Բացել գլխավոր ցանկը

Արուս Ասրյան

հայ դերասան

Արուս Հարությունի Ասրյան (նոյեմբերի 26 (դեկտեմբերի 9), 1904, Թիֆլիս, Ռուսական կայսրություն և Սանահին, Ալավերդի, ԽՍՀՄ - հունիսի 28, 1987(1987-06-28)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բեմի մեծանուն դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1945), ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1972

Արուս Ասրյան
Արուս Ասրյան.jpg
Ծնվել էնոյեմբերի 26 (դեկտեմբերի 9), 1904
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն կամ Սանահին, Ալավերդի, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 28, 1987(1987-06-28)[1] (82 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Վարդան Աճեմյան
Պարգևներ և մրցանակներԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Ժողովուրդների բարեկամության շքանշան
ԿինոՊոիսկID 358573

Ռեժիսոր Վարդան Աճեմյանի կինը:

ԿենսագրությունԽմբագրել

Պատանեկությունն անցել է Թիֆլիսում, որտեղ ամեն օր ներկա է գտնվել Թիֆլիսում մշտապես հանդես եկող Հասմիկի, Արուս Ոսկանյանի, Օլգա Գուլազյանի, Ավետ Ավետիսյանի ելույթներին և հրապուրվել նրանց բեմարվեստով։

1918 թվականին դեբյուտ է ունեցել Անուշի դերում (Արմեն Տիգրանյանի «Անուշ») Թիֆլիսի օպերետայի թատրոնում​​։

Ասրյան դերասանուհու բեմական արշալույսը զարդարված էր բացառիկ ու անմոռաց մի դիպվածով, որի հիշողությունը մշտապես հուզում էր արտիստուհուն։ «Թիֆլիսի Քրմոյան օրիորդաց վարժարանում, գրել է նա,- ուր սովորում էի 1919 թ., հոբելյանական երեկո էր կազմակերպված ի պատիվ Հ. Թումանյանի գրական գործունեության 25-ամյակի։ Վարժարանի սաների ուժերով բեմադրվելու էր «Անուշ» օպերան։ Անուշի դերը հանձնարարված էր ինձ։ Երեկոյին ներկա էին Հովհաննես Թումանյանը և Արմեն Տիգրանյանը։ Ներկայացումից հետո ինձ մոտեցան նրանք, խրախուսեցին և ասացին, որ իմ տեղը թատրոնն է։ Վերջ։ Այդ երկու խոշոր արվեստագետների կարծիքը սրբություն էր ինձ համար և այդ կարծիքը մեկընդմիշտ որոշեց իմ կյանքի ուղին»։

1922 թվականին, երբ դերասանուհին Օլգա Մայսուրյանը դերասաններ էր ընտրում Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում սովորելու համար, Ասրյանը գերազանց քննություններ է հանձնում, բայց հրաժարվում է մեկնելուց՝ ընտանիքի նյութական ծանր վիճակի պատճառով։

1929 թվականին դերասանուհին հրավիրվում է նորաստեղծ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն։ Մի նոր շրջան է սկսվում Արուսի բեմական կյանքում, որը տևում է մեկ տասնամյակից ավելի։ Այստեղ Հ. Պարոնյանի Շողակաթն էր «Մեծապատիվ մուրացկաններում», որը դերասանուհուն հռչակ ու ճանաչում բերեց։ Այնուհետև Վ. Աճեմյանը բեմադրություն պատրաստեց արևմտաեվրոպական դասական Կ. Գոլզոնիի «Հյուրանոցի տիրուհին» պիեսը։ Արուս Ասրյանը հանդես եկավ Միրանդոլինայի դերով, որն անզուգական էր, գունեղ ու հմայիչ իր ամբողջականության մեջ։

 
Արուս Ասրյանի հուշատախտակը Երևանի Մաշտոցի պողոտայում

1940 թվականին Արուս Ասրյանը հրավիրվում է Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն։ Այստեղ տաղանդավոր դերասանուհին ստեղծում է լավագույն կերպարներ, որոնց մեջ փայլում են հատկապես մայրերի և մամիկների կերպարները։ Մարգարետ («Բրոուդիի ամրոցը»), Հեղինե, («Գարնան անձրև»), Մարե («Հանրապետության նախագահ»), Նուբար («Աշխարհն, այո', շուռ է եկել»), Անուշ («Բաղդասար Աղբար») և վերջապես Տատիկը՝ Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսում։ Այս փոքրիկ համարյա անբառ դերում, հայ ժողովրդական «Կռունկ» երգի կատարումով Ասրյանն այնքան տրամադրություն է դնում օտար ափերում տառապած ավանդական հայ կնոջ կերպարում, որ այն դառնում է պիեսում հիմնական կերպարներից մեկը։

Ասրյանի բեղմնավոր գործունեությունը պատկանում է հայ բեմին (մոտ 250 դեր)։ Սակայն դերասանուհին հմայիչ կերպարներ է ստեղծել նաև կինոյում։ 1940 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանում է «Քաջ Նազարը»։ Ֆիլմի ռեժիսոր Ամասիյ Մարտիրոսյանը հրավիրում է շնորհալի դերասանուհուն ֆիլմում խաղալու Ուստիանի դերը։ Ասրյանի փայլուն կատարումով այսօր էլ «Քաջ Նազար» ֆիլմը դիտելիս հանդիսատեսը հմայլվում է Ուստիանով։ 1943 թ. Համո Բեկնազարյանը նկարահանում է «Դավիթ Բեկը» ֆիլմը, որտեղ կար մի էպիզոդիկ դեր, որի համար ռեժիսորը որոնումների մեջ էր։ Դա սևամորթ աղախնու՝ Զեյնաբի դերն էր, որ շատերն էին փորձել, բայց չէին գոհացրել ռեժիսորին։ Փորձի հրավիրված Արուս Ասրյանը, երբ երգում է ֆիլմում նախատեսված թախծալի երգը Համո Բեկնազարյանը հուզված բացականչում է. «Սա արդեն այն է, ինչ ես ուզում եմ»։

Իր բեղմնավոր աշխատանքի, լուսավոր ու բարձր արվեստի համար, Ա. Ասրյանը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշանով և այլ մեդալներով։

Դերերը կինոյումԽմբագրել

Մեջբերումներ Արուս Ասրյանի մասինԽմբագրել

  Արուս Ասրյանի արվեստին բնորոշ է ճկուն խաղը, ցայտուն ռիթմը և շեշտված դերապատկերների նախասիրությունը Հիանալի սուբրետ է, և միևնույն ժամանակ կատակերգու։  


  Արուս Ասրյանի արվեստը սերմանում է մարդու մեջ բարին, առաքինին, գեղեցիկն ու վեհը Եվ հանդիսատեսը բեմի իր քրմուհուն հատուցում է անխառն ու քնքշագին սիրով։  


Գրականություն Արուս Ասրյանի մասինԽմբագրել

  • Ալեքսանդր Արաքսմանյան, Արուս Ասրյան, Երևան, Հայպետհրատ, 1964, 132 էջ։
  • Ասրյան Ա. Հավատարիմ ուղեկից.- Սովետ. արվեստ, 1981, N5, էջ 46-47։
  • Ասրյան Ա. Նամակ մոլդավ թատերագետներին, Սովետ. արվեստ, 1984, N9, էջ 17-20։
  • Աբաջյան Գ. Արուս Ասրյան.-Հայրենիքի ձայն, 1984, 17 դեկտեմբեր։
  • Աբաջյան Գ. Արուս Ասրյան 80.-Էկրան, 1985, N8, էջ 10-12։
  • Աբաջյան Գ. Արուս Ասրյան.-Սովետ. էկրան, N 1985, N 4.- էջ 32-33։
  • Աբաջյան Գ. Արուս Ասրյանը ինչպես հիշում եմ-90.- Ազգ, 1993, 25 դեկտեմբեր։
  • Արիտիստի կյանքը առանց վերնագրի.- Հայաստանի Հանրապետություն, 1993, 8; 9; դեկտեմբեր։
  • Արևշատյան Ժ. Կինոյի Արուս Ասրյան. Էկրան, 1984, N4, էջ 2։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Սովետ. արվեստ, 1974, N 11, էջ 20։
  3. Սովետ. Հայաստան, 1985, N 4, 32-34

ՀղումներԽմբագրել