Պոլինա Վիարդո-Գարսիա
Պոլինա Վիարդո-Գարսիա (ֆր.՝ Pauline Michelle Ferdinande García-Viardot, հուլիսի 18, 1821[2][3][4][…], Փարիզ, Ֆրանսիա[5][1] - մայիսի 18, 1910[2][3][4][…], Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի օպերային երգչուհի (մեցցո-սոպրանո), կոմպոզիտոր և վոկալի ուսուցիչ։
Պոլինա Վիարդո-Գարսիա ֆր.՝ Pauline Viardot[1] | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 18, 1821[2][3][4][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[5][1] |
Մահացել է | մայիսի 18, 1910[2][3][4][…] (88 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն[6] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգչուհի, օպերային երգչուհի, վոկալի մանկավարժ և դաշնակահարուհի |
Ամուսին | Լուի Վիարդո[7] |
Ծնողներ | հայր՝ Մանուել Գարսիա[8][9], մայր՝ Joaquina Sitchez? |
Զբաղեցրած պաշտոններ | Member of the Royal Swedish Academy of Music? |
Երեխաներ | Պոլ Վիարդո և Լուիզա Էրիտ Վիարդո |
Ստորագրություն | |
Pauline Viardot Վիքիպահեստում |
Իսպանացի երգիչ և մանկավարժ Մանուել Գարսիայի դուստրը և աշակերտը, Մարիա Մալիբրանի քույրը։
Ելույթ է ունեցել Եվրոպայի տարբեր թատրոններում, հայտնի է դերերգերից են Ֆիդես («Մարգարեն» Ջակոմո Մեյերբեր), Օրփեոս («Օրփեոս և Էվրիդիկե» Գլյուկ), Ռոզինա («Սևիլյան սափրիչ» Ռոսսինի)։ Պոլինա Վիարդո-Գարսիան իր մոտիկ ընկերոջ Իվան Տուրգենևի լիբրետոներով սիրերգերի և կոմիկական օպերաների հեղինակ է։
Կենսագրություն
խմբագրել1837 թվակիանին 16-ամյա Պոլինա Գարսիան Բրյուսելում տվել է իր առաջին համերգը, իսկ 1839 թվականին ելույթ է ունեցել Լոնդոնում Դեզդեմոնայի դերերգով Ջոակինո Ռոսսինիի Օթելլո (Ռոսսինիի օպերա) օպերայում։ Այդ դերը դարձել է սեզոնի լավագույն կատարումը։ Երաժշտական քննադատների կարծիքով, աղջկա ձայնը՝ չհաշված որոշ թերությունները, ներառում էր նրբին տեխնիկա և զարմանալի կիրք։
1840 թվականին Պոլինան ամուսնացել է Փարիզի Théatre Italien թատրոնի կոմպոզիտոր և տնօրեն Լուի Վիարդոյի հետ։ Ամուսինը կնոջից 21 տարի մեծ էր։ Ամուսինները 1844 թվականից տեղափոխվում են Սանկտ Պետերբուրգ, որտեղ Պոլինան ելույթ է ունենում Անտոնիո Տամբուրինի և Ջովանի Բատիստա Ռուբինիի հետ, իսկ Լուին զբաղվում էր նրա կարիերայով։
Վիարդոն բազմաթիվ երկրպագուներ է ունեցել, որոնցից էր Իվան Տուրգենևը։ Նա սիրահարվել է երգչուհուն 1843 թվականին, լսելով նրա կատարմամբ «Սևիլյան սափրիչ» օպերան։ 1845 թվականին Տուրգենևը թողնում է Ռուսաստանը, որ հետևի Պոլինային։ Ի վերջո նա դառնում է համարյա թե Վիարդոների ընտանիքի անդամը։ Գրողը Պոլինայի չորս երեխաներին վերաբերվում էր, որպես սեփական երխաների և պաշտել է երգչուհուն մինչև կյանքի վերջը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Н. С. Виардо, Мишель-Полина (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. VIа. — С. 613.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Чуйко В. Виардо, Луи (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. VIа. — С. 612—613.
- ↑ 8,0 8,1 Гарсиа (ռուս.) // Большая советская энциклопедия / под ред. О. Ю. Шмидт — 1 — М.: Акционерное общество «Советская энциклопедия», 1920.
- ↑ 9,0 9,1 Library of Congress Authorities — Library of Congress.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլինա Վիարդո-Գարսիա» հոդվածին։ |