Տարոն Մարգարյան

Երևանի 11-րդ քաղաքապետ

Տարոն Անդրանիկի Մարգարյան (ապրիլի 17, 1978(1978-04-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ կուսակցական[2], պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի մայրաքաղաք Երևանի 11-րդ քաղաքապետ։ 2018 թվականի հուլիսի 9-ին Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց քաղաքապետի պաշտոնից[1], 2021 թվականից «Պատիվ ունեմ» դաշինքիվ ՀՀ ԱԺ պատգամավոր։

Տարոն Մարգարյան
Երևան Երևանի քաղաքապետ
Ստանձնեց պաշտոնը՝նոյեմբերի 15, 2011
Լքեց պաշտոնը՝հուլիսի 9, 2018[1]
Կուսակցություն՝Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Նախորդող՝Կարեն Կարապետյան
Հաջորդող՝Հայկ Մարության
Ծննդյան օր՝ ապրիլի 17, 1978(1978-04-17) (45 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հայր՝Անդրանիկ Մարգարյան
Պարգևներ՝
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ, Անանիա Շիրակացու մեդալ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, Գարեգին Նժդեհ մեդալ և «Անդրանիկ Օզանյան» մեդալ


Կենսագրություն Խմբագրել

Թաղապետություն և վաղ կարիերա Խմբագրել

2001-2003թթ.-ին աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանումում՝ որպես առաջատար մասնագետ, այնուհետև՝ բաժնի պետ։

2003 թ. նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ։ 2005 թ.-ին՝ 27 տարեկանում, ընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավար, 2008-ին վերընտրվել է նույն պաշտոնում։

Նրա պաշտոնավարման տարիներին Ավան համայնքը երկու տարի անընդմեջ ճանաչվել է ՀՀ լավագույն թաղային համայնք[3]։ 2009 թվականին ընտրվել է Երևանի ավագանու անդամ, ապա նույն տարում ընտրվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ[4]։

Երևանի քաղաքապետ Խմբագրել

Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2011 թվականի նոյեմբերի 15-ից՝ ընտրվելով Երևան քաղաքի ավագանու կողմից[5]՝ փոխարինելով հրաժարական տված Կարեն Կարապետյանին[6]։

2013 թվականին գլխավորել է Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը[7]՝ 2013 թ. «Ավելի լավ Երևան» կարգախոսով[8]։

Ամփոփելով 2013 թ.-ի մայիսի 5-ին կայացած ընտրության արդյունքները՝ ՀՀ ԿԸՀ-ն հայտարարեց, որ Երևանի ավագանու անդամներ են ընտրվել[9]՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից՝ Երևանի ավագանու 42 անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից՝ Երևանի ավագանու 17 անդամ, «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից՝ Երևանի ավագանու 6 անդամ[10]։

Տարոն Մարգարյանի պաշտոնավարման տարիներին նաև ակտիվացել են Երևան քաղաքի միջազգային կապերը այլ մայրաքաղաքների ու քաղաքների հետ՝ քույր ու գործընկեր քաղաքների հետ պարբերաբար փոխայցեր կազմակերպելով։ Երևանն ունի 24 քույր քաղաք[11]։ Քույր քաղաքների համագործակցության շրջանակներում ներառված են առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության, շինարարության և այլ ոլորտներ։

2018 թվականի հուլիսի 9-ին Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց[1]։

Հասարակական կարծիք  Խմբագրել

Տարոն Մարգարյանի ղեկավարման տարիներին առավել հաճախ քննադատության պատճառ են դարձել ճարտարապետական խնդիրները, մասնավորապես հին շենքերի քանդման դեպքերը, որոնցից կարելի է առանձնացնել Կենտրոնական ծածկած շուկայի (Փակ շուկա) կամ թիվ 1 տպարանի շենքի քանդումը[12]՝ պայթեցման եղանակով։ Վերջին դեպքում թեև կառույցի մասնավորեցումն ու շինարարության թույլտվությունը առկա է եղել մինչ Տարոն Մարգարյանի քաղաքապետ դառնալը[13], սակայն հանրությունը քաղաքապետարանին քննադատել է պայթեցումն ամեն գնով չկանխելու համար[14]։

Տարոն Մարգարյանը քաղաքացիների քննադատության թիրախում հաճախ է հայտնվել նաև տրանսպորտի չլուծված խնդրի, տրանսպորտի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում[15]։ 2013 թվականին տրանսպորտի սակագինը 150 դրամ դարձնելու որոշումը, սակայն, կասեցվել է քաղաքապետի համապատասխան ուղերձից հետո[16]։

2013 թ.-ից ի վեր Տարոն Մարգարյանը քննադատության[17] է արժանացել նաև Երևան քաղաքում աղբահանության ոլորտում տարիներ շարունակ առկա խնդիրների համար[18], սակայն հիմնախնդիրը[19] լուծվել է միջազգային մրցույթի իրականացմամբ, որում հաղթած լիբանանյան Սանիթեք ընկերությունը ստանձնել է Երևան քաղաքի աղբահանության իրականացման պարտավորությունը[20]։ «Սանիթեք» ընկերության աշխատանքի մեկնարկով Երևան քաղաքում հին աղբամանները փոխարինվել են նոր աղբամաններով[21], աղբահանությունը սկսել է իրականացվել ժամանակակից տեխնիկական միջոցներով 24 ժամյա աշխատանքային ռեժիմով։ Որպես աղբահանության հիմնախնդրի երկրորդ փուլի մեկնարկ քննարկվում է նոր աղբավայրի կառուցման հարցը[22]։

Տարոն Մարգարյանի պաշտոնավարման առաջին տարիներին բազմաթիվ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել 4-րդ կարգի վթարայնության շենքերում ապրող բնակիչների կողմից, ովքեր բարձրաձայնել են իրենց խնդրի մասին քաղաքապետարանի և կառավարության շենքերի առջև[23]։ 2015թ.-ի դեկտեմբեր ամսին քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սիսակյան 3, Նոր-Արեշ 35 փողոց 127/1 և Արցախի փողոցի 4 նրբանցքի 10/2 հանրակացարանային շենքերում ապրող բնակիչներին հանձնել է նոր բնակարանների բանալիներ[24][25]։ Վերջինս 4-րդ կարգի վթարային շենքերում ապրող ընտանիքների վերաբնակեցման ծրագրի վերջին փուլն էր։ Վերաբնակեցման ամբողջ ծրագրի արդյունքում ընդհանուր առմամբ 650 ընտանիքներին նոր բնակարաններ են հանձնվել։ Վերաբնակեցվել են հետևյալ հասցեներում բնակվող վթարային շենքերի բնակիչները՝ 4- Բաղրամյան 4-րդ նրբանցք հ.15, Բրյուսով փող. հ. 66 հանրակացարան, Արցախի 4-րդ նրբանցքի հ. 10/5 և 10/2 հանրակացարանները։

Տարոն Մարգարյանը մի շարք լրատվամիջոցների քննադատության թիրախում է հայտնվել նաև[26] բանակում ծառայած չլինելու համար[27]։ Վերջինս, սակայն, ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից մինչև համալսարանն ավարտելը արդեն 3 երեխա ունենալու հանգամանքով պայմանավորված[4]։  

Պարգևներ Խմբագրել

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2016),
  • ԼՂՀ  Նախագահի կողմից՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան (2016թ.),
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից՝  բարձրագույն պարգևով «Ոսկե հուշամեդալ» (2016թ),
  • «Փոքր Մհեր» կրթահամալիրի «Հայկազունական Փառք» մեդալ (2016թ.),
  • Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի կողմից՝ «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալ (2015թ.),
  • Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի մեկենաս» Պատվո մեդալ (2015թ.),
  • Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ոսկե մեդալ(2015թ.),
  • ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից՝ «Համագործակցության համար» մեդալ(2015թ.),
  • ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Ոսկե մեդալ (2015թ),
  • ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից՝ «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալ (2015թ.),
  • Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի կողմից՝ «Ավետիք Իսահակյան» հուշամեդալ(2015թ.),
  • ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից՝ ՀՀ ԱԻՆ «Պատվավոր աշխատակից» մեդալ (2014թ.),
  • ՀՀ արդարադատության նախարարի կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության «Շահամիր Շահամիրյանի անվան» հուշամեդալ (2014թ.),
  • ԼՂՀ պաշտպանության նախարարի կողմից՝ «Պաշտպանության բանակ» հուշամեդալ (2014թ.),
  • Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) կողմից` թանգարանային գործում ունեցած ավանդի համար մեդալ,
  • ՀՀ Նախագահի կողմից` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ(2013թ.), «Անանիա Շիրակացի» մեդալ (2008թ.),
  • ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` «Գարեգին Նժդեհ» (2008թ.) և «Անդրանիկ Օզանյան» (2011թ.) մեդալներ,
  • ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից` ՀՀ ԱԺ պատվո մեդալ (2011թ.),
  • Երևանի քաղաքապետի կողմից` Ոսկե մեդալ (2008թ.),
  • Հայաստանի ագրարային համալսարանի ոսկե մեդալ,
  • Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով և «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկե հուշամեդալ,
  • Երկրապահ կամավորականների միության կողմից` «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշան,
  • «Հայաստանի համայնքների միության» կողմից` ոսկյա, անվանական հուշամեդալ` Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացմանն անձնական նշանակալից ներդրման համար։

Ընտանիք և անձնական կյանք Խմբագրել

Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի միակ որդին ամուսնացած է Գոհար Սարգսյանի հետ, ով ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի քույրն է։ Ունի 6 զավակ՝ 5 որդի և 1 դուստր։ Ընտանիքը հիմնականում հանրային գործունեություն չի ծավալում, իսկ կինը՝ Գոհար Սարգսյանը ամեն տարի մայրության և գեղեցկության տոնին այցելում է ծննդատներ և նվերներ բաժանում մայրացած կանանց[28]։

Ֆինանսական կարողություն Խմբագրել

Համաձայն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ 2016 թվականի դրությամբ Տարոն Մարգարյանն ունի 250 մլն դրամ, 50 հազար ԱՄՆ դոլար և 50 հազար եվրո[29]։ Ըստ տարբեր աղբյուրների, Տարոն Մարգարյանը բնակվում է Ավան վարչական շրջանում գտնվող իր առանձնատանը[30]։

Հասարակական գործունեություն և բարեգործություն Խմբագրել

2005թ.-ից ֆուտբոլի ֆեդերացիայի  գործկոմի անդամ և Մասսայական ‎ֆուտբոլի կոմիտեի նախագահ է[31]։

2010 թվականին  ընտրվել է ԵԿՄ վարչության անդամ, 2012 թ. փետրվարի 18-ին կայացած ԵԿՄ 9-րդ համագումարում, ապա նաև 2014 թ. փետրվարի 15-ին կայացած ԵԿՄ 10-րդ համագումարում՝ վերընտրվել է։

2012 թվականից ԵՃՇՊՀ խորհրդի նախագահն է։ Նույն համալսարանում էլ սահմանել է «Անդրանիկ Մարգարյանի անվան» կրթաթոշակ, որը շնորհվում է ամեն տարի։ 2014 թվականից հանդիսանում է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ[32] և այդ առիթով կառուցել է արդեն թվով 11 նոր շախմատի դպրոցներ Երևանի բոլոր վարչական շրջաններում[33]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Պաշտոնական. Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել»։ Վերցված է 2018 թ․ հուլիսի 9 
  2. «Տարոն Մարգարյան»։ Հայաստանի Հանրապետական կուսակցության կայք։ Վերցված է 3 Ապրիլ 2019 
  3. «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՆ ԵՆ ԱՎԱՆԸ, ԱՐՄԱՎԻՐՆ ՈՒ ՄԵՂՐԱՇԵՆԸ»։ www.panorama.am։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29 
  4. 4,0 4,1 «yerevan.am | Քաղաքապետ»։ www.yerevan.am։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29 
  5. «Երևանի 54-րդ քաղաքապետը Տարոն Մարգարյանն է»։ Արմենպրես։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29 
  6. «Կարեն Կարապետյանը հաստատել է, որ հրաժարական է տալիս Երևանի քաղաքապետի պաշտոնից»։ mediamax.am։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29 
  7. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով»։ Elections.am։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 15-ին։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29 
  8. «Ավելի Լավ Երևան - Նախընտրական ծրագիր» 
  9. «ՀՀԿ-Ն ՀԱՂԹԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ. ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ»։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29 
  10. «Times.am | ԿԸՀ-ն ամփոփել է Երևանի ավագանու ընտրության արդյունքները»։ www.times.am։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29 
  11. «Երևան»։ Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան։ 2016-12-27 
  12. «Պայթեցնելով քանդվել է Երևանի կենտրոնում գտնվող նախկին տպարանը»։ PanARMENIAN.Net։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29 
  13. «Արեյանը վստահեցնում է՝ տպարանի շենքը պայթեցման եղանակով քանդելու թույլտվություն չեն տվել»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29 
  14. «Քաղաքապետարանը տեղյակ չի եղել. Տ. Մարգարյանը՝ տպարանի շենքի պայթեցման մասին /վիդեո/»։ 1in.am։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29 
  15. «Շարունակվում է «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիան (տեսանյութ)»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29 
  16. «Երևանի քաղաքապետ. Ուղեվարձն ապրիլի 1-ից չի թանկանա»։ PanARMENIAN.Net։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29 
  17. «Աղբահանությունը «Ավելի լավ Երևանում» (տեսանյութ)»։ lurer.com։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29 
  18. «Ինչպես է կատարվում աղբահանությունը Երևանում - Life Panorama»։ life.panorama.am։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 13-ին։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29 
  19. «Աղբահանությունը Երևանում հիմնովին կփոխվի»։ www.civilnet.am։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29 
  20. ««Սանիթեք»-ն աղբահանություն կանի ամբողջ Երևանում»։ mediamax.am։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29 
  21. ««Սանիթեք»-ը դիմում է Երևանի բնակչությանը. մի՛ այրեք աղբամանները - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ»։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29 
  22. «Երևանում նոր աղբավայր կառուցելու համար հատկացվել է հողամաս - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ»։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29 
  23. 4-րդ կարգի վթարային հանրակացարանի բնակիչները բողոքում են, որ քաղաքապետարանի գործելաոճից
  24. «Ամբողջությամբ լուծվել է Երևանի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը. քաղաքապետ»։ news.am։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29 
  25. «Մինչև տարեվերջ կլուծվի մայրաքաղաքի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը»։ hraparak.am 
  26. «Թիկունքում էլ շատ աշխատանք կա անելու. Տարոն Մարգարյան»։ news.am։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29 
  27. «Տարոն Մարգարյանի հպարտությունը»։ Lragir.am։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29 
  28. «Տարոն Մարգարյանի կինն այցելել է ծննդատներ»։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29 
  29. «Հայտարարագրերի ռեեստր - Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով»։ www.ethics.am։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29 
  30. «Հայ պաշտոնյաների շքեղ առանձնատները (ֆոտոշարք) - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը»։ blognews.am։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29 
  31. «Կոմիտեներ»։ www.ffa.am։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29 
  32. «Տարոն Մարգարյանը՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29 
  33. «Հայաստանի Շախմատային Ֆեդերացիա»։ chessfed.am։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 3-ին։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29