Ավստրիական մշակույթի վրա մեծ ազդեցություն են թողել նրա նախկին և ներկայիս հարևանները՝ Իտալիան, Լեհաստանը, Գերմանիան, Հունգարիան և Բոհեմիան։

Վիլենդորֆյան Վեներա

Արվեստ խմբագրել

Վիեննան՝ Ավստրիայի մայրաքաղաքը, երկար ժամանակ եղել է երաժշտական նորարարությունների կենտրոնը։ 18-րդ և 19-րդ դարի կոմպոզիտորները գալիս էին Վիեննա Հաբսբուրգների հովանավորությամբ և քաղաքը դարձնում էին Եվրոպայի դասական երաժշտության մայրաքաղաքը։ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Լյուդվիգ Վան Բեթհովենի և Յոհան Շտրաուսի անունները ասոցացվում էին քաղաքի հետ։ Բարոկկոյի դարաշրջանում սլավոնական և հունգարական ժողովրդական երաժշտությունը մեծ ազդեցություն ունեցավ Ավստրիական երաժշտության վրա։ 16-րդ դարի սկզբում Վիեննան արդեն հայտնի էր որպես մշակութային կենտրոն։

Դասական երաժշտություն խմբագրել

18-րդ դարում Եվրոպայում գերիշխում էր դասական երաժշտությունը, և Վիեննան հատկապես կարևոր քաղաք էր համարվում, քանի որ այն երաժշտական նորամուծությունների կենտրոնն էր։ Հայտնի էին երեք կոմպոզիտորներ՝ Լյուդվիգ վան Բեթհովենը՝ իր սիմֆոնիաներով, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը՝ երեժշտության և կառուցվածքի իր կատարյալ հավասարակշռությամբ և Յոզեֆ Հայդնը՝ լարային կվարտետների զարգացմամբ և սոնատներով։

Վիեննական դասական դպրոց խմբագրել

հիմնական հոդվածը՝ Վիեննական դասական դպրոց

 
Յոզեֆ Հայդն

Վիեննական երկրորդ դպրոց խմբագրել

հիմնական հոդվածը՝ Վիեննական երկրորդ դպրոց

Վիեննայի ֆիլհարմոնիակ նվագախումբ խմբագրել

հիմնական հոդվածը՝ Վիեննայի ֆիլհարմոնիակ նվագախումբ

Վիեննայի «Մյուզիքվերեին» կոչվող համերգասրահը, որը աշխարհի 3 լավագույն համերգասրահներից մեկն է, բացվել է 1870 թ. հունվարի 6-ին։ Սկսած 1939 թվականից Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հանրահայտ ամանորյա համերգը հեռարձակվում է 44 երկրներում շուրջ մեկ միլիարդ հանդիսատեսների համար։ Աշխարհի լավագույն նվագախմբերից մեկի՝ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի անդամները ընտրվում են Վիեննայի պետական օպերայից։ Նվագախումբը հիմնադրվել է 1842 թվականին, երբ Օտտո Նիկոլայը բացեց Ֆիլհարմոնիկ ակադեմիան։

Վիեննայի պետական օպերա խմբագրել

 
Հայդնը նվագելիս

Վիեննայի Պետական Օպերան(գերմ.՝ Staatsoper ) աշխարհի ամենակարևոր օպերաներից մեկն է։ Այստեղ աշխատում է մոտ 1000 մարդ։ 2008 թվականին Վիեննայի Պետական Օպերայի բյուջեն կազմել է 100 մլն եվրո։ Այստեղ է տեղի ունենում Վիեննայի ամենամյա պարահանդեսը։ 180 զույգեր բացում են պարահանդեսի արարողությունը, իսկ հետո նրանց միանում մնացած բոլոր մասնակիցները։

Վիեննայի տղաների երգչախումբ խմբագրել

Վիեննայի տղաների երգչախումբը աշխարհի լավագույն երգչախմբերի ցանկում է։ Հայտնի լինելով վոկալային իր բարձր չափանիշնրով՝ երգչախումբը աշխատել է այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, Անտոնիո Քալդարան, Անտոնիո Սալիերին և Անտոն Բրուքները։

Ժողովրդական երաժշտություն խմբագրել

Շրամմելմյուզիք խմբագրել

 
Յոհան Շտրաուս

Վիեննական ամենահայտնի ժողովրդական երաժշտությունը, որը նվագում են ակորդեոնով և կիթառով։

Յոդլ խմբագրել

Յոդլը երգեցողության տեսակ է, որը զարգացել է Ալպերում։ Երգեցողության այս տեսակը հովիվներն օգտագործում էին միմյանց կանչելու համար։

Ավստրիական ժողովրդական պար խմբագրել

Ավստրիական ժողովրդական պարի հիմնական տեսակներն են՝ շկուպլատլերը, լանդլերը, պոլկան և վալսը։ Կան նաև ժողովրդական պարի այլ տեսակներ։

Լանդլեր խմբագրել

Լանդլերը ավստրիական ժողովրդական պարի տեսակ է, որի ծագումը անհայտ է։ Պարը հայտնի է դարձել 1720-ական թվականներին։ Այս պարը պարում են զույգերով։ Պարողները սովորաբար իրար շատ մոտ են կանգնում, և այդ պատճառով եկեղեցին այն համարում էր ոչ պատշաճ։ Լանդլերը սկզբում տարածված էր Վիեննայում, այնուհետև Ուկրաինայում։

Ավստրոփոփ խմբագրել

 
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ

Ավստրոփոփը Ավստրիայի փոփ երաժշտությունն է, որը առաջացել է 1960-ականներին և հայտնի է դարձել 1980-ականներին։ Ավստրոփոփը մի քանի երաժշտական ոճերի խառնուրդ է, սկսած փոփից մինչև ռոք երաժշտություն, ինչպես նաև ժողովրդական երաժշտության տարրեր, ինչպիսին է յոդլը։

Ալպիական Նոր Ալիք խմբագրել

Պանկ ռոք ժանրը, որը կարճ անվանում են ալպանկ , առաջացել է Գերմանիայի, Շվեյցարիայի և Ավստրիայի Ալպյան շրջաններում։ Ալպանկը միավորում է պանկ երաժշտության քաոսային էներգետիկ ռիթմերը և այս շրջանի ժողովրդական երաժշտության տարրեր։

Սխալ ըմբռնումներ խմբագրել

Ակնհայտորեն, «Երաշտության ձայնը» (“The sound of music” ) մյուզիքլը և դրա հիման վրա նկարահանված ֆիլմը անգլախոս համայնքում մեծ կարևորություն ունեցավ նրանց՝ Ավստրիայի մասին ունեցած կարծիքի ձևավորման գործըթացում։ Պետք է նշել, որ այս մյուզիքլում որոշ բաներ արված են զուտ արվեստի համար և ճիշտ չեն արտացոլում Ավստրիական երաժշտական մշակույթը։ Օրինակ՝ կա կարծիք, ըստ որի «էդելվեյս» երգը Ավստրիայի հիմն է, որը այդպես չէ։ Ավելին, ֆիլմում Լանդլեր պարը ամենևին էլ իսկական Լանդլեր չէ։

Գրականություն խմբագրել

 
Վիեննայի պետական օպերա

Ավստրիայի գրականությունը կարելի է բաժանել երկու շրջանի՝ մինչև 20-րդ դարն ընկած ժամանակահատվածը և դրան հաջորդող ժամանակահատվածը։

Ավստրիան միշտ էլ եղել է հիանալի բանաստեղծների, գրողների և վիպասանների հայրենիք։ Այնտեղ հայտնի են այնպիսի վիպասաններ, ինչպիսիք են Արթուր Շնիցլերը, Ստեֆան Ցվայգը, Թոմաս Բերնարդը և այլք։

Ճարտարապետություն խմբագրել

Ավստրիան հայտնի է իր ամրոցներով, պալատներով և շենքերով։ Ավստրիայի ամենահայտնի ամրոցների շարքում են Հոհենսալցբուրգը, Հոհենվերֆենը, Լիխտենշտայնը և այլն։ Զալցբուրգ քաղաքի պատմական կենտրոնը 1996 թվականին ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության ցանկում։ Այդ ցանկում են նաև Գրաց քաղաքի կենտրոնը և Վիեննայի կենտրոնը։

Տաճարներ խմբագրել

Ավստրիայի ամենահայտնի տաճարներից մեկը Վիեննայում գտնվող Մինորիտենկիրշ տաճարն է։ Այն կառուցվել է 1224 թվականին գոթական ոճով։ Մեկ այլ տաճար՝ Ստեֆանսդոմը աշխարհի ամենաբարձր տաճարներից մեկն է։ Այն 136 մետր բարձրություն ունի։ Ստեֆանսդոմը Վիեննայի արքեպիսկոպոսի նստավայրն է։

 
Շյոնբրուն

Պալատներ խմբագրել

Ավստրիայի 2 ամենահայտնի պալատներն են Բելվեդերը և Շյոնբրունը։ Բելվեդերը կառուցվել է  18-րդ դարի սկզբին Լուկաս ֆոն Գիլդեբրանդտի կողմից։ Այն կառուցված է բարոկկո ոճով։ Շյոնբրունի պալատը ունի 1441 սենյակ, կառուցված է բարոկկո ոճով։ Այն համարվում է Ավստրիայի ամենակարևոր ճարտարապետական, մշակութային և պատմական հուշարձաններից մեկը։

Գերեզմանատներ խմբագրել

Ավստրիան նաև հայտնի է իր գերեզմանատներով։ Վիեննայում կան 50 տարբեր գերեզմանատներ, որոնցից ամենահայտնին Կենտրոնական գերեզմանատունն է։ Հաբսբուրգները թաղված են կայսերական դամբարանում։

 
Մելկի վանք

Մելկի վանք խմբագրել

Մելկի վանքը գտնվում է Ստորին Ավստրիայում։ Այն Բենեդիկտյան վանք է, որը հիմնադրվել է 1089 թվականին։

Հեռարձակում և ֆիլմեր խմբագրել

Կինոթատրոն խմբագրել

Համր ֆիլմերի ժամանակաշրջանում Ավստրիան ֆիլմերի արտադրության ոլորտում առաջատար էր։ Ավստրիացի բազմաթիվ ռեժիսորներ, հեղինակներ և կինեմատոգրաֆներ աշխատել են նաև Բեռլինում։ Ամենահայտնիներից է Ֆրից Լանգը, «Մետրոպոլիս» ֆիլմի ռեժիսորը։ 1938 թվականին Գերմանիայի կողմից Ավստրիայի բռնագրավումից հետո շատ Ավստրիացի ռեժիսորներ ներգաղթեցին ԱՄՆ ։ Նրանց թվում էին Էրիխ Ֆոն Շտրոհայմը, Օտտո Պրեմինգերը, Բիլլի Վիլդերը, Հեյդի Լամարը, Միա Մեյը, Ռիչարդ Օսվալդը։ 1950-1970- ական թվականներին Ֆրանց Անտելը Կատակերգական ֆիլմերի հայտնի ռեժիսոր էր։

Փիլիսոփայություն, գիտություն և տեխնոլոգիա խմբագրել

Ավստրիական դպրոց խմբագրել

Ավստրիական դպրոցը ձևավորվել է 19-րդ դարի 80-ական թվականներին։ Պայքարել է Մարքսի տնտեսագիտական ուսմունքի, հատկապես արժեքի աշխատանքային տեսության դեմ։

Արվեստի պատմության Վիեննական դպրոց խմբագրել

հիմնական հոդվածը՝ Արվեստի պատմության Վիեննական դպրոց

Վիեննական խմբակ խմբագրել

Վիեննական խմբակ (գերմ.՝ Wiener Kreis), Վիեննայի համալսարանում Է. Մախի հիմնադրած՝ ինդուկտիվ գիտությունների փիլիսոփայության (պատմության և տեսության) ամբիոնի շուրջը համախմբված փիլիսոփաների, մաթեմատիկոսների և տրամաբանների (Մ․ Շլիկ, Ռ․ Կառնապ, Ֆ․ Վայսման, Օ․ Նոյրաթ, Հ․ Ֆայգլ, Կ․ Գյոդեչ և այլն) միավորումն է, որը դարձավ տրամաբանական պոզիտիվիզմի գաղափարական և կազմակերպական կորիզը։

Հոգեվերլուծությունը և Զիգմունդ Ֆրոյդը խմբագրել

Զիգմունդ Ֆրոյդը ավստրիացի հոգեբան, հոգեբույժ և նյարդաբան է, հոգեվերլուծության հիմնադիրը։

Խոհանոց խմբագրել

Ավստրիական խոհանոցը հաճախ նույնացվում է Վիեննական խոհանոցի հետ, թեև այն առաջացել է Ավստրո-Հունգարական կայսրությունում։ Ավստրիական խոհանոցում միահյուսվել են Հունգարիայի, Բոհեմիայի, Բավարիայի և Իտալիայի խոհանոցային ավանդույթները։ Մյուս երկրներից փոխառած կերակրատեսակները և նրանց պատրաստման եղանակները ինտեգրվել են և տեղայնացվել[1][2]։ Ավստրիական խոհանոցը ողջ աշխարհին ավելի շատ հայտնի է իր թխվածքներով և աղցաններով։ Համաշխարհային ճանաչում է ստացել Վիեննական շնիցելը։

Ծանոթագրություններ խմբագրել