Արվիդ Յանսոնս (Յանսոն) (լատիշ․՝ Arvīds Jansons, հոկտեմբերի 10, 1914(1914-10-10)[1], Լիեպայա, Grobin County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 21, 1984(1984-11-21), Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն), լատվիացի խորհրդային դիրիժոր, ջութակահար, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1976)[2], ստալինյան մրցանակի դափնեկիր (1951):

Արվիդ Յանսոնս
Բնօրինակ անունլատիշ․՝ Arvīds Jansons
Ծնվել էհոկտեմբերի 10, 1914(1914-10-10)[1]
Լիեպայա, Grobin County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն
Երկիր Լատվիա և  ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 21, 1984(1984-11-21) (70 տարեկան)
Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանԼիտերատորսկիե մոստկի
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս և ջութակահար
Գործիքներջութակ
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
ԿրթությունՅազեպ Վիտոլի անվան Լատվիայի երաժշտական ակադեմիա
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Ստալինյան մրցանակ
 Arvīds Jansons Վիքիպահեստում
Արվիդ Յանսոնսի և նրա կնոջ շիրիմները Սանկտ Պետերբուրգի Վոլկովյան գերեզմանատանը

Անվանի դիրիժոր Մարիս Յանսոնսի հայրն է։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1914 թվականի հոկտեմբերի 10-ին (նոր տոմարով՝ հոկտեմբերի 23-ին, ըստ այլ աղբյուրների՝ հոկտեմբերի 24-ին[3]), լատվիական Լիբավա (ներկայումս՝ Լիեպայա) քաղաքում։

1929—1935 թվականներին սովորել է Լիեպայայի Ժողովրդական կոնսերվատորիայի ջութակի դասարանում։ 1931 թվականից՝ Լիեպայայի օպերայի և ֆիլհարմոնիայի նվագախմբի ջութակահար։ 1940 թվականին առաջին անգամ հանդես է եկել որպես դիրիժոր՝ նվագավարելով Ֆ. Ռայմոնդի «Կապույտ դիմակ» օպերետը Լիեպայայի օպերային թատրոնում։

1940-1944 թվականներին սովորել է Ռիգայում՝ լատվիական կոնսերվատորիայում, ջութակի և կոմպոզիցիայի դասարաններում, միաժամանակ հանդես է եկել լատվիական ազգային օպերայում՝ որպես ջութակահար, ինչպես նաև հաճախել է Լեո Բլեխի նվագավարության պարապմունքներին։ 1944 թվականին դարձել է լատվիական օպերայի, 1946-ին՝ լատվիական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր։

1952 թվականին տեղափոխվել է Լենինգրադ՝ անվանի դիրիժոր Եվգենի Մռավինսկու հրավերով, դարձել վերջինիս ասիստենտը, որոշ ժամանակ անց՝ Լենինգրադի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորներից մեկը,իսկ 1964—1967 թվականներին՝ այդ նվագախմբի նաև ղեկավարը, նվագախումբ, որի հետ ելույթներ է ունեցել ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլև արտասահմանյան մի շարք երկրներում։ Հաճախ Արվիդ Յանսոնսին հրավիրել են նվագավարելու արտասահմանյան երկրների նվագախմբերի, մասնավորապես՝ Տոկիոյի նվագախմբի կատարումները։

1965 թվականից նա եռանդուն կերպով մանկավարժական գործունեություն է ծավալել, վարպետության դասեր տվել Գերմանիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում... 1965—1975 թվականներին ղեկավարել է դիրիժորական վարպետության միջազգային դասընթացները Վայմարում։ 1972—1984 թվականներին աշխատել է Լենինգրադի Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիայում՝ որպես օպերա-սիմֆոնիկ նվագավարության ամբիոնի վարիչ։

Նրա որդին՝ Մարիսը, նույնպես անվանի դիրիժոր է։

Արվիդ Յանսոնսը մահացել է 1984 թվականի նոյեմբերի 21-ին, Մանչեսթրում, համերգի ժամանակ՝ Հալլեի նվագախմբի կատարումներից մեկը նվագավարելիս ինֆարկտ ստանալու պատճառով[4]։ Հուղարկավորվել է Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգի) Վոլկովյան գերեզմանատանը[5]։

Ձայնագրությունների ընտրանի խմբագրել

«Մելոդիա» (ԽՍՀՄ)

Caprice Records (sv), Sweden

  • Հիլդինգ Ռոզենբերգ; Ջութակի No. 2 կոնցերտը, Ստոկհոլմ թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբ

Ռադիոարխիվներ խմբագրել

BBC

Պարգևներ, կոչումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://snl.no/Arvid_Jansons
  2. Арвид Янсонс հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  3. «Театральная Энциклопедия. драма опера балет оперетта цирк эстрада драматург режиссёр». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
  4. Tom Service talks to conductor Mariss Jansons | Music | The Guardian
  5. «Волковское кладбище, Музей-некрополь "Литераторские мостки"». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
  6. Статья об Арвиде Янсонсе на сайте «Театральная Энциклопедия».
  7. Янсонс Арвид Кришевич (1914—1984)

Գրականություն խմբագրել

  • М. Янсонс. Арвид Янсонс. — СПб., 1994
  • Arnolds Klotiņš: Lemma Jansons, Arvīds, in: Oxford Music Online, Oxford : Oxford University Press
  • Alexsei V. Vulʹfson: Arvid Jansons : vospominanija o čeloveke i muzykante. Sankt-Petersburg : Izdat. Kompozitor, 1994.
  • Inga Reča: Jansonu dzimta : Arvīds, Iraīda, Mariss, Ilona. Riga : Likten̦stāsti, 1999.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արվիդ Յանսոնս» հոդվածին։