Անրի Վեռնոյ
Անրի Վեռնոյ[2] (ֆր.՝ Henri Verneuil, իրական անունը՝ Աշոտ Հակոբի Մալաքյան, հոկտեմբերի 15, 1920[3][4][5][…], Թեքիրդաղ, Օսմանյան կայսրություն - հունվարի 11, 2002[3][4][5][…], Բանյոլե), ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր[6]։
Անրի Վեռնոյ Henri Verneuil | |||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծնվել է | 15 հոկտեմբերի, 1920 | ||||||||||||||||||
Ծննդավայր | Ռոդոսթո, Օսմանյան կայսրություն | ||||||||||||||||||
Մահացել է | 11 հունվարի, 2002 | ||||||||||||||||||
Մահվան վայր | Բագնոլետ, Սեն-Սեն-Դենի | ||||||||||||||||||
Կրթություն | Արվեստների և արհեստների ազգային բարձրագույն դպրոց | ||||||||||||||||||
Քաղաքացիություն | Ֆրանսիա | ||||||||||||||||||
Գործունեության տարիներ | 1940-ից 2000 ականեր | ||||||||||||||||||
Ազգություն | Հայ | ||||||||||||||||||
Մասնագիտացում | ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ | ||||||||||||||||||
Ամուսին | Ֆրանսուազա Բոննո | ||||||||||||||||||
Պարգևներ | |||||||||||||||||||
IMDb | ID 0894577 | ||||||||||||||||||
Անրի Վեռնոյ՝ Վիքիպահեստ | |||||||||||||||||||
|
1948 թվականին Վեռնոյը նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Հայոց վշտի և ազատության երգիչը» (նվիրված է գրող Ավետիս Ահարոնյանին)։ Հայաստանում Վեռնոյը հայտնի է իր «Մայրիկ» և «Պարադի փողոց 588» ինքնակենսագրական ֆիլմերով[7], այն պատմում է հայոց ցեղասպանությունից հետո Մարսել տեղափոխված Հակոբ Մալաքյանի (Վեռնո հայրիկի) ընտանիքի պատմությունը։ Կարիերայի ընթացքում նկարահանել է ավելի քան 50 ֆիլմ։
Արժանացել է մի շարք պարգևների, ֆրանսիական՝ «Պատվավոր Լեգեոնի շքանշան», Հայ առաքելական եկեղեցու՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» 1-ին աստիճանի շքանշանով, Ոսկե ծիրան կինոփառատոնի շրջանակներում արժանացել է «Սերգեյ Փարաջանով» մրցանակի (հետմահու) համաշխարհային կինոյում մեծ ավանդի համար։ Մեկ անգամ առաջադրվել է Օսկարի «Հինգ ոտքերով ոչխար» լավագույն սցենար անվանակարգում։
Վաղ կյանք
խմբագրելԱնրի Վեռնոյը ծնվել է Օսմանյան կայսրությունում, Ռոդոսթոում, 1920 թվականի հոկտեմբերի 15-ին։ Վեռնոյի ընտանիքը գաղթել է Հայոց ցեղասպանությունից հետո 1924 թվականին, երբ Վեռնոյը ընդամենը 4 տարեկան էր։ Նրանք որոշ ժամանակով հաստատվել են Հունաստանում, ապա տեղափոխվել են Մարսել։
Վաղ հասկում երգել է Մարսելի հայկական եկեղեցում և հաճախել է կաթոլիկ դպրոց։ Այնուհետև սովորել է կիրառական արվեստի դպրոցում, 1941 թվականին ավարտել Էքս ան Օտ մարզի ֆրանսիական միջնակար դպրոցն (լիցեյ)։ 1944 թվականին աշխատանքի է անցել «Հորիզոն» շաբաթաթերթում, հոդվածաշարեր է տպագրել Հայկական հարցի վերաբերյալ, ռադիոհաղորդումներ վարել կինոյի մասին։ 1949 թվականին տեղափոխվել է Փարիզ և աշխատել է կինոյում, եղել է ռեժիսորի ասիստենտ, ապա՝ բեմադրող ռեժիսոր, նկարահանել է շուրջ 20 կարճամետրաժ կինոնկարներ։
Հայաստանում եղել է մեկ անգամ՝ 1980-ին[8]։
Կարիերա
խմբագրելԿարիերայի սկիզբ
խմբագրել1948 թվականին նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Հայոց վշտի և ազատության երգիչը» (նվիրված է գրող Ավետիս Ահարոնյանին)։ Առաջին լիամետրաժ՝ «Սեղան մեռածների համար» (1951 թ., ըստ Մարսել Էմեի) կինոնկարով Վեռնոյը դասվել է Ֆրանսիայի լավագույն ռեժիսորների շարքը։ 1955 նկարահանել է «Աննշան մարդիկ» ֆիլմը։
Նրա ֆիլմերում նկարահանվել են նշանավոր դերասաններ Ֆեռնանդելը, Ժան Գաբենը, Ժան-Պոլ Բելմոնդոն, Ալեն Դելոնը, Էնթոնի Քուինը, Հենրի Ֆոնդան, Իվ Մոնտանը և ուրիշներ։ Վեռնոյն ստեղծել է շուրջ 60 լիամետրաժ կինոնկարներ. լավագույններից են՝ «Արգելված պտուղ» (1952 թ.), «Կառնավալ» (1953 թ.), «Կովը և զինվորը» (1959 թ.), «Նախագահը» (1961 թ.), «Ճակատամարտ Սեն Սեբաստիանում» (1968 թ.), «Սարսափ քաղաքում» (1975 թ.), «Հազար միլիարդ դոլար» (1982 թ.) և այլն։
Կարիերայի ավարտ
խմբագրելՎեռնոյը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժին նվիրված «Քեզ համար, Հայաստան» երգի (տեքստը՝ Շառլ Ազնավուրի, երաժշտությունը՝ Տիրան Կառվարենցի) տեսահոլովակի ռեժիսորն է։ Հայկական թեմային անդրադարձել է վերջին երկու՝ «Մայրիկ» (ըստ իր «Մայրիկ» վեպի, նաև սցենարի հեղինակն է) և «Պարադի փողոց, տուն 588» (երկուսն էլ՝ 1991 թ.) կինոնկարներում, որտեղ ներկայացնում է իր ընտանիքի պատմությունը։
Ժառանգություն և ճանաչում
խմբագրելՀիշատակ
խմբագրելԱնրի Վեռնոյի հիշատակին մի քանի փողոցներ և հրապարակներ են վերանվանվել Հայաստանում և Ֆրանսիայում։ Բուկ Բել Էր քաղաքի մուտքի հրապարակն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում վերանվանվել է Անրի Վեռնոյի (ծնված՝ Աշոտ Մալաքյան) հիշատակին[9]։ Նրա անունով հրապարակ է բացվել նաև Ֆրանսիական Մարսելում Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթվա շրջանակներում[10]։
Երևանի Կենտրոն վարչական շրջանում կա Անրի Վեռնոյի փողոց[11], որի բացման ներկա են եղել Երևանի քաղաքապետ՝ Տարոն Մարգարյանը, մշակույթի նախարար՝ Հասմիկ Պողոսյանը, սփյուռքի նախարար՝ Հրանուշ Հակոբյանը և Վեռնոյի ընտանիքի անդամները[12][13]։ Փողոցներ կան նաև Ֆրանսիական՝ Սաինտ Գալես[14], Պերպիգոնա[15] և Մարսել քաղաքներում։ Եվ մեկ կինոթատրոն Լա Վալտե-դո-Վար, փոքրիկ քաղաքում։
Ֆիլմադարան
խմբագրելԹվական | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Ռեժիսոր | Սցենարիստ | Պրոդյուսեր | Դերասան | Դեր |
---|---|---|---|---|---|---|---|
1949 | Զուավի տաբատը (կարճամետրաժ) | À la culotte de zouave | |||||
Նոր թշվառը (կարճամետրաժ) | Les nouveaux misérables | ||||||
1950 | Խողովակների շունը (կարճամետրաժ) | Pipe chien | |||||
Մենք խնդրում ենք, մի ավազակ | On demande un bandit | ||||||
Մալդոննե (կարճամետրաժ) | Maldonne | ||||||
Երգերը թռչում են (կարճամետրաժ) | Les chansons s'envolent | ||||||
La légende de Terre-Blanche | |||||||
Արվեստը լինելով միջնորդ (կարճ) | L'art d'être courtier | ||||||
1951 | Սեղան վտիտ էակների համար | La Table-aux-Crevés | |||||
1952 | Արգելված պտուղ | Le fruit défendu | |||||
1953 | Հանրության թիվ մեկ թշնամին | L'ennemi public n° 1 | |||||
Կառնավալ | Carnaval | ||||||
Հացավաճառը Վիպորգից | Le boulanger de Valorgue | ||||||
1954 | Հինգ ոտքեր ոչխար | Le Mouton à cinq pattes | |||||
1955 | Աննշան մարդիկ | Des gens sans importance | |||||
1956 | Փարիզ, Պալաս հյուրանոց | Paris, Palace Hôtel | |||||
Մարդիկ նշանակություն չունեն | Des gens sans importance | ||||||
1957 | Գեղեցկուհին | Une manche et la belle | |||||
1958 | Մաքսիմա | Maxime | |||||
1959 | Զինվորը և կովը | La vache et le prisonnier | |||||
Մեծ պետը | Le grand chef | ||||||
1960 | Ֆրանսուհին ու սերը | La française et l'amour | |||||
1961 | Առյուծները ազատության մեջ | Les lions sont lâchés | |||||
Նախագահը | Le président | ||||||
1962 | Կապիկը ձմռանը | Un singe en hiver | Գերմանացի սպա | ||||
1963 | Մեղեդին նկուղից | Mélodie en sous-sol | |||||
1964 | Ուիքենդ օվկիանոսի ափին | Week-end à Zuydcoote | |||||
Հարյուր հազար դոլար արևի տակ | Cent mille dollars au soleil | ||||||
1967 | 25-րդ ժամը | La vingt-cinquième heure | |||||
1968 | Ճակատամարտ Սան Սեբաստիանում | La bataille de San Sebastian | |||||
1969 | Սիցիլիական կլան | Le clan des Siciliens | |||||
1971 | Գողություն | Le casse | |||||
1973 | Օձը | Le serpent | |||||
1975 | Սարսափ քաղաքի վրա | Peur sur la ville | |||||
1976 | Իմ թշնամու դին | Le corps de mon ennemi | Կայարանի խոսնակի ձայն | ||||
1979 | և ...ինչպես Իկարը | I comme Icare | Հեռուստահսկողության տեղնիկ | ||||
1982 | Հազար միլիարդ դոլար | Mille milliards de dollars | |||||
1984 | Արկածախնդիրները | Les morfalous | Ռադիոհաղորդավարի ձայն | ||||
1991 | Մայրիկ | Mayrig | |||||
1992 | Պարադի փողոց, տուն 588 | 588 rue paradis | Քահանա Հայկական եկեղեցում | ||||
1993 | Մայրիկ (սերիալ) | Mayrig |
Նվաճումներ
խմբագրելԱնրի Վեռնոյն իր կարիերայի ընթացքում ստացել է բազմաթիվ պարգևներ և մրցանակներ, բայց ամենամեծ մրցանակն Հայ և Ֆրանսիացի ժողվրդների սերն է հանդեպ նրա արվեստի։ Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիա անդամ է։ Այսպես է արտայտվել նրա մասին Ֆրանսիայի 22-րդ նախագահ Ժակ Շիրակն՝
Վեռնոյը ֆրանսիական կինոյի լեգենդի մի մասն է |
Պարգևներ
խմբագրել- 1955՝ Ֆրանսիայի Հանրապետության «Պատվավոր Լեգեոնի շքանշան»
- 1980՝ Հայ եկեղեցու «Սբ Գրիգոր Լուսավորիչ» I աստիճանի շքանշանով
- 2010՝ Ոսկե ծիրան «Փարաջանովի Մրցանակ» հետմահու
Մրցանակներ
խմբագրելՏարեթիվ | Կինոփառատոն | Առաջադրման անվանակարգ | Առաջադրված | Արդյունք |
---|---|---|---|---|
1954 | Լոկառնո ֆիլմերի միջազգային փառատոն | Հինգ ոտքերով ոչխար | Հաղթանակ | |
1956 | Կինոարվեստի ամերիկայն ակադեմիա | Լավագույն սցենար | Հինգ ոտքերով ոչխար | Առաջադրված |
1964 | Կաննի կինոփառատոն | Հարյուր հազար դոլար արևի վրա | Առաջադրված | |
Ալան Պոեի կինոմրցանակ | Լավագույն արտասահմանյան ֆիլմ | Մեղեդին նկուղից | Հաղթանակ | |
1980 | Սեզար կինոմրցանակ | Լավագույն ֆիլմ | և ...ինչպես Իկարը | Առաջադրված |
Լավագույն սցենար | և ...ինչպես Իկարը | Առաջադրված | ||
1991 | Կինոյի ազգային ակադեմիա, Ֆրանսիա | Մայրիկ ֆիլմ | Հաղթանակ | |
1996 | Սեզար կինոմրցանակ | Կինոյում ունեցած ներդրման համար | Բոլոր ֆիլմերն | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.legifrance.gouv.fr/affichTexte.do?cidTexte=JORFTEXT000000736343&categorieLien=id
- ↑ «Անրի Վեռնոյ» հոդվածը ՀՍՀ-ում
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 filmportal.de — 2005.
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ «Այսօր աշխարհահռչակ ռեժիսոր Անրի Վեռնոյի հիշատակի օրն է»: Հայ Հանճարներ։ Վերցված է՝ 2 Հուլիսի 2015
- ↑ «Հայոց ցեղասպանությանը նվիրված հին ու նոր ֆիլմերի ցանկ»: BlogNews: Վերցված է՝ 2 Հուլիսի 2015
- ↑ Ռոբերտ Մաթոսյան, «10 օր Անրի Վեռնոյի հետ», Ե․, 2022
- ↑ Բուկ-Բել-Էրի քաղաքի հրապարակը անվականակոչվել է Անրի Վեռնոյի անունով
- ↑ «Մարսելում կբացվի Անրի Վեռնոյի հրապարակը»: NEWS.am: Վերցված է՝ 30 Հունիսի 2015։
- ↑ «Երևանում Անրի Վեռնոյի անունով փողոց կլինի»: NEWS.am: Վերցված է՝ 30 Հունիսի 2015։
- ↑ «Երևանում Անրի Վեռնոյի անունով փողոց կոչվեց»: ԱրմենՊրես։ Վերցված է՝ 30 Հունիսի 2015։
- ↑ «Մայրաքաղաքում շահագործման է հանձնվել Անրի Վեռնոյի անունը կրող փողոցը»: Ազատություն Ռադիոկայան։ Վերցված է՝ 30 Հունիսի 2015։
- ↑ «Անրի Վեռնոյի փողոց Ֆրանսիական, Սաինտ Գալես»:(չաշխատող հղում) www.streetdir.com: Վերցված է՝ 30 Հունիսի 2015։
- ↑ «Անրի Վեռնոյի անավն փողոց Ֆրանսիական Պերպիգոնա քաղաքում»: Kompass.com: Վերցված է 30 Հունիսի 2015
Արտաքին հղումներ
խմբագրել- Գիրք Անրի Վերնոյի հայաստանյան օրերի մասին
- Անրի Վեռնոյ (անգլ.) IMBd կայքում
- Անրի Վեռնոյ(ֆր.) Ալլոկինե կայքում
- Անրի Վեռնոյ (անգլ.) Rotten Tomatoes կայքում
Կենսագրական
- Անրի Վեռնոյ Արխիվացված 2017-10-04 Wayback Machine Հայկական Հանրագիտարանում
- Անրի Վեռնոյ Անուներ.com կայքում
- Անրի Վեռնոյ Արխիվացված 2016-09-06 Wayback Machine Դասարան.am կայքում
- Ճանաչենք Մերոնց. Անրի Վեռնոյ
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անրի Վեռնոյ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անրի Վեռնոյ» հոդվածին։ |