Լատվիայի Յազեպ Վիտոլի անվան երաժշտական ակադեմիա

Յազեպ Վիտոլի անվան Լատվիայի երաժշտական ակադեմիա (լատիշ․՝ Jāzepa Vītola Latvijas Mūzikas akadēmija), պետական բարձրագույն երաժշտական հաստատություն Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։ 1919-1940 թվականներին անվանվել է Լատվիայի կոնսերվատորիա, 1940-1991 թվականներին՝ Լատվիայի պետական կոնսերվատորիա։ 1958 թվականից Լատվիայի պետական կոնսերվատորիան կոչվում է լատիշ կոմպոզիտոր Յազեպ Վիտոլի անունով։

Լատվիայի Յազեպ Վիտոլի անվան երաժշտական ակադեմիա
ՏեսակԿոնսերվատորիա և համալսարան
Հիմնադրված է1919
Անվանված էՅազեպ Վիտոլ
Ընդհանուր անձնակազմ120 մարդ
Երկիր Լատվիա
ՏեղագրությունՌիգա
Կայքjvlma.lv/english/page/1013.html
Լատվիայի Յազեպ Վիտոլի անվան երաժշտական ակադեմիա (Լատվիա)##
Լատվիայի Յազեպ Վիտոլի անվան երաժշտական ակադեմիա (Լատվիա)
Լատվիայի Յազեպ Վիտոլի անվան երաժշտական ակադեմիա, Լատվիա
 Jāzeps Vītols Latvian Academy of Music Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Լատվիայի երաժշտական ակադեմիան (հիմնադրման պահին՝ Լատվիայի կոնսերվատորիա) 1919 թվականին հիմնադրվել է Յազեպ Վիտոլի, Նիկոլայ Ալունանի, Պավուլ Յուրյանի, և ջութակահար Յանիս Լազդինիշի կողմից որպես դասական տիպի երաժշտական ուսումնական հաստատություն։ Կոնսերվատորիան հիմնադրվել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի մոդելի հիման վրա։ Մինչև 1918 թվական Յազեպ Վիտոլը եղել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Լատվիայի կոնսերվատորիայի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1920 թվականի հունվարի 11-ին։

Կառուցվածքային առումով կոնսերվատորիան բաժանվում էր երկու կուրսերի՝ կրտսեր, որտեղ ընդունվում էին 13 տարեկանից սկսած և ավագ, որի շրջանավարտները կախված առաջընթացից ստանում էին վկայական կամ դիպլոմ։ 1940-ական թվականներին կրտսեր կուրսի հիման վրա ստեղծվել են Էմիլս Դարզինիշի և Յազեպ Մեդինիշի անվան երաժշտական դպրոցները։

Բացման պահին կոնսերվատորիան ունեցել է 5 ֆակուլտետ՝

  • Կոմպոզիցիայի և երգեհոնի տեսության ֆակուլտետ
  • Երգեցողության ֆակուլտետ
  • Դաշնամուրային ֆակուլտետ
  • Լարային գործիքների ֆակուլտետ
  • Փողային գործիքների ֆակուլտետ

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Լատվիայի կոնսերվատորիայում բացվել են նոր բաժիններ՝ խմբավարության (1944), երաժշտագիտության (1947), երաժշտական-մանկավարժական կրթության (1960), կուլտաշխատողների (1967), պարարվեստի (1977)։ Լատվիայի ԽՍՀ պետական թատերական ինստիտուտի վերակազմավորումից հետո ստեղծվել է թատերական ֆակուլտետը դերասանական և ռեժիսուրայի բաժիններով (1951)։ Բացվել են բաժիններ, որոնք պատրաստել են մասնագետներ այլ ստեղծագործական մասնագիտությունների գծով՝ ինքնագործ խմբերի ղեկավարների, էստրադային նվագախմբերի ղեկավարների, հեռուստատեսային ռեժիսորների, ինչպես նաև բացվել է զինվորական նվագախմբերի դիրիժորների դասընթաց։

1980-ական թվականների վերջերին կոնսերվատորիայում գործել են երեք ֆակուլտետներ՝ դաշնամուրային և նվագախմբային գործիքների, դիրիժորական և վոկալ արվեստի, մշակույթի և արվեստագիտության, 11 բաժիններ՝ դաշնամուրային, լարային գործիքների, փողային գործիքների, հարվածային գործիքների, խմբավարության, երաժշտության ուսուցչի, վոկալի, սիմֆոնիկ և օպերային նվագախմբի դիրիժորության, կոմպոզիցիայի, երաժշտագիտության, թատերական արվեստի, կուլտաշխատողների[1]։

Ակադեմիայում դասավանդում են 22 պրոֆեսորներ, 25 դոկտորներ, 35 դոցենտներ։ Դասերն ընթանում են հետևյալ բաժիններում՝ ջազային երաժշտության, երգչախմբային դիրիժորության, նվագախմբային դիրիժորության, ստեղնաշարերի, դաշնամուրի, կամերային երաժշտության, դաշնակահարների, լարային գործիքների, փողային գործիքների, վոկալի, օպերային երգեցողության, երաժշտության և դասավանդման, կոմպոզիցիայի, երաժշտագիտության, հին երաժշտության, պարարվեստի, հումանիտար[2]։

Երաժշտական ակադեմիան ունի իր սեփական գրադարանը, որն ընդգրկված է Լատվիայի ակադեմիական գրադարանների ընկերակցության կազմում և կազմված է երեք բաժիններից՝ նոտայագրության, գրքերի և աուդիովիզուալ ձայնագրությունների։ Ուսանողների համար գործում է սարքավորումներով հագեցած ընթերցասրահ։ Ավելի քան վաթսուն տարի գրադարանի աշխատանքները ղեկավարել է կոնսերվատորիայի երկրորդ ռեկտոր Պաուլ Յոզուսի դուստրը՝ Ալդոնա Յոզուսը (1908-1991)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Латвийская Советская энциклопедия», главная редакция энциклопедий, Рига 1985.
  2. Latvijas Enciklopedija. Riga. SIA «Valerija Belokona izdevnieciba». 2007. g. ISBN 9984-9482-0-X.(լատիշերեն)

Գրականություն

խմբագրել
  • Рига: Энциклопедия = Enciklopēdija «Rīga» / Гл. ред. П. П. Еран. - 1-е изд.. - Рига: Главная редакция энциклопедий, 1989. - С. 384-385. - 880 с. - 60 000 экз. - ISBN 5-89960-002-0.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լատվիայի Յազեպ Վիտոլի անվան երաժշտական ակադեմիա» հոդվածին։