Սամսոն Գասպարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սամսոն Գասպարի Գասպարյան (նոյեմբերի 12, 1909[1][2], Բայազետ, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - հուլիսի 11, 1974[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ երաժշտագետ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1945)։Արվեստագիտության թեկնածու, Հայկական ՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամսոն Գասպարի Գասպարյանը սովետահայ երաժշտական կուլտուրայի այն մշակներից է, որն իր բազմակողմանի գործունեությամբ դարձել է այդ կուլտուրայի ակտիվ ու ներշնչված գործիչներից մեկը, իր ամբողջ կյանքը նվիրել երաժշտական-հասարակական, ստեղծագործական և մանկավարժական աշխատանքին։ Նա եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադիրներից մեկը, ծավալել երաժշտագիտական, խմբավարական, երաժշտական-հրապարակախոսական ու մանկավարժական գործունեություն։
Սամսոն Գասպարյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 12, 1909[1][2] Բայազետ, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] |
Մահացել է | հուլիսի 11, 1974[1][2] (64 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | երաժշտագետ, երաժշտության պատմաբան և երաժշտության ուսուցիչ |
Հաստատություն(ներ) | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1] |
Պաշտոն(ներ) | տնօրեն |
Ալմա մատեր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1962) |
Գիտական աստիճան | արվեստագիտության թեկնածու[2] |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Վարել է տարբեր պետական պաշտոններ, բայց նա միշտ էլ ժամանակ ու հնարավորություն է գտել չկտրվելու իր սիրած գործից` երաժշտությունից:Նրա հետաքրքրությունների ոլորտը եղղել է ընդարձակ ու բազմակողմանի։ Նրան հավասարապես հետաքրքրել են սովետահայ երաժշտական ստեղծագործության, ընդհանրապես անցյալի ու ներկայի երաժշտական մշակույթի, հայ ժողովրդական երաժշտության,երաժշտագիտության, քրդական երաժշտության, խմբերգային արվեստին ու երաժշտական մանկավարժությանը վերաբերող բազմաթիվ հոդվածներ և ուսումնասիրություններ`դրանք տպագրելով պարբերական մամուլի էջերում, ժողովածուներում։ Առանձին սեր ու նվիրվածություն է ցուցաբերել հատկապես Կոմիտասի և Ալ. Սպենդիարյանի երաժշտական ժառանգության նկատմամբ, պարբերաբար անդրադառնալով դրանց։
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Երևանի պետական կոնսերվատորիայում։ 1928 թվականից դասավանդել է Երևանի երաժշտական ուսումնական հաստատություններում։ 1937-1940 թվականներին եղել է Երևանի պետական կոնսերվատորիայի ռեկտորը[3]։Սամսոն Գասպարյանը ծնվել է 1909 թ. նոյեմբերի 25-ին, Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքում։ Հայրը` Գասպար Գասպարյանը եղել է քարտաշ բանվոր, իսկ մայրը` Գյուլխանումը, տնային տնտեսուհի։ Արևմտահայ բազմաթիվ ընտանիքների նման Գասպարյանների ընտանիքը ստիպված էր բռնել գաղթի ճանապարհը, անցնել Իգդիր, որտեղ առաջինը վախճանվեց մայրը, իսկ չորս տարի անց սովամահ եղավ նաև հայրը։ Զրկված ծնողական գուրգուրանքից, հարազատներից, հայրենի օջախից, հալածվելով սովից ու մահվան ճիրաննեորից, կրելով բազմաթիվ ու բազմատեսակ զրկանքներ` փոքրիկ Սամսոնն ու նրա ավագ եղբայր Գեղամը գաղթի ճանապարհներով հասնում են Դարաչիչակ Ծաղկաձոր, ժամանակավոր հանգրվան են գտնում այնտեղ և իրենց գոյությունը պահպանում բատրակի չարքաշ աշխատանքով։ 1919 թ. եղբայրները ընդունվում են ամերիկյան որբանող և տեղափոխվում Ալեքսանդրապել Լենինական։ Այնտեղ, Պոլիգոնում, որբանոցի դաժան պայմաններում է անցնում Գասպարյան եղբայրների պատանեկությունը։
Ս. Գասպարյանը հաճախում է Լենինականի Պոլիգոնի յոթնամյա դպրոցը, ուր ընդհանուր գրագիտությունից բացի ձեռք է բերում երաժշտական որոշ պատրաստություն` սովորելով երաժշտական ստուդիայի ջութակի դասարանում, ինչպես նաև անգլերենի բավական հաստատուն գիտելիքներ։ Շփվելով որբաշխարհի իր բախտակից ընկերների հետ՝ ուշիմ և ուսումնածարավ պատանին սովորում է նաև քրդերեն ու ադրբեջաներեն։
1928 թ. Սամսոն Գասպարյանը ավարտում է Լենինականի մանկավարժական տեխնիկումը։
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
խմբագրելՍամսոն Գասպարյանը Լենինական գավառային կոմիտեի միջնորդության գործուղվում է Երևանի պետական կոնսերվատորիա` երաժշտական կրթությունը շարունակելու։ Այստեղ առաջին անգամ լայն հնարավորություններ են ստեղծվում երաժշտական արվեստին տիրապետելու համար, և նա մեծ եռանդով նվիրվում է իր սիրած գործին։ Դրան զուգահեռ նա ակտիվորեն մասնակցում է հասարակական-քաղաքական կյանքին, ընտրվում է կոմերիտական կազմակերպության քարտուղար և Գեղաշխի նախագահության անդամ։ Նա միաժամանակ երաժշտություն է դասավանդում Երևանի հանրակրթական դպրոցներում։
Գեղարվեստական-ստեղծագործական կազմակերպությունների վերակառուցման և միասնական միություններ ստեղծելու վեևաբերյալ կուսակցության Կենտկոմի որոշումից հետո 1932 թ. Սամսոն Գասպարյանը, մոբիլիզացիայի ենթարվելով, ուղարկվում է կոմպոզիտորների միություն որպես պատասխանատու քարտուղար։ Միաժամանակ նա ուսումը շարունակում է պետական կոնսերվատորիայում և 1936 թ. ավարտում երաժշտական մանկավարժական բաժինը։ Մի տարի անց նշանակվում է Ալ. Սպենդիարյանի անվան պրոֆեսորաժշտական դպրոցի դիրեկտոր, ապա` Երևանի պետական կոնսերվատորիայի դիրեկտորի տեղակալ, իսկ քիչ անց` դիրեկտոր։ Այստեղ Ս. Գասպարյանը դասավանդում է նաև երաժշտական-տեսական առարկաներ, ղեկավարում ուսանողական երգչախումբը և ծավալում երաժշտագիտական և ազգագրական գործունեություն։ Տիրապետելով քրդերենին` ձայնագրում ու մշակում է քրդական ժողովրդական երգերի քառաձայն մշակումները երգչախմբի համար։ Նույն թվականին կազմում և հրատարակում է 6 երգ ադրբեջանական դպրոցների և 12 երգ քրդական դպրոցների համար ժողովածուները։
Այս բոլորին զուգընթաց Ս. Գասպարյանը ակտիվորեն մասնակցում է կոմպոզիտորների միության աշխատանքներին, գրում ու հրատարակում է բազմաթիվ հոդվածներ նվիրված հայ երաժշտության պատմության, տեսության և ստեղծագործության հարցերին։ Սպ. Մելիքյանի և Հ. Հարությունյանի հետ նախապատրաստում ու հրապարակում է «Երաժշտական քրեստոմատիայի» առաջին պրակը, որը ընդգրկում էր համաշխարհային դասական կոմպոզիտորների` Մոցարտի, Բեթհովենիմ Շուբերտի և Շումանի կյանքն ու ստեղծագործությունները։
Կոնսերվատորիայում վարչական աշխատանքի տարիներին 1937-1940 թթ. Ս. Գասպարյանի անմիջական մասնակցությամբ իրագործվում են մի քանի այնպիսի նախաձեռնություններ, որոնք բացառիկ նշանակություն ունեին հանրապետության մեջ երաժշտական մշակույթի զարգացման տեսակետից։ Դրանցից առաջինը ստեղծագերծական դասարանի ամրախնդումն էր, որի համար նա աշխատանքի հրավիրեց կոմպոզիտորներ Ս. Բարխուդարյանին և Վ. Տալյանին, որոնք տարիների սիստեմատիկ ու համբերատար աշխատանքով կարողացան երիտասարդ տաղանդավոր կոմպոզիտորական կադրեր պատրաստել և ապահովել ստեղծագործական աշխատանքի հետագա ծավալումը։ Դրանց թվում էին` Ա. Սաթյանը, Ա. Շիշյանը, Ա. Բաբաջանյանը, Ալ. Հարությունյանը, Է. Միրզոյանտ և ուրիշներ։
Պակաս կարևոր նշանակություն չունեցավ նաև պատմատեսական ֆակուլտետի ստեղծումը 1937թ., որի անմիջական նախաձեռնողները հանդիսացան Լենինգրադի կոնսերվատորիայի շրջանավարտներ Կոնստանտին Մելիք-Վրթանեսյնն ու Զավեն Վարդանյանը։ Ս. Գասպարյանը նրանց հետ միասին հանդիսացավ այդ կարևոր նախաձեռնության իրագործողը։
Բազմազբնույթ իր պարտականությունների կատարմանը զուգընթաց, Ս. Գասպարյանը շարունակաբար զբաղվել է իր մասնագիտական գիտելիքների լրացման ու խորացման գործով։ 1938 թ. նա հեռակայել է Լենինգրադի կոնսերվատորիային կից երաժիշտ դասատուների որակավորման բարձրացման ինստիտուտին մինչև Հայրենական մեծ պատերազմի սկիզբը։
Այս տարիներին Ս. Գասպարյանը զինվորագրվեց կոմունիստական կուսակցությանը։ 1940թ. ընտրվել է Երևանի քաղաքային սովետի դեպուտատ, ապա նաև Քաղսովետի գործկոմի նախագահի տեղակալ, իսկ 1941 թ. հուլիսի 1-ից նշանակվել Հայկական ՍՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդին առընթեր արվեստի գործերի վարչության պետի տեղակալ։ Երկու տարի անց, 1943 թ. մայիսից համատեղության կարգով նրան նշանակում են Սունդուկյան անվան դրամատիկ թատրոնի դիրեկտոր, իսկ 1945թ. ընտրվում է Հայաստանի սովետական կոմպուլիտորների միության վարչության անդամ և պատասխանատու քարտուղար։ Հայկական ՍՍԳ Գերագույն սովետի հրամանագրող 1947 թ. հունվարի 23-ից նշանակվել է Հայկական ՍՍՀ կինեմատոգրաֆիայի մինիստր։ 1949-1954 թթ. Աշխատել է որպես Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի դիրեկտոր, որից հետո 1954 թ. հոկտեմբերից մինչև իր կյանքի վերջը` 1974 թ. հուլիսի 11-ը եղել է Հայկական ՍՍՀ կուլտուրայի մինիստրի տեղակալ։
ԿՈՄԻՏԱՍ
խմբագրելԻնչ վերաբերում է Կոմիտասին, ապա Ս. Գասպարյանն ավելի երկար ժամանակ և տևական ջանքեր է հատկացրել նրա կյանքի ու ստեղծագործության ուսումնասիրությանը:Կոմիտասի մասին նրա առաջին գիրքը լույս է տեսել 1947 թվականին։ Այստեղ հեղինակը առանձնակի ուշադրություն էր դարձրել կոպուլիտորի վոկալ-կատարողական արվեստին, ժողովրդական երաժշտության հավաքման, ուսումնասիրության և այդ նույն երգերի ստեղծագործական օգտագործման և զարգացման հարցերին։ Թատրոնի և երաժշտության թանգարանի վարիչ աշխատելու տարիներին սփյուռքահայ գաղթօջախներից հետզհետե Երևան փոխադրվող արխիվային նյութերը և կոմիտասյան ձեռագիր արխիվը հնարավորություն տվեցին ձեռնամուխ լինելու այն նոր նյութերի ուսումնասիրությանը:Արդյունքը եղավ այն, որ 1961 թ. Լույս տեսավ Կոմիտասին նվիրված նոր աշխատությունը, որը կոչվում էր Կոմիտաս. Կյանքը, գործունեությունը, ստեղծագործությունը։ Իր ծավալով ու խորությամբ այն շահեկանորեն տարբերվում էր առաջինից, որի համար էլ հեղինակին շնորհվեց արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան։
Ինչ նպատակ է հետապնդում Ս. Գասպարյանը իր այս նոր աշխատությամբ։ Ահա թե ինչ է գրում նա. «…Ընթերցող լայն հասարակությանը ներկայացնել մեր երաժշտական կուլտուրայի այդ անխոնջ ու խանդավառ գործչի պայծառ կերպարը, տալ հայ երաժշտության մատուցած Կոմիտասի ծառայության ու վաստակի ամբողջական պատկերը, կատարել նրա ստեղծագործությունների վերլուծությունը, գնահատել, բացահայտել նրա հրապարակախոսական, երաժշտագիտական-էսթետիկական հայացքները, ինչպես նաև կապը ռուսական առաջավոր երաժշտական կուլտուրայի ռեալիստական տրադիցիաների և այլ ժողովուրդների երաժշտության հետ»։
Կոմիտասին նվիրված նախորդ գրքի համեմատությամբ այս ուսումնասիրությունն անհամեմատ ավելի հարստացվաց ու լրացված էր նոր փաստարկներով ու հետաքրքիր եզրահանգումներով, որոնց շնորհիվ Կոմիտասի դիմանկարը ներկայացված է բազմակողմանիորեն, որպես հայ դասական երաժշտական ազգագրության և ընդհանրապես հայ երաժշտագիտության հիմնադիր, որպես վոկալ-կատարողական արվեստի նոր սկզբունքներ մշակող վարպետ, դեմոկրատական առաջավոր աշխարհայացքով, ռեալիստական արվեստի էսթետիկայով զինված արվեստագետ։ Կոմիտասի կյանքի, ստեղծագործության և աշխարհայացքի հետ կախված շատ հարցեր, որոնք նյութերի անբավարարության և կամ իսպառ բացակայության պատվճառով մնացել էին չլուսաբանված, լուծված են նոր աշխատության մեջ։ Դրա շնորհիվ էլ այն դարձել է ավելի հարուստ, լիարժեք ու ամբողջական ։ Ընդ որում, հեղինակն այստեղ, ցուցադրելով քննադատական վերաբերմունք Կոմիտասի վերաբերյալ գրված նախորդ աշխատությունների հեղինակների նկատմամբ,աշխատել է ուղղել թույլ տված սխալներն ու թերությունները։ Այն իրոք նոր խոսք էր կոմիտասագիտության բնագավառում և արժանի տեղ գտավ հայ երաժշտագիտության մեջ։
Երկեր
խմբագրել- «Կոմիտաս» (1947, 1961, ռուսերեն՝ 1969)։
- «Ալեքսանդր Սպենդիարով» (1951)։
- «Հայկանուշ Դանիելյան» (1958)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամսոն Գասպարյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 694)։ |