Անտոնինա Աբարինովա
Անտոնինա Իվանովնա Աբարինովա (ռուս.՝ Антони́на Ива́новна Аба́ринова, իսկական ազգանունը` Ռեյխելտ, հուլիսի 12 (24), 1842, Վլադիմիր, Ռուսական կայսրություն - հուլիսի 16 (29), 1901, Q108785307?, Տուլայի մարզ, ԽՍՀՄ), օպերային ռուս երգչուհի (կոնտրալտո, հետագայում` մեցցո-սոպրանո) և դրամատիկ դերասանուհի։
Անտոնինա Աբարինովա | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | ռուս.՝ Антонина Ивановна Рейхельт և գերմ.՝ Antonina Iwanowna Reichelt |
Ծնվել է | հուլիսի 12 (24), 1842 Վլադիմիր, Ռուսական կայսրություն |
Երկիր | ![]() |
Մահացել է | հուլիսի 16 (29), 1901 (59 տարեկան) Q108785307?, Տուլայի մարզ, ԽՍՀՄ |
Գերեզման | Նիկոլսկու գերեզմանատան Ալեքսանդրո-Նևսկի դափնիների ծառուղի |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և դերասանուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո և կոնտրալտո |
Գործիքներ | վոկալ |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԴաստիարակությունը ստացել է սանկտ-պետերբուրգյան հայրենասիրական ինստիտուտում։ Երգեցողություն սովորել է Պետերբուրգում, Միլանում, 1874 թվականին Փարիզում դասեր է ստացել Պոլինա Վիարդոյի մոտ։ Օդեսայում աշխատել է իտալական խմբում Ռեջի կեղծանունով։ Ելույթներ է ունեցել գավառական օպերային բեմերում (կոնտրալտո, հետագայում` մեցցո-սոպրանո)։ 1872 թվականին Պետերբուրգում հաջողությամբ կատարել է Պերիկոլի դերերգը Օֆենբախի «Երգող թռչնակներ» օպերետում, որից հետո գրանցվել է Սանկտ-Պետերբուրգի Կայսերական թատրոնների հաստիքներում, որտեղ հաջողությամբ կատարել է ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան խաղացանկի տարբեր դերեր։
Հաջողված դերերգից են` Միխայիլ Գլինկայի «Կյանքը հանուն ցարի» օպերայում, Իշխանուհին և Լաուրան, Դարգոմիժսկու «Ջրահարս» և «Քարե հյուրը» օպերաներում, Սպիրիդոնովնան Սերովի «Թշնամու ուժը» օպերայում, Պամելան` Օբերի «Ֆռա-Սատանա» օպերայում։
1878 թվականից մինչև կյանքի վերջը աշխատել է Ալեքսանդրինսկի թատրոնում և կատարել է առավելապես կոմիկական դերեր։ Նրան բոլորից շատ հաջողվում էր աշխարհիկ կանանց դերերի կատարումը։ Նա կատարել է Պոլինա Անդրեևնա Շամրաևի դերը Չեխովի «Ճայը» պիեսի առաջին բեմադրության ժամանակ։
Եղել է Մուսորգսկու «Բորիս Գոդունով» օպերայում պանդոկի տիրուհու առաջին դերակատարը։
Թաղված է Նիկոլսկու գերեզմանատան Ալեքսանդրո-Նևսկի դափնիների ծառուղում։
Սերունդներ
խմբագրել- Թոռնորդին ամերիկացի լրագրող և հրապարակախոս Վլադիմիր Աբարինովն է, կրթությամբ պատմաբան և դրամատուրգ, հանդես է գալիս ռուսալեզու մամուլում։
Դերեր թատրոնում
խմբագրել- «Կյանքը հանուն ցարի» - Վանյա
- Դարգոմիժսկու «Ջրահարսը» - Իշխանուհի
- Դարգոմիժսկու «Քարե հյուրը»- Լաուրա
- Սերովի «Թշնամու ուժը» - Սպիրիդոնովա
- Ժակ Օֆենբախի «Պերիկոլա», օպերետա (ռուսերեն` «Երգող թռչնակներ») 1872 թ. սեպտեմբերի 1
- «Խելքից պատուհաս»` Նատալյա Դմիտրիևնա
- «Ճայը»` Պոլինա Անդրեևնա
- «Կրթության պտուղները»` Զվեզդինցևա
- «Անտառ»` Գուրմիժսկայա
- «Անօժիտը»` Օգուդալովա
Գրականություն
խմբագրել- Отечественные певцы. 1750-1917: Словарь / Пружанский А. М. - Изд. 2-е испр. и доп. - М., 2008. - С. 13.
- Абаринова, Антонина Ивановна // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնինա Աբարինովա» հոդվածին։ |