Աննա Բարսամյան

հայ երաժշտագետ

Աննա Ալեքսանդրի Բարսամյան (հունիսի 28, 1915(1915-06-28), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 11, 2016(2016-08-11), Երևան, Հայաստան), հայ երաժշտագետ։ Արվեստագիտության թեկնածու (1955), պրոֆեսոր (2003)։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1983

Աննա Ալեքսանդրի Բարսամյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 28, 1915(1915-06-28)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 11, 2016(2016-08-11) (101 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Գիտական աստիճանարվեստագիտության թեկնածու
Մասնագիտություներաժշտագետ
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ
ԱնդամությունՀայաստանի կոմպոզիտորների միություն

ԿենսագրությունԽմբագրել

1932-1936 թվականներին սովորել է Գյումրիի երաժշտական տեխնիկումի, 1936-1941 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում, 1938 թվականին՝ նորաստեղծ երաժշտական պատմա-տեսական բաժնում։ 1945-1949 թվականներին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում՝ Ռ. Գրուբերի դասարանում, որի ղեկավարությամբ պաշտպանել է «Ալեքսանդր Սպենդիարյանը և նրա ստեղծագործությունը» թեկնածուական թեզը։ 1938-1942 թվականներին դասավանդել է Երևանի երաժշտական ուսումնարանում և Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցում, 1942-1945 թվականներին՝ Լենինականի երաժշտական ուսումնարանում, 1950 թվականից՝ Երևանի կոնսերվատորիայում, որտեղ դասավանդել է «Ռուսական երաժշտության պատմություն», «Արտասահմանյան երաժշտության պատմություն», «Երաժշտագիտություն» մասնագիտական դասընթացները։ Աննա Բարսամյանի ղեկավարությամբ ավարտել է 51 երաժշտագետ։ 1956 թվականից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է։ 1974-1977 թվականներին զինվորական բարձրագույն կուսակցական դպրոցում դասավանդել է երաժշտության պատմություն։ 1977-1992 թվականներին ԵՊԿ-ում բարձրագույն երաժշտական հաստատությունների դասատուների որակավորման բարձրացման ֆակուլտետում հանդես է եկել որպես դասախոս և երաժշտագետ ունկնդիրների գիտա-մեթոդական աշխատանքների ղեկավար[1][2]։

Հեղինակել է գիտական աշխատություններ, հոդվածներ, որոնք տպագրվել են պարբերական մամուլում, ամսագրերում, հայկական հանրագիտարանում (12 հատոր), ռուսական «Հիշարժան տարեթվերի և իրադարձությունների տարեգրքերում» նաև՝ 30-ից ավելի ռադիոհաղորդումներ։ 1960 թվականից ՀԿՄ և «Գիտելիք» ընկերության շրջանակներում կարդացել է շուրջ 600 դասախոսություն Հայաստանում և նրա սահմաններից դուրս (Կիև, Լվով, Դոնի Ռոստով, Մոսկվա, Լենինգրադ)[3]։

ԵրկերԽմբագրել

  • Հայ երաժշտության պատմություն, դասագիրք, 1996, համահեղինակ,
  • Մեդեա Աբրահամյան (համահեղինակությամբ՝ Ա. Սարյանի), Երևան, «Արճեշ» հրատ., 2000, 79 էջ,
  • Հայ երաժշտության դասականները,
  • Հայ երաժշտությունը XIX դարում և XX դարասկզբում:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Աննա Բարսամյանի կենսագրությունը avproduction.am կայքում
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  3. Կոնսերվատորիայի 100-ամյա պրոֆեսորը