Մարիս Յանսոնս
Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
Մարիս Յանսոնս (լատիշ․՝ Mariss Ivars Georgs Jansons, հունվարի 14, 1943[1][2][3][4][5], Ռիգա, Reichskommissariat Ostland, Նացիստական Գերմանիա - դեկտեմբերի 1, 2019[6][7][8][9][10][11][12], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[13]), լատիշ խորհրդային[18] դիրիժոր, մանկավարժ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1986): Անվանի ջութակահար և դիրիժոր Արվիդ Յանսոնսի որդին է:
ԿենսագրությունԽմբագրել
Մարիսի մայրը՝ օպերային երգչուհի Իռաիդա Յանսոնսը[19][20], նրան ունեցել է թաքստոցում, որտեղ, ազգությամբ հրեուհի լինելով, պահվել էր՝ Ռիգան զավթած գերմանական ֆաշիստների ճանկը չընկնելու համար (Յանսոնսի մայրական գծով բոլոր հարազատները Հոլոքոստի զոհ են դարձել):
Դեռ մանուկ հասակից Յանսոնսը հորից ջութակ նվագել է սովորել[21]:
1962 թվականին ավարտել է Լենինգրադի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիային առընթեր հատուկ երաժշտական դպրոցը և ընդունվել կոնսերվատորիայի դաշնամուրի ու նվագավարության դասարանները:
1969-ից 1972 թվականներին կատարելագործվել է Վիեննայում՝ Հանս Սվարովսկու և Զալցբուրգում՝ Հերբերտ ֆոն Կարայանի ղեկավարությամբ: Կարայանը երիտասարդ երաժիշտին առաջարկել է դառնալ իր ասիստենտը Բեռլինի ֆիլհարմոնիկում, բայց խորհրդային իշխանություններն արգելել են, որ նա ընդունի այդ գայթակղիչ առաջարկությունը[22]:
1971 թվականին Յանսոնսը դիրիժորների՝ Հերբերտ ֆոն Կարայանի անվան միջազգային մրցույթում գրավել է մրցանակային երկրորդ տեղը, 1973-ին նշանակվել Լենինգրադի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորի ասիստենտ, 1979-ին՝ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի ֆիլհարմոնիկի երաժշտական մասի տնօրեն և այդ կոլեկտիվի հետ եռանդուն ու չափազանց արդյունավետ աշխատանք է կատարել. բազմաթիվ համերգային, այդ թվում՝ հյուրախաղային ելույթներ է ունեցել, բազմաթիվ ձայնագրություններ իրականացրել... Սակայն 2000 թվականին Օսլոյի համերգասրահի (Oslo Concert Hall-ի) ակուստիկայի առնչությամբ քաղաքի իշխանությունների հետ ունեցած վեճից հետո, հրաժարական է ներկայացրել[23]:
1992 թվականին Յանսոնսն ընդունվել է որպես Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հրավերքով աշխատող հիմնական դիրիժոր, ապա այդ նույն կարգավիճակով աշխատելով Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ LSO Live label-ի պատվերով ձայնագրել է Մալերի No. 6 սիմֆոնիան[24][25]:
1996-ի ապրիլին 53-ամյա դիրիժորը քիչ է մնացել՝ ինֆարկտից մահանա հենց դիրիժորական վահանակի վրա, «Բոհեմ»-ի վերջնամասը նվագավարելիս[26]: Վերականգնվել է Շվեյցարիայում, իսկ որոշ ժամանակ անց Փիթսբուրգում վիրաբույժները նրա կրծքավանդակում հարմարեցրել են էլեկտրական խթանիչ՝ կրիտիկական պահերին սրտի աշխատանքն ապահովելու համար (ի դեպ, Յանսոնսի հայրը՝ անվանի դիրիժոր Արվիդ Յանսոնսը, 1984 թվականին մահացել է դիրիժորական վահանակի վրա, ինֆարկտից՝ Հալլեի նվագախումի համերգը նվագավարելու ժամանակ[27]:
1997-ին Յանսոնսը երեք տարվա աշխատանքային պայմանագիր է կնքել Փիթսբուրգի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական մասի տնօրեն աշխատելու համար, բայց պայմանագիրն անընդհատ նորացվել է, երկարաձգվել: 2002-ին անվանի դիրիժորը հայտնել է, որ ինքնաթիռում՝ թռիչքի ժամանակ առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով[28] 2004 թվականին հրաժեշտ կտա պաշտոնին[29]:
2003/2004 տարեշրջանի սկզբին Յանսոնսն աշխատանքի է անցել որպես Բավարական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր[30](պայմանագիրը սկզբնապես կնքվել է երեք տարի ժամկետով, յուրաքանչյուր տարեշրջանում առնվազն 10 շաբաթ աշխատելու պայմանով)[31] [32]: 2006-ի սեպտեմբերին պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2009-ի օգոստոս ամիսը[33], 2007-ի հուլիսին նորից է երկարաձգվել, այս անգամ՝ մինչև 2012-ի օգոստոս[34]: Դրանից հետո պայմանագիրը մի քանի անգամ ևս նորացվել է, և դրա գործողության ժամկետը հասցվել է մինչև 2024 թվականը[35][36][37][38]: Իր հիմնական պարտականությունները կատարելու հետ մեկտեղ՝ անվանի դիրիժորը կանոնավոր կերպով բարեգործական համերգներ է ղեկավարել և շարունակում է ղեկավարել՝ նվագախմբի նոր համերգասրահի շինարարությանն անհրաժեշտ գումարներ հայթայթելու նպատակով[39]:
Բավարական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբում իր աշխատանքային պարտականությունների կատարումից ազատ որոշ շաբաթներ Յանսոնսը 2002-2015 թվականներին աշխատել է որպես Ամստերդամի Royal Concertgebouw Orchestra-ի (RCO) գլխավոր դիրիժոր[40][41][42][43]: Այդտեղ իր վերջին համերգը նա նվագավարել է 2015 թվականի մարտի 20-ին, Նիդերլանդների թագուհի Մաքսիմայի ներկայությամբ[44]:
2006-ին Յանսենսը նվագավարել է Վիեննայի ֆիլհարմոնիկի ամանորյա համերգը, օրեր անց, ճանաչվելով տարվա արտիստ, այդ կապակցությամբ Կաննում արժանացել MIDEM-ի հատուկ մրցանակին: 2007-ի հոկտեմբերին նա, դավանանքով լյութերական լինելով հանդերձ[45], Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապի և 7 հազար այլ ունկնդիրների համար պապական Auditorio Paul VI սրահում նվագավարել է Բեթհովենի իններորդ սիմֆոնիայի կատարումը Բավարական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի կողմից: Վիեննական ամանորյա համերգի նվագավարումը նրան է վստահվել նաև 2012 և 2016 թվականներին, ընդ որում՝ այդ համերգներից առաջինը հեռարձակվել է աշխարհի յոթանասուներեք, երկրորդը՝ ավելի քան իննսուն երկրներում, ունկնդրվել ու դիտվել շուրջ 50 միլիոն հեռուստադիտողների կողմից:
Անձնական կյանքըԽմբագրել
Յանսոնսը ամուսնացել է երկու անգամ: Առաջին կնոջից մի դուստր ունի, ով աշխատում է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում: Երկրորդ կնոջ հետ ապրում է պետերբուրգյան իր բնակարանում, որտեղ էլ հենց պահում պարտիտուրաների հարուստ հավաքածուն[46]:
ՊարգևներԽմբագրել
Արվեստի ասպարեզում ձեռք բերած նվաճումների համար Մարիս Յանսոնսին շնորհվել են միջազգային բազմաթիվ պարգևներ, այդ թվում՝
- «Վաստակի համար» նորվեգական թագավորական շքանշան
- Լոնդոնի Երաժշտության թագավորական ակադեմիայի անդամի կոչում
- Վիեննայի Երաժշտության բարեկամների ընկերության անդամ
- Սուրբ Հալվարդի մեդալ (1996 թ.)[47]
- «Երեք աստղի» երկրորդ աստիճանի շքանշան, որ Լատվիայի բարձրագույն պետական պարգևն է (2006 թ.)
- «Վաստակի համար» բավարական շքանշան (2007 թ. և 2010 թ.)
- Գիտության և արվեստի համար բավարական Մաքսիմիլիան շքանշան (2007 թ. և 2010 թ.)
- Գիտությաn և արվեստի համար ավստրիակաn «Պատվո խաչ» շքանշան (2008 թ.)[48]
- «Գրեմմի» մրցանակ՝ Դմիտրի Շոստակովիչի No. 13 սիմֆոնիայի ձայնագրության համար (2006 թ.)՝ որպես լավագույն նվագախմբային կատարում
- Կաննի դասական պարգև՝ Midem-ի մրցանակ՝ որպես «Տարվա արտիստ» (2006 թ.)
- Գերմանական Phono Academy-ի Echo Klassik մրցանակ՝ որպես «Տարվա դիրիժոր» (2007 թ.)
- Գերմանական Opernwelt ամսագրի մրցանակ՝ որպես «Տարվա դիրիժոր» (2011 թ.)[49]
- Ernst von Siemens երաժշտական մրցանակ (2013)[50]
- «Սանկտ Պետերբուրգին մատուցած ծառայությունների համար» մեդալ (2013 թ.)
- Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Վաստակի համար մեծ խաչ և աստղ»[51]
- Նիդերլանդների Առյուծի շքանշանի ասպետ (2013 թ.)[52]
- 2017 թվականի նոյեմբերի 23-ի մամլո հաղորդագրությունում[53] Թագավորական ֆիլհարմոնիկ ընկերությունը հայտարարեց, որ Մարիս Յանսոնսին արժանացրել է իր ոսկե մեդալին, որը դասական երաժշտության ասպարեզում բարձրագույն պարգևներից մեկն է: Մեդալը նրան հանձնվեց հայտարարման հենց հաջորդ օրը, Լոնդոնի Բարբիքան-հոլում Բավարական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի համերգի ժամանակ, աշխարհահռչակ դաշնակահար Միցուկո Ուչիդայի ձեռքով[54]:
- 2018 թվականին Մարիս Յանսոնսին շնորհվեց Բեռլինի ֆիլհարմոնիկի (Berliner Philharmoniker) պատվավոր անդամի կոչում[55]:
- 2019 թվականի ապրիլի 14-ին Զալցբուրգի Զատկական փառոտոնում նա ստացավ «Հերբերտ ֆոն Կարայան» մրցանակ:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 Munzinger-Archiv — 1913.
- ↑ 5,0 5,1 Brockhaus Enzyklopädie
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.deutschlandfunkkultur.de/zum-tod-von-mariss-jansons-ein-dirigent-von-weltruhm.1013.de.html?dram:article_id=464753
- ↑ 7,0 7,1 7,2 https://www.concertgebouworkest.nl/nl/conductor-emeritus-mariss-jansons-1943-2019
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 https://www.mensenlinq.nl/mensenlinqads/full/Persgroep/20191202/80429321.jpg
- ↑ 9,0 9,1 9,2 https://www.bbc.com/news/entertainment-arts-50630050
- ↑ 10,0 10,1 10,2 https://www.nytimes.com/2019/12/02/arts/music/mariss-jansons-dead.html
- ↑ 11,0 11,1 11,2 https://www.nrc.nl/nieuws/2019/12/01/mariss-jansons-bezielde-perfectionistische-klankpolijster-a3982264
- ↑ 12,0 12,1 12,2 https://www.br-so.com/orchestra/maestro-mariss-jansons/
- ↑ 13,0 13,1 13,2 https://www.lemonde.fr/culture/article/2019/12/01/le-chef-d-orchestre-letton-mariss-jansons-est-mort_6021241_3246.html
- ↑ https://www.theguardian.com/music/2012/may/04/mariss-jansons-interview-fiona-maddocks
- ↑ https://www.evs-musikstiftung.ch/en/prize/prize/archive/prize-winner-archive.html
- ↑ https://www.wienerphilharmoniker.at/orchestra/philharmonic-journal/blogitemid/1307
- ↑ https://www.berliner-philharmoniker.de/en/titelgeschichten/20172018/jansons-75/
- ↑ Орфей. Сайт Российского государственного телерадиоцентра
- ↑ Умерла в 2003 году в Санкт-Петербурге, похоронена в одной могиле с мужем на Литераторских мостках Волковского православного кладбища. (Фото надгробного памятника) [1]
- ↑ Расположение надгробного памятника Арвида Янсонса и Ирены Янсонс на кладбище. Могила № 101
- ↑ Ludwig Heinrich (20 August 2011)։ «Viele Werte sind verloren gegangen»։ Oberösterreichische Nachrichten։ Վերցված է 21 August 2011
- ↑ Colin Hughes (1 May 1999)։ «Straight from the heart»։ The Guardian։ Վերցված է 19 August 2007
- ↑ Hugh Canning (15 January 2006)։ «On the upbeat»։ The Times։ Վերցված է 19 August 2007
- ↑ Richard Morrison (6 December 2003)։ «A hundred to one»։ The Times։ Վերցված է 19 August 2007 (չաշխատող հղում)
- ↑ Hugh Canning (27 July 2003)։ «Classical CD of the Week: Mahler: Symphony No 6»։ The Times։ Վերցված է 20 April 2008
- ↑ Geoff Brown (12 April 2003)։ «Brave heart»։ The Times։ Արխիվացված է օրիգինալից 17 May 2011-ին։ Վերցված է 22 February 2007
- ↑ Tom Service (9 February 2007)։ «It's good to have dreams»։ The Guardian։ Վերցված է 11 February 2007
- ↑ Geoffrey Norris (12 September 2002)։ «Musician, magician»։ The Daily Telegraph։ Վերցված է 24 February 2007
- ↑ Mark Kanny (7 June 2002)։ «Jansons to bid city adieu in '04»։ Pittsburgh Tribune-Review։ Արխիվացված է օրիգինալից 8 February 2009-ին։ Վերցված է 17 March 2007
- ↑ Martin Kettle (30 January 2004)։ «Prime Timer»։ The Guardian։ Վերցված է 3 February 2007
- ↑ Hilary Finch (26 August 2003)։ «Every performance is a brave new world»։ The Times։ Վերցված է 22 February 2007
- ↑ Geoffrey Norris (6 May 2004)։ «'I've decided to cut myself in two'»։ The Daily Telegraph։ Վերցված է 19 April 2007
- ↑ Vivien Schweitzer (22 September 2006)։ «Mariss Jansons and Bavarian Radio Symphony to Make First US Tour Together in November»։ Playbill Arts։ Վերցված է 19 April 2007
- ↑ «Mariss Jansons bleibt Chef»։ Der Tagesspiegel։ 11 July 2007։ Վերցված է 10 September 2007
- ↑ "BR verlängert Vertrag mit Mariss Jansons" (press release). Bayerischer Rundfunk, 15 April 2011.
- ↑ «Mariss Jansons – Vertragsverlängerung bis 2018» (Press release)։ Bayerischer Rundfunk։ 3 June 2013։ Վերցված է 16 June 2013
- ↑ «Mariss Jansons bleibt bis 2021 Chefdirigent» (Press release)։ Bayerischer Rundfunk։ 8 May 2015։ Վերցված է 19 May 2015
- ↑ «MARISS JANSONS EXTENDS HIS CONTRACT WITH BAYERISCHER RUNDFUNK» (Press release)։ Bayerischer Rundfunk։ 18 July 2018։ Վերցված է 18 July 2018
- ↑ David Lister (8 April 2009)։ «Mariss Jansons: Maestro with a mission»։ The Independent։ Վերցված է 26 March 2011
- ↑ Martin Cullingford, "Jansons confirmed as Royal Concertgebouw head". Gramophone, 17 October 2002.
- ↑ Guido van Oorschot, "Mariss Jansons to Succeed Riccardo Chailly at the Concertgebouw Orchestra". andante.com (overall website now defunct), 16 October 2002.
- ↑ «Mariss Jansons Bids Farewell» (Press release)։ Royal Concertgebouw Orchestra։ 22 April 2014։ Արխիվացված է օրիգինալից 24 April 2014-ին։ Վերցված է 23 April 2014
- ↑ Imogen Tilden (22 April 2014)։ «Mariss Jansons announces Royal Concertgebouw Orchestra departure»։ The Guardian։ Վերցված է 23 April 2014
- ↑ «Koning en koningin bij afscheidsconcert Mariss Jansons»։ Nederlandse Omroep Stichting։ 20 March 2015։ Վերցված է 21 March 2015
- ↑ Markus Thiel (26 October 2007)։ «Götterfunken im Vatikan»։ Müncher Merkur։ Վերցված է 10 November 2007
- ↑ Richard Morrison (31 March 2006)։ «My other band's the Concertgebouw»։ The Times։ Վերցված է 3 February 2007
- ↑ «Seks ble hedret med St.Hallvard-medaljen» (Norwegian)։ Norwegian News Agency։ 15 May 1986
- ↑ «Reply to a parliamentary question» (pdf) (German)։ էջ 1877։ Վերցված է 27 December 2012
- ↑ «Die Ergebnisse der jährlichen Kritikerumfrage von Opernwelt»։ Opernwelt (German)։ 4 October 2011։ Վերցված է 22 October 2011
- ↑ «Preisverleihung 2013» (Press release)։ Ernst von Siemens Musikpreis։ 4 June 2013։ Արխիվացված է օրիգինալից 27 December 2013-ին։ Վերցված է 16 June 2013
- ↑ «Ordensverleihung zum Tag der Deutschen Einheit»։ bundespraesident.de (German)։ 4 October 2013։ Վերցված է 3 October 2013
- ↑ «Mariss Jansons Made A Knight of The Order of The Lion of The Netherlands»։ concertgebouworkest.nl։ 5 November 2013։ Արխիվացված է օրիգինալից 5 November 2013-ին։ Վերցված է 5 November 2013
- ↑ «Mariss Jansons awarded with the RPS Gold Medal»։ Royal Philharmonic Society։ 23 November 2017։ Վերցված է 23 November 2017
- ↑ «Goldmedaille der Royal Philharmonic Society London für Mariss Jansons» (Press release) (German)։ München: Bayerischer Rundfunk։ 23 November 2017։ Վերցված է 23 November 2017
- ↑ «Honorary Membership for Mariss Jansons»։ Berliner Philharmoniker։ 2018։ Վերցված է 2 January 2019