Բացել գլխավոր ցանկը

ԿենսագրությունԽմբագրել

1835-1840 թվականներին սովորել է Իրավագիտության ուսումնարանում, որտեղ մտերմացել է Վ․ Ստասովի հետ։ 1840-1868 թվականներին ծառայել է արդարադատության նախարարության տարբեր գերատեսչություններում։

Երաժիշտ դարձել է ինքնակրթությամբ։ 1840-ական թվականներին գրել է առաջին ստեղծագործությունները։ 1851 թվականից մամուլում հանդես է եկել որպես երաժշտական քննադատ։

Գրել է ռուս և արևմտաեվրոպական երաժշտության վերաբերյալ մի շարք նշանակալից հոդվածներ, աշխատություններ (Մ. Գլինկայի, Ա․ Դարգոմիժսկու, Վ․ Ա․ Մոցարտի, Լ․ Բեթհովենի, Ռ․ Վագների մասին), հանդես եկել որպես ռեալիզմի ջատագով։

1867 թվականին կնոջ՝ Վ․ Սերովայի հետ հրատարակել է «Երաժշտություն և թատրոն» ամսագիրը։ Եղել է Ռիխարդ Վագների ստեղծագործության և երաժշտադրամատիկական սկզբունքների եռանդուն քարոզողը։

«Հուդիթ» (1862), «Ռոգնեդա» (1865), «Թշնամու ուժը» (Սերովի մահից հետո ավարտել են Վ․ Սերովան և Ն․ Սոլովյովը, 1871) օպերաների, սիմֆոնիկ, խմբերգային երկերի, ռոմանսների, երգերի և ժողովրդական երգերի մշակումների, դրամատիկական ներկայացումների երաժշտության հեղինակ է։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #117467146 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Ф. Серов // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 3. — С. 1234–1236.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Серов, Александр Николаевич // Русский биографический словарьСПб.: 1912. — Т. 20. — С. 250–264.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 Соловьёв Н. Ф. Серов, Александр Николаевич // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1901. — Т. XXXII. — С. 388–389.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 SNAC — 2010.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 International Music Score Library Project — 2006.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Серов Александр Николаевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 343