Բացել գլխավոր ցանկը

Ժորժ Կառվարենց

հայ կոմպոզիտոր
(Վերահղված է Տիրան Կառվարենցից)

Ժորժ-Տիրան Կառվարենց (ֆր.՝ Georges Garvarentz, ապրիլի 1, 1932(1932-04-01)[1][2][3][4], Աթենք, Հունաստան[1] - մարտի 19, 1993(1993-03-19)[1][2][3][4], Օբան[5]), հայկական ծագմամբ ֆրանսիացի կոմպոզիտոր[6]։

Ժորժ Կառվարենց
Georges-garvarentz.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունֆր.՝ Georges Garvarentz
Նաև հայտնի է որպեսGeorges Diram Wem
Ծնվել էապրիլի 1, 1932(1932-04-01)[1][2][3][4]
Աթենք, Հունաստան[1]
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Մահացել էմարտի 19, 1993(1993-03-19)[1][2][3][4] (60 տարեկանում)
Օբան[5]
ԺանրերՖիլմի երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, հեղինակ-կոմպոզիտոր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և դիրիժոր
ԼեյբլEMI
ՇրջանավարտՓարիզի կոնսերվատորիա

ԿենսագրությունԽմբագրել

Միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրում, իսկ 1942 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Փարիզ։ Ուսումը շարունակել է Սևրի Սամուէլ Մուրատեանի հայկական վարժարանում։ Առաջին երգերը գրել է դպրոցական տարիներին։ 1947-1952 թվականներին հաճախել է Փարիզի կոնսերվատորիա։

1950-ականներին Ժորժ Կառվարենցի երգերը կատարել են ֆրանսիական էստրադայի աստղեր Ջոն Հոլիդեյը, Միրեյ Մատյոն, Շառլ Ազնավուրը, Դալիդան, Սիլվի Վարդանը, Ժիլբեր Բեքոն և ուրիշներ։ 1960 թվականին նրա «Դանիել» երգը Էդի Միշել և Ժոզե Նուար խմբի կատարմամբ արժանացավ առաջին մրցանակի։ Այդ տարվանից Կառվարենցը դարձավ ֆրանսիական էստրադայի ինքնատիպ երգահաններից մեկը, ում ավելի քան 500 երգերը, 40-ից ավելի ձայնասկավառակները մեծ տարածում գտան երգարվեստը սիրահարների շրջանում։

Նրա «Հնաոճ վայելքները» ձայնապնակը լույս է տեսել 23 միլիոն տպաքանակով և 350 տարբերակով։ 1964 թվականին արժանացել է Շանսոնիե ընկերության հատուկ մրցանակին։

1988 թվականին Սպիտակի երկրաշարժից հետո Շառլ Ազնավուրի հետ ստեղծած «Քեզ համար, Հայաստան» երգը, որը կատարում էին Ֆրանսիայի, Իտալիայի, Միացյալ Նահանգների էստրադային երգիչները, բավականին ճանաչելիություն ունեցավ ամբողջ աշխարհում։ Երգից ստացված ամբողջ հասույթը տրամադրվել է աղետյալների օգնության հիմնադրամին։

1988 թվականին Կառվարենցը այցելել է Հայաստան (նրա առաջին այցը հայրենիք եղել էր 1977 թվականին)։ 1974 թվականի ապրիլի 24-ին Փարիզի Փլէյել համերգասրահում հնչել է Կառվարենցին պատկանող «Անոնք ինկան» երգը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության միլիոնավոր նահատակներին։

Կառվարենցը մահացել է 1993 թվականին Փարիզում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #135036909 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 filmportal.de — 2005.
  5. 5,0 5,1 5,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. Films in review, vol 18, National Board of Review of Motion Pictures, 1967 :"He was born in Greece in '34 of Armenian parents, was raised in Austria and Italy…"]

ԱղբյուրներԽմբագրել