Թիկնոցակիր մողես
Թիկնոցակիր մողես (լատին․՝ Chlamydosaurus kingii), մողեսակերպերի կարգի ագամաների ընտանիքին պատկանող մողեսի տեսակ։
Թիկնոցակիր մողես | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Chlamydosaurus kingii Gray, 1827 |
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Իր անվանումը ստացել է պարանոցի մասում լայն ատամնաեզր օձիքի (թիկնոցի) առկայության պատճառով, որն ընդգրկում է ամբողջ պարանոցը, ընդհատվում է ծոծրակի և կոկորդի հատվածում[1]։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է միայն Օվկիանիա աշխարհամասում։ Տարածվածության արեալը ներառում է Ավստրալիայի հյուսիսարևմտյան մասը և Պապուա Նոր Գվինեայի հարավը։
Ապրում են չոր անտառներում և անտառային տափաստաններում։
Նկարագրություն
խմբագրելԹիկնոցակիր մողեսի երկարությունը հասնում է 80 սմ-ի։ Ունի վարդագույն կամ մուգ գորշ գունավորում։ Արուի թիկնոցն ունի խայտաբղետ գեղեցիկ գունավորում։
Ապրում է ծառերի վրա, բայց իջնում է գետին և սնվում միջատներով ու մանր կենդանիներով՝ այլ մողեսներով և մկներով։
Հանգիստ վիճակում օձիքը լինում է կոկորդի հատվածում ծալքավորված։ Անհանգիստ, գրգռված վիճակում իսկույն ընդարձակվում է։ Միաժամանակ բացում է երախը։
Նման ձևով վախեցնում է նույնիսկ օձերին և շներին։ Այդ վիճակը նախազգուշացնող է և նա կարող է հարձակվել և կծել։ Նա կարող է նաև վազել հետևի վերջույթների վրա՝ մարմինը պահելով ուղղաձիգ դիրքում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 208 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիկնոցակիր մողես» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիկնոցակիր մողես» հոդվածին։ |