«Պարադի փողոց 588» ֆիլմը նկարահանել է ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր Անրի Վերնոյը։ Այն նկարահանվել է 1992 թվականին և որոշ չափով ներկայացնում է հենց իր՝ հեղինակի ինքնակենսագրությունը։ Ֆիլմի հիմնական դերասանական կազմում ընդգրկված են այնպիսի հայտնի դերասաններ ինչպիսիք են Օմար Շարիֆը, Կլաուդիա Կարդինալեն, Ռիշար Բերին և այլք[3]։ Այս ֆիլմը շարունակությունն է Անրի Վերնոյի հանրահայտ «Մայրիկ» ֆիլմի, որը պատմում է հեղինակի վաղ տարիների մասին և նրա առաջին ինքնակենսագրական ֆիլմն է։ Ֆիլմի տևողությունը կազմում է 2 ժամ 10 րոպե։

Պարադի փողոց 588
ֆր.՝ 588, rue Paradis
Երկիր Ֆրանսիա
Ժանրդրամա
Թվական1992
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԱնրի Վերնոյ[1]
ՊրոդյուսերՏարակ Բեն Ամմար
Սցենարի հեղինակԱնրի Վերնոյ
ԴերակատարներՌիշար Բերի, Կլաուդիա Կարդինալե, Օմար Շարիֆ, Իզաբել Սադոյան, Նատալի Ռուսել, Զաբու Բրայտման, Ժակ Վիլյերե, Ալեքսիս Թոմասսիան, Անդրե Ժուլիեն, Դանիել Լեբրուն, Էվ Ռուժիերի, Ժինեթ Գարսեն, Անրի Ջանիկ, Ժաքի Ներսեսյան, Ժան Պիեր Դալաժ, Մորիս Շևիթ, Սթեֆանի Սլիմա, Սիլվի Ժոլի, Nicole Gueden?[2], Ժակ Սիրոն[2], Ֆիլիպ Դեհեսդին[2], Maria Verdi?[2], Raoul Curet?[2] և Ժան-Գաբրիել Նորդման[2]
ՕպերատորԷդմոն Ռիշար
ԵրաժշտությունԺան-Կլոդ Պետի
Պատմվածքի վայրՄարսել
Տևողություն135 րոպե
ՆախորդՄայրիկ

Սյուժե խմբագրել

Ֆիլմում պատմվում է մի հայ ընտանիքի մասին, որը ստիպված փախել է Ֆրանսիա, որպեսզի փրկվի Հայոց ցեղասպանությունից։ «Պարադի փողոց 588»-ի դեպքերը տեղի են ունենում մեր ժամանակներում։ Շատ տարիներ են անցել, ընտանիքի որդին՝ Ազատ Զաքարյանը, դարձել է հայտնի ռեժիսոր՝ Պիեր Զաքար։ Նա ամուսնացած է ֆրանսուհու հետ, նրա երեխաները չեն խոսում և չգիտեն հայերեն, բայց ահա Պիեր Զաքարը բեմադրելով իր ընտանիքի պատմությունը, նորից վերապրում է այն ամենը, ինչի մասին մոռացել էր, հայտնվելով սեփական կյանքի շրջապտույտի մեջ։ Եվ այդ հիշողությունները ստիպում են նրան շատ բան փոխել իր կյանքում։

Նկարահանող անձնակազմ խմբագրել

Դերակատարներ խմբագրել

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Հայտնի արաբ դերասան Օմար Շարիֆին, այդ ֆիլմում հայի կերպար մարմնավորելու համար թուրքերն արգելել են մուտք գործել իրենց երկիր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0103601/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «Կլաուդիա Կարդինալե». Mymovies.it. Վերցված է դեկտեմբերի 1, 2010թ-ին.

Արտաքին հղումներ խմբագրել