Լիխտենշտայնների պալատ, անվանում են այգի (Gartenpalais), պալատը կառուցված է բարոկկո ոճով, պատկանում է Լիխտեյնշտայնների իշխանական տոհմին։ Գտնվում է Վիեննայի 9-րդ շրջանում՝ Ալզերգրունդում։ Այնտեղ տեղադրված է Լիխտենշտայնների գեղարվեստական հավաքածուն։

Լիխտենշտայնների պալատ
Երկիր` Ավստրիա[1][2]
Ճարտարապետական ոճ`բարոկկո ճարտարապետություն
Ճարտարապետ`Domenico Egidio Rossi?
Քարտեզ
Քարտեզ
Լիխտենշտեյների պալատը, Բ․ Բելոտտո
Պալատը 2011 թվականի աշնանը

Պատմություն խմբագրել

1687 թվականին իշխան Հանս Ադամ I ֆոն Լիխտենշտայնը կոմս Վայկհարդ ֆոն Աուերշպերգից գնեց Ռոզաու այգին (Վիեննա)։ Հողամասի հարավային մասում իշխանը պալատ կառուցեց, հյուսիսում՝ գարեջրատուն և կալվածատիրական հողեր, որտեղ սկզբնավորվեց Լիխտենտալ շրջանը։

1688 թվականին պալատի նախագծման համար մրցույթ հայտարարվեց, մրցույթի մասնակիցների մեջ էր Յոհան Բեռնարդը։ Սակայն նրա քիչ գործառույթներ ունեցող (գերմ.՝ durchlässiges) նախագիծը մերժվեց իշխանի կողմից։ Մրցույթը հաղթեց Դոմենիկո Էջիդիո Ռոսսին, բայց արդեն 1962 թվականին նրա նախագիծը փոխարինվեց Դոմենիկո Մարտինելլիի նախագծով։ Շինարարությունը ավարտվեց 1700 թվականին։

1805-1938 թվականներին այս պալատում տեղավորեցին ընտանեկան հավաքածուն, որը բաց էր հասարակության համար։ XX դարի 80-90-ական թվականներին պալատը վարձով տրվեց ժամանակակից արվեստի թանգարանին, որը 2001 թվականին տեղափոխվեց նոր շենք։ 2004-2011 թվականներին պալատում գործում էր Լիխտենշտայնների թանգարանը, որի հավաքածուի մեջ մտում են 4-րդ հարյուրամյակի նկարներ և քանդակներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. archINFORM (գերմ.) — 1994.

Գրականություն խմբագրել

  • Helmuth Furch: Herr Meister Ambrosius Ferrethi, Heiligenkreuzer Untertan und Richter in Steinbruch an der Leitha. Gartenpalast Liechtenstein. In: Mitteilungen des Museums- und Kulturverein Kaisersteinbruch. Nr. 38, 1995, S. 43–45.
  • Bruno Grimschitz: Wiener Barockpaläste, Der Gartenpalast Liechtenstein in der Roßau. Wiener Verlag 1947, S. 6ff.
  • Johann Kräftner, Gottfried Knapp (Hrsg.): Liechtenstein Museum. Ein Haus für die Künste. Das Gartenpalais in der Rossau. Prestel, Wien 2004, ISBN 3-7913-3138-8.
  • Alfred Wolf: Alsergrund-Chronik. Von der Römerzeit bis zum Ende der Monarchie. Wolf, Wien 1981, ISBN 3-900447-00-4.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիխտենշտայնների պալատ» հոդվածին։