Շյոնբրունի պալատ (գերմ.՝ Schloß Schönbrunn), Ավստրիական կայսրության Հաբսբուրգների արքայատոհմի կայսրերի ամառային նստավայրը[1]։ Գտնվում է Վիեննայում, Ավստրիա։ 1441 սենյակ ունեցող, բարոկկո ոճով պալատը համարվում է Ավստրիայի ամենակարևոր ճարտարապետական, մշակութային և պատմական հուշարձաններից մեկը[2]։

Պալատ Շյոնբրուն
Schloss Schönbrunn
Երկիր`Ավստրիա Վիեննա
Ճարտարապետական ոճ`բարոկկո
Ճարտարապետ`Յոհան Բեռնարդ, Ֆիշեր Ֆոն Էռլախ (1695–1700), Ն․Պակասսի (1744–1749)
Կառուցման
ժամանակաշրջան`
1696 - 1713
Քարտեզ
Քարտեզ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 786
ռուս..անգլ..ֆր.
Մեծ պատկերասրահ, Շյոնբրունի պալատ, Վիեննա

1996 թվականի դեկտեմբերին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕի համաշխարհային ժառանգության ցանկում։ Ցանկում ընդգրկվել են պալատը և այգին իրենց բազմաթիվ շատրվաններով և արձաններով, ինչպես նաև 1752 թվականին կառուցված Շյոնբրունի կենդանաբանական այգին, որը համարվում է ամենահինը աշխարհում[3]։

Պատմություն

խմբագրել
 
Շյոնբրունի պալատը գլխավոր մուտքից
 
Շյոնբրունի պալատի այգու հաղթակամարը

1569 թվականին Սուրբ Հռոմի կայսր Մաքսիմիլիան II-ը Վենա գետի գետահովիտում, բլրի ստորոտին ձեռք է բերում ընդարձակ տարածք, որտեղ նախկին սեփականատերը 1548 թվականին կառուցել էր Կատերբուրգ (գերմ.՝ Katterburg) անվանումով առանձնատուն։ Տարածքի մեջ էր մտնում ջրաղացը, ախոռը և այգին։

Լեգենդի համաձայն Սրբազան Հռոմի կայսր Մատիասը 1612 թվականին, որսորդության ժամանակ, դեմ է առնում «հրաշալի աղբյուրներին» (գերմաներեն «schonnen Brunnen»), որից էլ առաջացել է պալատի այժմյան անվանումը։ Ջրհորը պահպանվել է մինչև այսօր և գտնվում է նույնանուն այգում՝ հավերժահարսի արձանի մոտ։

1683 թվականին ամրոցը մեծ վնասեր է կրել թուրքերի հարձակումներից։ Լեոպոլդ I կայսրը որոշում է վերակառուցել ավերված դղյակը և 1696 թվականին Ֆիշեր Ֆոն Էռլախը սկսել է շինարարությունը՝ ներշնչվելով Վերսալի պալատի ճարտարապետությունից։ Աշխատանքների մեծ մասը ավարտվել է 1713 թվականին սակայն չի հասցվել ավարտի։

Շյոնբրունը Մարիա Թերեզայի ժամանակ

խմբագրել
 
Շյոնբրունը Մարիա Թերեզայի ժամանակ

1728 թվականին Կառլ VI կայսրը ձեռք է բերում Շյոնբրունը, որն էլ հետագայում նվիրում է իր դուստր Մարիա Թերեզային, ապագա կայսրուհուն։ Դղյակի պատմության մեջ Մարիա Թերեզայի կառավարման տարիները վճռական են եղել։ Հայտնի է, որ Շյոնբրունը դարձնելով քաղաքական և պալատական կյանքի կենտրոն, նա հիանցել է դղյակով և այգիներով[4]։

1742-ից 1743 թվականներին շինարարական աշխատանքները վերսկսվում են և շենքը վերակառուցվում է, արդյունքում պալատը ստանում է այժմյան տեսքը։ Կայսրուհու ցանկությամբ հյուսիսային մասում կառուցվում է թատրոնը, որի տոնական բացումը տեղի է ունենում 1747 թվականին։ Թատրոնում ելույթ ունեցած երգիչների և դերասանների թվում եղել են կայսրուհու երեխաները։ Ինքը՝ Մարիա Թերեզան, նույնպես ցույց է տվել երգչի իր տաղանդը։

1752 թվականին Մարիա Թերեզայի ամուսինը՝ Ֆրանց I կայսրը, պալատի հարակից տարածքում հիմնադրում է կենդանաբանական այգի, որը աշխարհում համարվում է ամենահինը[3]։

Այգուց դեպի արևմուտք կայսրը գնում է հողատարածք, որտեղ տեղադրվում են ջերմոցներ, անընդհատ թարմացվելով Հնդկաստանից և Կաբո գաղութից բերված էկզոտիկ բույսերով։

Մարիա Թերեզայի մահից հետո պալատը օգտագործվել է միայն որպես կայսրերի ամառային նստավայր։

XIX—XX դարեր

խմբագրել

1805 և 1809 թվականներին պալատը զբաղեցնում է Նապոլեոնը։ Ֆրանսիացի կայսր‌ը տեղավորվում է Ֆրանց I-ի սենյակներում՝ պալատի արևելյան թևում։ Պալատի այդ նույն մասում էլ 1830 թվականին ծնվում է Ֆրանց Յոզեֆ I-ը։

Ամրոցի պատմության մեջ Ֆրանց Յոզեֆ I -ի 1848 թվականին գահ բարձրանալը նշանավորվում է նոր, ուշագրավ դարաշրջանով։ Կայսրը Շյոնբրունը ընտրում է որպես իր հիմնական նստավայր և այնտեղ է անցկացնում իր կյանքի մեծ մասը։

Պալատում էական փոփոխություններ են կատարվում Ֆրանց Յոզեֆ I կասրի և Բավարիայի արքայադուստր Ելիզավետայի ամուսնության նախապատրաստական աշխատանքների ժամանակ։

1945 թվականին պալատի մի մասը ռմբակոծությունից վնասվում է։ Պատերազմից հետո բրիտանական հրամանատարությունը պալատը ընտրում է որպես իրենց շտաբ։

1992 թվականից Շյոնբրունը (բացառությամբ պալատական այգիների) հանձնվում է Schloß Schönbrunn Kultur- und BetriebsGmbH ընկերությանը[5]։

Զբոսաշրջիկություն

խմբագրել

Հանրապետության հռչակումից հետո 1918 թվականին այգին ու պալատը բացվում են այցելուների առջև։

Ամեն տարի Շյոնբրունի պալատ և այգի են այցելում մինչև վեց միլիոն զբոսաշրջիկ[6]։ Համարվում է Վիեննայի և Ավստրիայի տուրիստական կարևորագույն վայրերից մեկը[7]։

 
Շյոնբրունի պալատի համայնապատկերը
 
Շյոնբրունի պալատ
 
Շյոնբրունի պալատի համայնապատկերը, ետնամասում Վիեննան է

Պատկերասրահ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Schloß Schönbrunn. Wien, 2014. E. Ibi. Kultur und Betriebsges m.b.H.

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Official website
  2. Schloß Schönbrunn. Wien, 2014. E. Ibi. Kultur und Betriebsges.m.b.H
  3. 3,0 3,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  4. «The Park under Maria Theresa». Schloß Schönbrunn. Schloß Schönbrunn. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 3-ին.
  5. «Who owns the palace?». Schloß Schönbrunn. Schloß Schönbrunn. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 3-ին.
  6. Schönbrunn ist Wiens beliebteste Sehenswürdigkeit . Die Presse, August 4, 2010. Retrieved 2010-08-15.
  7. Vienna visitor statistics
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շյոնբրուն» հոդվածին։