Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար:
Օլգա Գուլազյանը ծնվել է 1885 թվականին Թիֆլիսի Խարփուխ թաղամասում։ Իր հուշերի գրքում դերասանուհին պատմել է Խարփուխի ու նրա բնակիչների պատմությունը։ Դարասկզբին, ռուսական առաջին հեղափոխությանը նախորդող տարիներին, բազմաթիվ թատերախմբեր են կազմակերպվել բանվորական ու արհեստավորական շրջաններում։ Օլգայի ավագ եղբայրը, ով տպարանի բանվոր է եղել, մասնակցում է նման մի թատերախմբի գործերին։ Ու մի անգամ էլ փորձերը տեղի են ունենում Գուլազյանների տանը. դա «Էլի մեկ զոհ» պիեսն է լինում՝ Նատոյի և Վանոյի տեսարանը։ Տասնհինգամյա Օլգան այնքան է ուզում խաղալ Նատոյի դերը, որ չի կարողանում թաքցնել ցանկությունը։ Ռեժիսորն ընդառաջում է, և նա այնքան լավ է կատարում դերը, որ դերը հանձնարարվում է նրան։ Օլգային տեսնելով Նատոյի դերում, Գ. Սունդուկյանը նրան գովասանքի խոսքեր է ասում)։ Իսկ Սիրանույշը, ով գլխավորում էր Հայկական դրամատիկական ընկերության դերասանական խումբը, սկսում է հետաքրքրվել նրանով։ Եվ տասնվեցամյա Օլգան հրավիրվում է այդ թատերախումբը[4]։
Ռ. Զարյան Թատերական դիմանկարներ, Երևան, 1956 թվական
Арутюнян Б. Б. Армянский театр // БСЭ
Театральная энциклопедия. Том 1/Глав. ред. С. С. Мокульский - М.: Советская энциклопедия, 1961.- 1214 стб. с илл., 12 л. илл.
Գուլազյան Օ., «Հիշողություններ», 2-րդ հրատարակություն, Երևան, 1957 թվական, Գուլազյան.Ն «Հուշեր»
Гулазян О. (Сборник-альбом о народной артистке Армянской ССР) / Армянский театр о-во; (Составитель Н. Багдасарян). — Ереван, АТО, 1979г.
Александрян М., Ольга Гулазян в пьесе «Деревья умирают стоя» А.Касоны (Государственный национальный академический театр имени Габриэла Сундукяна), «Литературная Армения», 1964г., N11, стр. 86-89
↑«Մեր տան երկրորդ հարկում երեք սենյակ կար. մեկ սենյակում ապրում էինք մենք՝ հայրս, մայրս, երկու եղբայրս, ես և քույրս — վեց հոգով, իսկ մյուս սենյակում ապրում էր հորեղբայրս իր ընտանիքով — դերասան Դավիթ Գուլազյանի ծնողները իրենց վեց աղջիկներով ու մի տղայով— ինը հոգի»։ Դավիթ էր նաև նրանց պապի անունը. «Պապս — հորս հայրը — Դավիթ Գուլազյանը, բուն թբիլիսեցի էր»։ Նաև` «Ամուսնուս հետ ապրած տարիներին, ես մի քանի տարի աֆիշներում գրվում էի Նոնիկյան ազգանունով. ամուսինս էր ստիպում։ Բաժանվելուց հետո, շարունակեցի գրվել իմ հայրական ազգանունով, որով սկսել էի իմ առաջին տարիների բեմական գործունեությունը»։ Գուլազյան Օ., «Հիշողություններ», 2-րդ հրատարակություն, Երևան, 1957 թվական, Գուլազյան. Օ., «Հուշեր»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 245)։