային լանջերից և Կայլաս լեռնաշղթայի հարավային լանջերից սկիզբ առնող մի քանի օժանդակների միախառնումից (մոտ 4800 մ բարձրության վրա)։ Ստորին հոսանքում հոսում է Բենգալյան հարթավայրով։ Թափվում է Բենգալյան ծոցը՝ Գանգեսի հետ առաջացնելով ընդհանուր դելտա (տարածքը ավելի քան 80 հազար կմ քառակուսի)։ Երկարությունը 2900 կմ. նավարկելի է 1290 կմ (Տիբեթում՝ առանձին հատվածներում)։

Բրահմապուտրա
A view of Rever Brahmaputra from Biswanath.jpg
Բրահմապուտրա գետի տեսարանը Բիսվանաթից
Brahmaputra system.png
Բնութագիր
Երկարություն2896
Ավազանի մակերես651 334 կմ²
Ջրի ծախս19 500
Ջրահոսք
Բարձրություն4872 մ
Գետաբերանի տեղակայումԲենգալյան ծոց
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերLhasa River?, Nyang River?, Dibang River?, Lohit River?, Dihing River?, Dhansiri River?, Kopili River?, Myang Chu?, Siyom?, Subansiri River?, Kameng River?, Manas River?, Gangadhar?, Torsa River?, Teesta River?, Jaldhaka River?, Sankosh River?, Lohit River?, Buriganga River?, River Diphlu?, Raidāk River? և Beki River?
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Հնդկաստան Հնդկաստան
Բանգլադեշ Բանգլադեշ
ԵրկրամասԱսսամ
ՋրահավաքBrahmaputra River Basin?
Brahmapoutre.png
Գետը Վիքիպահեստում

ԱնվանումԽմբագրել

Անվանումը սանսկրիտից թարգմանաբար նշանակում է «Բրահմա աստծու որդի» (Բրահման հնդկական աստվածային երորդության մեջ դիտվում է որպես գլխավոր և արարչագործ աստված)։ Առանձին հատվածներում անվանվում է Մացանգ, Յանգպո (Տիբեթում), Դիհանգ (Հիմալայները կտրելու տեղում), Ջամունա (Բանգլադեշում)[1]։

ԱղբյուրներԽմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»։ էջ 88 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 554