Իվ Մոնտան
Իվ Մոնտան (ֆր.՝ Yves Montand [iv mɔ̃ˈtɑ̃], իսկական անունը և ազգանունը՝ Իվո Լիվի (իտալ.՝ Ivo Livi), հոկտեմբերի 13, 1921[1][2][3][…], Մոնսումանո Տերմե, Պիստոիա, Տոսկանա, Իտալիա[4] - նոյեմբերի 9, 1991[1][4][2][…], Սանլիս, Ֆրանսիա[1][5] ), ֆրանսիացի դերասան և էստրադային երգիչ։
Իվ Մոնտան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1921[1][2][3][…] |
Ծննդավայր | Մոնսումանո Տերմե, Պիստոիա, Տոսկանա, Իտալիա[4] |
Մահացել է | նոյեմբերի 9, 1991[1][4][2][…] (70 տարեկան) |
Մահվան վայր | Սանլիս, Ֆրանսիա[1][5] |
Գերեզման | Պեր Լաշեզ[6] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Իտալիայի թագավորություն |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | կինոդերասան, Շանսոնիե, երգիչ, Վարսահարդար և պարող |
Ժանրեր | շանսոն |
Ամուսին(ներ) | Սիմոնա Սինյորե |
Համատեղ ապրող(ներ) | Էդիթ Պիաֆ |
Երեխա(ներ) | Կատրին Ալեգրե |
Պարգևներ և մրցանակներ | |
yves-montand-site-officiel.com | |
Կենսագրություն
խմբագրելԱռաջին անգամ հանդես է եկել 1940 թվականին, Մարսելում Շ․ Տրենեի և Մ․ Շևալիեի երգերի կատարումով։ Մոնտանը իր երգերը ներկայացնում էր որպես երաժշտական-դրամատիկական տեսարաններ։ Երգացանկում էին Ֆ․ Լեմարկի, Ժ․ Կոսմայի և այլոց երգերը։ Առաջին անգամ 1954 թվականին, Սառա Բեռնարի թատրոնում հանդես է եկել Ջոն Պրոկյորի դերով (Միլլերի «Սալեմի վհուկները»)։ 1945 թվականից նկարահանվել է կինոնկարներում («Մեծ երկնագույն ճանապարհ» (1957, Իտալիա), «Պատերազմն ավարտված է» (1966), «Մեծ մրցանակ» (1966), «Ապրել՝ ապրելու համար» (1967) և այլն։ Մոնտանը 1957 թվականին հյուրախաղերով հանդես է եկել ԽՍՀՄ-ում, որի մասին է պատմում «Երգում է Իվ Մոնտանը» (1957, ռեժ՝․ Յուտկևիչ, Մ․ Սլուցկի) կինոնկարը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 aveleyman.com
- ↑ 5,0 5,1 5,2 OPAC SBN (իտալ.)
- ↑ Exhumation du corps d'Yves Montand (ֆր.) // L'Humanité — RF: 1997. — ISSN 0242-6870; 2496-8617
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվ Մոնտան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 15)։ |