Լևոն Մամիկոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Մանվելի Մամիկոնյան (հուլիսի 27, 1932, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ջութակահար, մանկավարժ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1973), պրոֆեսոր (1978 թվականից)։ Դաշնակահար Վարդան Մամիկոնյանի հայրն է։
Լևոն Մամիկոնյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 27, 1932 (92 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Մասնագիտություն | երաժիշտ և ջութակահար |
Կենսագրություն
խմբագրելԼևոն Մամիկոնյանը ծնվել է 1932 թվականի հուլիսի 27-ին Երևանում։ Սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայում, որ ավարտել է 1956 թվականին (Կարպ Դոմբաևի դասարան)։ 1960 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի ասպիրանտուրան (ղեկավարներ՝ Մ. Վայման և Լ. Ռաաբեն)։
1961–1993 թվականներին Լևոն Մամիկոնյանը դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում, որտեղ 1974 թվականից մինչև 1993 թվականը եղել է ամբիոնի վարիչ։ 1963–1976 թվականներին եղել է Հայհամերգի լարային քառյակի 1-ին ջութակ[1]։
1973 թվականին Լևոն Մամիկոնյանն արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման։
Հեղինակել է անսամբլային մեթոդիկային վերաբերող ուսումնասիրություններ։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Սարյան Ա., Ջութակահար Լևոն Մամիկոնյանի կյանքը և ստեղծագործական ուղին, Երևան, 2009։
- Ով ով է. Հայեր, կենս. հանրագիտ., հատոր Ա., Երևան, 2005։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |