Բացել գլխավոր ցանկը

Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց

Երևանի դպրոց

Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց կամ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, հիմնադրվել է 1938 թվականին, Երևանի պետական կոնսերվատորիային կից՝ շնորհալի երեխաների խմբի բազայի վրա։

Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց
Chaykovski bardzraqandak (6).jpg
Տեսակդպրոց
Հիմնադրված է1938
Անվանված էՊյոտր Չայկովսկի
ՏնօրենՄարտուն Կոստանդյան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Կենտրոն վարչական շրջան, Եզնիկ Կողբացու փողոց 36

ՊատմությունԽմբագրել

Պյոտր Չայկովսկու անվամբ է կոչվում 1940 թվականից։ Մինչև 1975 թվականը տվել է 665 շրջանավարտ։ Դպրոցը մասնագիտացված հանրակրթական օջախն է, որտեղ 12-ամյա կրթություն է ստանում 600 աշակերտ, միաժամանակ ստանալով 2 ատեստատ՝ հանրակրթական և մասնագիտական[1]։

1982 թվականին դպրոցի շենքի ճակատին տեղադրվել է Չայկովսկու բարձրաքանդակը (քանդակագործ՝ Երվանդ Գոջաբաշյան, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան

Դպրոցը հիմնանորոգվել է Հայաստան համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևելյան ափի տեղական մարմնի հովանավորությամբ: Կենտրոնական մասնաշենքն ամբողջությամբ արդիականացվել է և համալրվել ճեմասրահներով, վերակառուցվել է մարզադահլիճը, համերգային դահլիճն ունի բեմահարթակ, հարմարավետ պայմաններ են ստեղծվել թե’ երաժիշտ կատարողների, թե’ հանդիսատեսի համար: Դպրոցում գործող սիմֆոնիկ, փողային նվագախմբերի, ջութակահարների անսամբլի, երգչախմբի ու ջազ-բենդի համար կառուցվել են մասնագիտական սենյակներ[2]:

ԲաժիններԽմբագրել

Ունի դաշնամուրի, ջութակի, թավջութակի, ալտի, կոնտրաբասի, տավիղի, փողային գործիքների և երաժշտության տեսության, հանրակրթական բաժիններ, մանկական երգչախումբ, սիմֆոնիկ նվագախումբ, ջութակահարների և կամերային անսամբլներ[3]։

Հայտնի շրջանավարտներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 570