Յոդլ (գերմ.՝ Jodeln կամ Իոդլ), տարբեր ժողովուրդների մշակույթներում յուրահատուկ երգի տեսակ առանց բառերի, որին բնորոշ է ձայնային ռեգիստրերի արագ փոփոխությունը, այսինքն, կրծքային ու ֆալցետային ձայների հերթագայությունը։ Տիրոլցիների կողմից ընդունված ժանրի անունը՝ յոդլը (յոդլեր, յոդլինգ) համարվում է բնաձայնույթ։ Որպես կանոն ալպիական երգիչները այս յուրօրինակ երգի տեսակը երգում են այս տեսակի «Hodaro», «Iohodraeho», «Holadaittijo» հնչյունակապակցություններով։ Այսպիսի վոկալային տեխնիկան հանդիպում է աշխարհի բազմաթիվ մշակույթներում[1][2]։

Նոր Գլարուսի Յոդլ կատարողները շվեյցարական ավանդական տարազով
Յոդլի օրինակ՝ Old Chisholm Trail

Որպես ազգային երաժշտություն խմբագրել

  • Շվեյցարական ազգային երաժշտության մեջ այս ձևը հավանական է, որ հայտնվել է ալպիական հովիվների կողմից, ովքեր գտնվելով լեռների գագաթներին երգը օգտագործում էին որպես կանչի տեսակ։ Հետագայում երգի այս տեսակը դարձավ ավանդական ամբողջ Շվեյցարիայի համար[3][4]։
  • Իրանական և ադրբեջանական դասական երաժշտության մեջ երգողը հաճախ օգտագործում է «թահրիրը», որը յոդլինգական տեխնիկայի տեսակ է[5]։
  • Վրացական ազգային երաժշտության մեջ օգտագործվում է «կրիմանչուլի» տեսակը, որը նույնպես յոդլինգական տեխնիկայի տեսակ է[6]։
  • Կենտրոնական Աֆրիկայում պիգմեյը օգտագործում է յոդլինգին համարժեք՝ բարդ բազմաձայն երգը։
  • Յոդլին կարելի է հանդիպել նաև ամերիկյան ֆոլք երաժշտության մեջ[7]։
  • Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում (Լենինգրադի, Նովգորոդի, Պսկովի մարզեր) յոդլին համարժեք առաջացել են «գոյկանեն» և «(ա)ուկանյեն», որոնք օգտագործվել են նշված վայրերի հովիվների և անտառի բնակիչների կողմից[8][9]։

Յոդլը հաճախ օգտագործվում է որպես ազգային երգի կրկներգ[10]։

Տեխնիկա խմբագրել

Autry, Blue Yodel 5
Bob Wills, Blue Yodel No. 1

Մարդկային ձայնը հաճախ, ըստ կոկորդների աշխատանքի ռեժիմի բաժանում են երկու խմբի՝ ֆալցետային և կրծքային։ Այս երկու տեսակները տարբերվում են ձայնային ծալքերի կցմամբ։ Բազմաթիվ մարդիկ կարող են երգի մի մասը երգել կրծքային ռեժիմով, իսկ մյուս մասը՝ ֆալցետային[11]։ Այս երկու ռեժիմների տարբերությունը հատկապես շատ պարզ է երևում անփորձ երգիչների մոտ։ Լավ երգիչը, ով կարողանում է կենտրոնացնել իր ձայնը, շատ հեշտ կարող է ֆալցետայինից անցնել կրծքայինի և հակառակը։ Յոդլինգը այն դժվար երգի տեսակներից է, որի ժամանակ երգիչը կոկորդի աշխատանքի ռեժիմը կարճ ժամանակահատվածում փոխում է մի քանի անգամ։ Երկու ռեգիստրների հենց փոփոխան ժամանակ էլ ձևավորվում է երգում ամենատարբերվող և գեղեցիկ երույթներից մեկը[12][13]։

Օրինակ այս՝ «Յոդլ - այ - ԻԻԻ - ուուուու» նշանավոր կրկներգի մեջ «ԻԻԻ» վանկը երգվում է ֆալցետային ռեժիմով, իսկ մնացած վանկերը կրծքային[14]։

Օրինակներ խմբագրել

  • Որպես ալպիական յոդլի լավ օրինակներ կարող են ծառայել Ֆրանց Լանգի, Շտեֆանի Հերթելի, Ցիլերտալերի Շուրցենյեգերների, Ուրշպրունգյան երիտասարդների ու Մերի Շնայդերի ձայնագրությունները[15]։
  • Քանթրի/արևմտյան յոդլի օրինակներ կարելի է գտնել Քերրի Քրիսթենսենի, Էլթոն Բրիթի, Վիլֆ Քարթերի, Յոդլին Սլիմ Քլարքի, Սլիմ Ուիլմանի ու Պեցի Մոնտանայի ձայնագրություններում։ The Band խումբը յոդլ օգտագործել է «Up On Cripple Creek» երգում։ Ամենահանրահայտ յոդլ կատարողներից էր Ջիմի Ռոջերսը, ով մի քանի երգ է ձայնագրել՝ «Blue Yodel» ընդհանուր անվանմամբ։ Իր յոդլ կատարումներով հայտնի էր նաև Ջին Օթրին։ Իսկ տեխասցի Դոն Ուոլսերը մեծագույն փառքին էր հասել քանթրի յոդլ կատարողների շրջանում[16]։
  • Զալցբուրգ քաղաքում և դրա շրջակա Ավստրիական ալպերում նկարահանված ամերիկյան «Երաժշտության ձայներ» երաժշտական ֆիլմում յոդլը հնչում է որպես ֆոն Թրապ ընտանիքի երեխաների տնային դաստիարակչուհի Մարիայի ղեկավարությամբ բեմադրվող տիկնիկային թատրոնի ուղեկցող երաժշտություն[17][18]։
  • Յոդլը հազվադեպ է օգտագործվում ռոք կամ փոփ երաժշտության մեջ։ Պատճառը հավանաբար այն է, որ չկա ձևավորված ավանդույթ այն օգտագործել նման գործիքավորմամբ։ Այնուամենայնիվ, յոդլը հանդիպում է հոլանդական Focus պրոգրեսիվ ռոք խմբի ստեղծագործություններում։ Այն կատարում է խմբի ստեղնաշարայինահար և վոկալիստ Թիյս վան Լեյերը։ Ամենահայտնի օրինակը «Hocus Pocus» ստեղծագործությունն է։ Եվս մի օրինակ է փոփ աստղ Ջուելը. նա ևս կարողանում է յոդլ կատարել։ Չնայած այն բանին, որ նա յոդլ չի օգտագործում իր ստեղծագործություններում, դա կարելի է նկատել ձայնային ռեգիստրների նրա սահուն անցումներից։ Հայտնի է նաև իռլանդական The Cranberries ռոք խմբի օրինակը։ Խմբի վկալիստուհի Դոլորես Օ’Ռիորդանն իր կատարումներում երբեմն օգտագործում է յոդլը[19][20]։
  • Սոուլ երգիչ Աարոն Նեվիլը, ով ոգեշնչվել էր Ջին Օթրիի յոդլ կատարումներից, զարգացնում է իր սեփական վիբրատո երգեցողության ոճը[21]։
  • Հնդիկ երգիչ Կիշոր Կումարը օգտագործել է յոդլ իր մի քանի կատարումներում։ Նա հնդկական կինոարտադրության լավագույն յոդլ կատարողներից է[22]։
  • Շվեդական ABBA լեգենդար խումբը ևս իր վաղ շրջանի ստեղծագործություններից մեկում՝ «People Need Love» երգում, օգտագործում է յոդլի տեխնիկան[23]։
  • Ռուս երաժիշտ Սերգեյ Կալուգինը («Оргия Праведников» խումբ) յոդլ օգտագործում է իր «Пастушка Адельфина» երգում[24]։
  • Բելգիացի երգչուհի Լաուրա Օմլոոպը, ով Մանկական Եվրատեսիլ 2009 երգի մրցույթում զբաղեցրել էր 4-րդհորիզոնականը, կատարում է յոդլ[25]։
  • Ռիթմնբլյուզ երգիչ R. Kelly-ն յոդլ օգտագործում է իր «Echo» սինգլում[26]։
  • «Կարմիր գլխարկի ճշմարտանման պատմությունը» («Hoodwinked», 2005) մուլտֆիլմում Յապետ լեռնային այծը բանջո է նվագում ու յոդլ կատարում[27]։ Փայտահատ Կուրտը ևս յոդլ էր կատարում նույն ֆիլմում։ Մի քանի անգամ էլ հիշատակվում է «Յոդլերներ» խումբը[28]։

Տարբեր խմբագրել

Գոյություն ունի բազմաթիվ երգիչների կողմից օգտագործվող յոդլի երկու ստանդարտ տեսակ՝ «Appenzeller» և «Bravourjodler»[29]:

Ալպիական յոդլը երգելու լավագույն վայրն այն է, որտեղ կա արձագանք՝ լճեր, լեռնային մասիվներ, ինչպես նաև այնտեղ, որտեղ կա ժայռ կամ բլուր։ Կարելի է երգել երկու շենքերի արանքում, նավակի մեջ, եթե առջևում կա ժայռոտ լիճ, կամ էլ երկար դահլիճում, սակայն լավագույն վայրը լեռներն են[30]։

Հանրահայտ կատարողներ խմբագրել

Միացյալ Նահանգներում խմբագրել

 
Էլթոն Բրիթը 1950 թվականին

Որպես «Տեխասյան թափառաշրջիկ» (Texas Drifter) հայտնի Գոբել Ռիվսը պնդում էր, որ ինքն է Ջիմի Ռոջերսին սովորեցրել յոդլի տեխնիկան։ Լինելով միջին դասակարգի ներկայացուցիչ, նա իր համար ընտրել էր թափառաշրջիկի կարգավիճակը։ Նրա ամենահայտնի երգի՝ «Թափառաշրջիկի օրորոցային»-ի («Hobo's Lullaby») քավըր տարբերակներ ձայնագրել են շատ երաժիշտներ, այդ թվում Վուդի Գաթրին և նրա որդի Արլոն։

1934 թվականին յոդլ կատարող Էլթոն Բրիթը ձայնագրեց «Chime Bells» երգը, որը հետագայում դարձավ նրա այցեքարտային ստեղծագործությունը։ Ինչպես շատ-շատերը այդ ժամանակաշրջանում, Բրիթը ևս լսում էր Ջիմի Ռոջերսի ձայնագրությունները, ինչն էլ հենց ոգեշնչեց նրան սովորել յոդլի տեխնիկան։ Ի վերջո նա հայտնի դարձավ իր անսովոր երկար յոդլ կատարելու ունակությամբ։ Վարկած կա, որ այդ ընդունակությունը նա ձեռք է բերել մի քանի րոպե ջրում սուզված մնալով[31]։

Ամերիկացի քանթրի երգչուհի Ջուելը ևս կատարում է յոդլ և հայտնի է իր «Chime Bells»-ի գեղեցիկ քավըր տարբերակով։ Երգչուհին պատմում է, որ յոդլի տեխնիկան սովորել է իր հորից, ով այն սովորել էր Ջիմի Ռոջերսի ձայնագրություններից[32]

Կապույտ յոդլ կատարող Քլիֆ Քարլայլը 1930-ականների ամենաբեղմնավոր գործունեությամբ ձայնագրող-կատարողներից էր և Հավայան կիթառը քանթրի երաժշտության մեջ առաջին օգտագործողներից[33]։

Ջեք Գաթրին՝ Վուդի Գաթրիի կուզենը, սկսեց կատարել երեսուն տարեկանում։ Հայտնի որպես «Օկլահոմայի յոդլ կատարող կովբոյ» («Oklahoma's Yodeling Cowboy»), նա զարգացրեց յոդլի տեխնիկան ոգեշնչվելով իր կուռք Ջիմի Ռոջերսից և իր ռոդեո կատարելու փորձից[34]։

Կանադայում խմբագրել

 
Ավրիլ Լավին

Կանադացի Վիլֆ Քարթերը հայտնի էր, որպես «Կանադական քանթրի երաժշտության հայր» (անգլ.՝ «Father of Canadian Country Music»)։ Նա սկսեց երգել 1920-ական թվականներին, այն բնից հետո, երբ տեսավ «Յոդլ կատարող հիմար» («The Yodeling Fool») մականունով շրջիկ շվեյցարացի երգչի։ Քարթերը երգում էր «երգող կովբոյ» ժանրում և զարգացնում էր յոդլը «արձագանքային յոդլ» կամ «երեքը մեկում» կոչվող շվեյցարական հնչողությամբ[35]։

Կանադացի քանթրի երգիչ և յոդլ կատարող Դոն Ռեյնոլդսը 1976 թվականին ռեկորդ սահմանեց. նա 7 ժամ 29 րոպե անընդմեջ, առանց ընդմիջումների երգեց յոդլով[36]։ Ավելի ուշ, 1984 թվականին Ռեյնոլդսը ևս մի համաշխարհային ռեկորդ սահմանեց՝ ամենաարագ 5 տոնով յոդլը (3 ֆալցետ) 1.9 վայրկյանում[37]։ Նրա «She Taught Me How To Yodel» երգը նվաճեց 1965 թվականի կանադական քանթրի երաժշտության վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը[38]։

Կանադացի Չարլզ Թոմաս «Սթոմպինգ Թոմ» Քոնորսը ևս հայտնի է իր որոշ երգերում յոդլային հատվածների կատարմամբ։

Փոփ ռոք երգչուհի Ավրիլ Լավինը, ում երգեցողության ոճի վրա բավականին մեծ ազդեցութնուն է ունեցել երբեմն յոդլի տեխնիկան կիրառող իռլանդացի երգչուհի Դոլորես Օ'Ռիոդանի արվեստը, իր վաղ գործերում բազմիցս օգտագործել է յոդլ։ Յոդլի որոշ տարրեր կարելի է նկատել նաև նրա ավելի վաղ շրջանի ստեղծագործույթուններում, օրինակ այնպիսի ալբոմներում, ինչպիսիք են «Let Me Go»-ն և «Falling Fast»-ը։ Ավրիլ Լավինի յոդլի ոճը շատ ընդհատ է և հազիվ նկատելի։

Եվրոպայում խմբագրել

 
Սթեֆանի Հերթել

Յոդլը Շվեյցարիայի, Ավստրիայի ու Հարավային Գերմանիայի ժողովրդական երաժշտության («Volksmusik») առանցքային առանձնահատկություններից է։ Այն նաև հնչում է մի շարք ժամանակակից ֆոլկ կատարումներում, որոնք պարբերապար ցուցադրվում են հեռուստատեսությամբ։

Յոդլի տեխնիկայի իր կիրառությամբ հատկապես նշանավոր է Սթեֆանի Հերթելը, ով նաև հայտնի է Ալպիական ժողովրդական երգերի իր հիանալի մշակումներով։ Իր կատարումների համար Հերթելը բազմիցս արժանացել է տարբեր մրցաբակների։ Մասնավորապես, 1992 թվականին նրան շնորհվել է «Grand Prix der Volksmusik» (Ժողովրդական երգի գրան պրի)՝ «Über jedes Bacherl geht a Brückerl» երգի կատարման համար։

Ֆրանցլ Լանգը (Franzl Lang), ով հայտնի է որպես «Յոդլի արքա» (գերմ.՝ Jodlerkönig), հայտնի յոդլ կատարող է Բավարիայից։ Բացի այդ, Լանգը նաև կիթառ ու ակորդեոն է նվագում և մի քանի գիրք ունի յոդլի մասին։

Ursprung Buam-ը Ավստրիական ֆոլկ տրիո է Ցիլերտալից, Տիրոլ։ Լինելով Ավստրիայի ամենաշատ շրջագայող խմբերից մեկը, Ursprung Buam-ը բազմիցս հյուրախաղերով ճանապարհորդում է Եվրոպայի շատ երկրներում։ Հատկապես հիշատակման արժանի է Տիրոլյան փառատոնը։

Անգլիայում Էդիտ Սիթուելը թողարկում է «Jodelling Song»-ը, որպես իր «Façade» կոչվող պոեմների սերիայի մի մաս, Ուլիամ Ուոլթոնի երաժշտությամբ[39]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Perfect Sound Forever - Online Music Magazine
  2. Tosches, Nick (1996). Country: the twisted roots of rock 'n' roll. Da Capo Press. էջ 110. ISBN 978-0-306-80713-8.
  3. Ling, Jan (1997). A history of European folk music. University Rochester Press. էջ 32. ISBN 978-1-878822-77-2.
  4. «Will there be Yodeling in Heaven?». Wfmu.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
  5. Persian Vocal Stylings
  6. Example of Svaneti polyphony and yodelling in the Guria province in Georgia (BBC Radio 4)
  7. «Pygmies " Mademoiselle Montana's Yodel Heaven». Mademoisellemontana.wordpress.com. 2008 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
  8. Лобанов М. А. Лесные кличи: вокальные мелодии-сигналы на Северо-Западе России. - СПб.: Изд-во С.-Петерб. ун-та, 1997. - ISBN 5-288-016 32-1.
  9. Tosches, Nick (1996). Country: the twisted roots of rock 'n' roll. Da Capo Press. էջ 109. ISBN 978-0-306-80713-8.
  10. Country: The Twisted Roots of Rock 'n' Roll - Nick Tosches - Google Books
  11. Why it's time we learned to love yodelling The Guardian: Music, Sept. 22, 2006.
  12. «Define yodel | Dictionary and Thesaurus». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  13. «Yodeling Mountaineers: The Alpine Roots of the American Guitar». 19thcenturyguitar.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
  14. America's Blue Yodel
  15. Browse All Recordings | Sleep, baby sleep, Take 1 (1901-02-15) | National Jukebox LOC.gov
  16. «Minstrel shows». Musicals101.com. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
  17. «Vaudeville, A History». Xroads.virginia.edu. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
  18. «America's Blue Yodel». Mustrad.org.uk. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
  19. «Victor Discography: George P. Watson (vocalist : yodeling)». Victor.library.ucsb.edu. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
  20. Victor Discography: George P. Watson (vocalist : yodeling)
  21. Ramblin' on My Mind: New Perspectives on the Blues - Google Books. Books.google.com. 2008 թ․ հունվարի 2. ISBN 9780252091124. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
  22. «Ragged but Right: Black Traveling Shows, "Coon Songs," and the Dark Pathway to Blues and Jazz». Upress.state.ms.us. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
  23. «USA " Mademoiselle Montana's Yodel Heaven». Mademoisellemontana.wordpress.com. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
  24. Write Me a Few of Your Lines: A Blues Reader - Steven Carl Tracy - Google Books. Books.google.com. 1999. ISBN 1558492062. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
  25. ‘Jimmie Rodgers: Life & Time’ by John Lilly (citing Jimmie Rodgers: The Life and Times of America's Blue Yodeler by Nolan Porterfield, University of Illinois Press, 1992). Արխիվացված է Մայիս 9, 2008 Wayback Machine-ի միջոցով:
  26. «Origins of yodeling in Country Music». mudcat.org. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
  27. «BLUE YODEL NO. 4 LYRICS - BILL MONROE». Sing365.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
  28. Malan, Rian (2000 թ․ մայիսի 25). «Where Does The Lion Sleep Tonight?». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  29. Country: The Twisted Roots Of Rock 'n' Roll - Nick Tosches - Google Books. Books.google.com. 1996 թ․ օգոստոսի 22. ISBN 0786750987. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
  30. Malan, Rian (2000 թ․ մայիսի 25). «Where Does The Lion Sleep Tonight?». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին. Originally published as, "In the Jungle".
  31. Hillbilly-Music.com. «Elton Britt». Hillbilly-Music.com. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
  32. Jul 28th 2008 5:00PM by Stephen L. Betts Comments (2008 թ․ հուլիսի 28). «Jewel Introduces Fans to Lost Art of Yodeling». The Boot. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  33. Ankeny, Jason. «Cliff Carlisle - Music Biography, Credits and Discography». AllMusic. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
  34. «GUTHRIE, LEON JERRY "JACK" (1915-1948)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  35. Wilf Carter Memorabilia, Canning Heritage Centre
  36. Guinness Book of World Records, 1978, p.488
  37. Guinness Book of Records, 1988, p.183
  38. Library and Archives Canada Country Singles - Volume 3, No. 7, April 12, 1965
  39. «Jodelling Song - Italian Opera». Italian Opera. Վերցված է 2014 թ․ փետրվարի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոդլ (երգեցողություն)» հոդվածին։