Հյուսիսային Եգեյան կղզիներ
Հյուսիսային Եգեյան կղզիներ (հուն․՝ Περιφέρεια Βορείου Αιγαίου), Հունաստանի Հանրապետության տասներեք պերիֆերիաներից մեկը։ ներառում է Եգեյան ծովի հյուսիսարևելյան մասում գտնվող հունական կղզիները։
Հյուսիսային Եգեյան կղզիներ հուն․՝ Περιφέρεια Βορείου Αιγαίου | |
---|---|
Երկիր | Հունաստան |
Մասն է | Aegean Islands? |
Կարգավիճակ | պերիֆերիա |
Մտնում է | Եգեյան կղզիներ |
Վարչկենտրոն | Միտիլենե |
Հիմնական լեզու | Հունարեն |
Բնակչություն (2011) | 199․231[1] |
Տարածք | 3,835.91 |
ISO 3166-2 կոդ | GR-K |
Անվանված է | Եգեյան ծով |
pvaigaiou.gov.gr(հուն.) | |
Հյուսիսային Եգեյան կղզիների մի մասը ունի ծովային սահման Թուրքիայի Հանրապետության հետ, իսկ մի քանի ցամաքային կտորներ սահմանակցում է Թուրքիային և համարվում է վիճելի տարածք։
Վարչական բաժանում
խմբագրելՀյուսիսային Եգեյան կղզիների պերիֆերիան հիմնադրվել է 1987 թվականի վարչական բարեփոխումներից հետո՝ Հունաստանի թագավորության տարիներին։ 2010 թվականին հաստատված Կալիկրատիսի պլանի համաձայն այս պերիֆերիայի լիազորությունները և վերահսկողությունը մեծացավ։
Հյուսիսային Եգեյան կղզիների պերիֆերիայի ամենախոշոր քաղաքը, որը հանդիսանում է նաև երկրի վարչական կենտրոնը գտնվում է Հունաստանին պատկանող Լեսբոս կղզու վրա՝ Միտիլենե քաղաքը։
Մինչև Կալիկրատիսի բարեփոխումները, տարածաշրջանում կային երեք անջատ վարչական միավորներ՝ Սամոսի, Խիոսի և Լեսբոսի շրջաններ։
Հյուսիսային Եգեյան կղզիները ներառում է կղզիախումբ, կազմված 9 առանձին կղզիների։ Կղզիներն են՝ Խիոս, Պսարա, Օինուսես, Իկարիա, Կորսեոն, Լեմնոս, Աղյոս Եֆստրասիոս և Սամոս։
Տարածաշրջանի նահանգապետն է Քրիստինա Կալգիրուն, ով հաջորդել է Աթանասիո Գիակալիսին 2014 թվականի հոկտեմբերի 2-ին։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ "Demographic and social characteristics of the Resident Population of Greece according to the 2011 Population - Housing Census revision of 20/3/2014" Hellenic Statistical Authority. 12 September 2014
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսային Եգեյան կղզիներ» հոդվածին։ |