Հրանուշ Հակոբյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրանուշ Հակոբյան (այլ կիրառումներ)
Հրանուշ Հրանտի Հակոբյան (ապրիլի 12, 1954, Սարուխան, Նոր Բայազետի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական գործիչ, Հայաստանի սփյուռքի նախարար (2008-2018)։ Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Հրանուշ Հակոբյան | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
2008 - 2018 | |||
Հաջորդող | Մխիթար Հայրապետյան | ||
Կուսակցություն՝ | Հայաստանի Հանրապետական կուսակցություն | ||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան | ||
Գիտական աստիճան՝ | իրավաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Ազգություն | հայ | ||
Ծննդյան օր | ապրիլի 12, 1954 (69 տարեկան) | ||
Ծննդավայր | Սարուխան, Նոր Բայազետի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Պարգևներ | |||
Կենսագրություն խմբագրել
1975 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, 1989 թվականին՝ Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիան, 1994 թվականին՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր է։
Աշխատանքային գործունեություն խմբագրել
- 1975-1983 - Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս
- 1978-1983 - ԵՊՀ ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարի տեղակալ, քարտուղար
- 1983-1985 - ՀԼԿԵՄ կենտկոմի քարտուղար
- 1985-1990 - ՀԼԿԵՄ կենտկոմի առաջին քարտուղար, ընտրվել է ՀամԼԿԵՄ Կենտկոմի բյուրոյի անդամ (Մոսկվա)
- 1986-1990 - ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ԳԽ նախագահության անդամ
- 1990-1995 - ՀՀ ԳԽ և ԱԺ պատգամավոր, ԱԺ սոցիալական առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
- 1995-1996 - նույն հանձնաժողովի նախագահ
- 1995-1997 ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
- 1996-1998 - ՀՀ սոցիալական ապահովության նախարար
- 1996-2008 - Միջխորհրդարանական միության միջազգային վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ, ապա ղեկավար, Կանանց հիմնախնդիրները համակարգող խորհրդի անդամ
- 1999-2003 - ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԵՄ-Հայաստան հանձնաժողովի փոխնախագահ
- 2003 թվականի հունիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
- 2007 թվականի հունիսի 7-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1]։
- 2008 թվականի հունիսի 27-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ[2]։
- 2008 թվականի հոկտեմբերի 1-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից[3]։
- 2008 թվականի հոկտեմբերի 1-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի սփյուռքի նախարար[4]։
- 2012 թվականի հունիսի 16-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով վերանշանակվել է Հայաստանի Սփյուռքի նախարարի պաշտոնում։
- 2013 թվականի մայիսի 8-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնում[5]։
- 2014 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնում[6]։
- 2016 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով վերանշանակվել է Հայաստանի Սփյուռքի նախարարի պաշտոնում։
- 2018 թվականին հրաժարական է տվել։
Հեղինակ է 6 գրքի և 40-ից ավելի գիտական աշխատանքների։
Հայաստան համահայկական հիմնադրամի և մի շարք այլ հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի անդամ է, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի համահիմնադիր, Հայ կանանց միջազգային միության նախագահ, ԵՊՀ-ի, ԵԲՀ-ի խորհուրդների անդամ, ԳՊՀ-ի խորհրդի նախագահ։ Ստեղծել է երիտասարդական խորհրդարանը։ Դասավանդում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և Գավառի պետական համալսարանում։
- 2018 թվականին դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին։
Մրցանակներ, պարգևներ խմբագրել
- Ճանաչվել է տարվա լավագույն կին, տարվա լավագույն պատգամավոր, լավագույն քաղաքական գործիչ
- 2008 Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան
- «Պատվո նշան» շքանշան
- «Արժանիքի համար» շքանշան
- Մխիթար Գոշի մեդալ (2011)[7]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2015)[8]
Պատկերասրահ խմբագրել
-
Հրանուշ Հակոբյանը Էդման Այվազյանին պարգևատրում է «Արշիլ Գորկի» մեդալով
Նախորդող |
ՀՀ ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյան 1995-1996 |
Հաջորդող |
Նախորդող Ռաֆայել Բագոյան |
ՀՀ Սոցիալական ապահովության նախարար Հրանուշ Հակոբյան 1996-1998 |
Հաջորդող Գագիկ Եգանյան |
Նախորդող Շավարշ Քոչարյան |
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյան 12 հունիսի 2003 — 7 հունիսի 2007 |
Հաջորդող պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ |
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյան 7 հունիսի 2007 — 27 հունիսի 2008 |
Հաջորդող Արմեն Աշոտյան |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյան 27 հունիսի 2008 — 1 հոկտեմբերի 2008 |
Հաջորդող պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ Սփյուռքի նախարար |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ |
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան 1 հոկտեմբերի 2008 - 2018 |
Հաջորդող Մխիթար Հայրապետյան |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Հ. Հակոբյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ նշանակելու մասին
- ↑ Հ. Հակոբյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին
- ↑ Հ.Հակոբյանին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար նշանակելու մասին
- ↑ Հ. Հակոբյանին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար նշանակելու մասին
- ↑ Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ Հ. Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ