Մարիինյան թատրոն
Մարիինյան թատրոն (ռուս.՝ Мариинский театр), (1934-1992 թվականներին՝ Լենինգրադի Ս. Մ. Կիրովի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն), Ռուսաստանի և աշխարհի ամենահայտնի և խոշոր օպերայի և բալետի թատրոններից մեկը։
Մարիինյան թատրոն Мариинский театр | |
---|---|
Մարիինյան թատրոնի ճակատային մասը | |
Տեսակ | օպերային թատրոն և տեսարժան վայր |
Տնօրեն | Վալերի Գերգիև |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվելու վայրը | Սանկտ Պետերբուրգ, ՌԴ |
Հիմնադրման ամսաթիվ | հոկտեմբերի 5 1783 |
Անվանված է | Մարիա Ալեքսանդրովնա |
Նախկին անվանումներ | Լենինգրադի Ս․ Կիրովի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն |
Գեղարվեստական ղեկավար | Վալերի Գերգիև |
Գլխավոր դիրիժոր | Վալերի Գերգիև |
Գլխավոր բալետմեյստեր | Յուրի Ֆաթեև |
Երգչախմբի ղեկավար | Անդրեյ Պետրենկո |
Ճարտարապետ | Ալբերտո Կավոս |
Կայք | mariinsky.ru(ռուս.) |
Mariinsky Theatre Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԹատրոնը հիմնադրվել է 1783 թվականին Եկատերինա Մեծ կայսրուհու հրամանով մի շենքում, որը հետագայում վերափոխվեց Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի։ Մտել է Ռուսաստանի Կայսերական թատրոնների կազմի մեջ։
1783 թվականի հուլիսի 12-ին «թատրոնների և երաժշտության կառավարման» համար թատերական կոմիտե ստեղծելու վերաբերյալ հրաման արձակվեց։ Հոկտեմբերի 5-ին բացվեց Մեծ Կամեննի թատրոնը (ռուս.՝ Большой Каменный театр) Կարուսելնայա հրապարակում, որից էլ սկսվում է թատրոնի պատմության հաշվարկը[1]։ Հետագայում Կարուսելնայա հրապարակը վերանվանվեց Թատերական հրապարակի։
1859 թվականին հրդեհվեց Մեծ թատրոնի դիմաց տեղակայված Կրկես-թատրոնը։ Վերջինիս փոխարեն ճարտարապետ Ալբերտո Կավոսը նոր թատրոն կառուցեց, որը կոչվեց Ալեքսանդր II կայսեր կնոջ՝ Մարիա Ալեքսանդրովնայի անունով։ Առաջին թատերաշրջանը բացվեց 1860 թվականի հոկտեմբերի 2-ին Միխայիլ Գլինկայի «Կյանքը հանուն ցարի» օպերայի ներկայացմամբ։ 1886 թվականին թատրոնի հին շենքը վերակառուցվեց որպես Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա, իսկ խաղացանկն ամբողջովին տեղափոխվեց Մարիինյան թատրոնի բեմ։
1920 թվականին թատրոնը վերանվանվեց «Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի», իսկ 1935 թվականին կոչվեց՝ Սերգեյ Կիրովի անունով։
1988 թվականին Եվգենի Մրավինսկու մահից և Յուրի Տեմիրկանովի՝ Ֆիլհարմոնիա հեռանալուց հետո, թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր է դառնում Վալերի Գերգիևը։
1992 թվականի հունվարի 16-ին թատրոնին վերադարձվեց իր պատմական անունը։
Բեմեր
խմբագրել- Մարիինյան թատրոնի հիմնական շենքը (Թատերական հրապարակ, տուն 1)
- Մարիինյան թատրոնի երկրորդ բեմ (Մարիինսկի-2), պաշտոնական հանդիսավոր բացումը և գալա-համերգը կայացավ 2013 թվականի մայիսի 2-ին
- Մարիինյան թատրոնի համերգային դահլիճ (երրորդ բեմ), (Դեկաբրիստների փ, տուն 37)
Թատերաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում թատրոնն իր բեմը տրամադրում է այլ թատերախմբերի։
Խաղացանկ
խմբագրել228-րդ թատերաշրջան (2010/2011)
խմբագրել- Արամ Խաչատրյանի «Սպարտակ», պրեմիերա՝ սեպտեմբերի 15, 2010
- Ջուզեպպե Վերդիի «Աթիլլա», պրեմիերա՝ հոկտեմբերի 7, 2010
- Նիկոլայ Կարետնիկովի «Պողոս առաքյալի առեղծվածը», պրեմիերա՝ հոկտեմբերի 13, 2010
- Ռոդիոն Շչեդրինի «Աննա Կարենինա», պրեմիերա՝ հոկտեմբերի 14, 2010
- Լեոշ Յանաչեկի «Մակրոպուլոսի դեղամիջոցը», պրեմիերա՝ հոկտեմբերի 23, 2010
Թատերախումբ
խմբագրելՕպերա
խմբագրել- Մարիա Մաքսակովա
- Իրինա Բոգաչյովա
- Յուրի Մարուսին
- Օլգա Բորոդինա
- Սերգեյ Լեյֆերկուս
- Օլգա Կոնդինա
- Աննա Նետրեբկո[2][3]
Բալետ
խմբագրել- Ֆարուխ Ռուիմատով (1981-2007)
- Ալեքսանդր Լունյով (1983-1991)
- Իգոր Զելենսկի (1989-)
- Եվգենի Իվանչենկո (1992-)
- Անդրիան Ֆադեև (1995-2011)
- Իգոր Կոլբ (1996-)
- Դանիլա Կորսունցև (1998-)
- Միխայիլ Լոբուխին (2002-2010)
- Լեոնիդ Սարաֆանով (2002-2011)
- Վլադիմիր Շկլյարով (2003-)
- Անդրեյ Երմակով (2005-)
- Յուրի Սմեկալով (2009-)[4]
Դիրիժորներ
խմբագրել- Վալերի Գերգիև
- Էդուարդ Գրիկուրով
- Վլադիմիր Դրանիշնիկով
- Ռիկարդո Դրիգո
- Սերգեյ Ելցին
- Ալեքսանդր Կլիմով
- Էմիլ Կուպեր
- Կոնստանտին Լյադով
- Եվգենի Մրավինսկի
- Էդուարդ Նապրավնիկ
- Արի Պազովսկի
- Կոնստանտին Սիմեոնով
- Յուրի Տեմիրկանով
- Վիկտոր Ֆեդոտով
- Բորիս Խայկին
Ղեկավարություն
խմբագրել- Վալերի Գերգիև, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր
- Յուրի Շվարցկոպֆ
Փառատոներ
խմբագրել- «Սպիտակ գիշերների աստղեր» միջազգային փառատոն[5]
- Մոսկվայի Զատկի փառատոն
- «Նոր հորիզոններ» ժամանակակից երաժշտության փառատոն
- «Մասլենիցա» փառատոն
- «Մարիինսկի» բալետի փառատոն
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Официальный сайт Мариинского театра. О театре
- ↑ История оперной труппы — на сайте Мариинского театра
- ↑ Артисты оперы — на сайте Мариинского театра
- ↑ Солисты балета — на сайте Мариинского театра
- ↑ Журнал Другого — «Звёзды белых ночей» в Москве
Գրականություն
խմբագրել- Театр оперы и балета имени С. М. Кирова / составитель Т. С. Крунтяева; авторы очерков А. М. Соколова, Я. И. Лушина, А. К. Кенигсберг; общая редакция В. Н. Гурков; научный редактор А. С. Розанов. — Музыка, 1983. — 240 с. — 20 000 экз.
- Пантеон и репертуар русской сцены / Ф. Кони. — СПб., 1850.
- Классический танец. История и современность / Л. Д. Блок. — Искусство, 1987. — 556 с. — 25 000 экз.
- В. А. Теляковский. Дневники директора императорских театров. 1901—1903. Санкт-Петербург / Под общ. ред. М. Г. Светаевой. Подгот. текста С. Я. Шихман и М. А. Малкиной. Коммент. М. Г. Светаевой и Н. Э. Звенигородской при участии О. М. Фельдмана. — М.։ АРТ, 2002. — 702 с.
- В. А. Теляковский. Дневники Директора Императорских театров. Санкт-Петербург. 1903—1906 / Под общ. ред. М. Г. Светаевой; Подгот. текста М. А. Малкиной и М. В. Хализевой; Коммент. М. Г. Светаевой, Н. Э. Звенигородской и М. В. Хализевой. — М.։ АРТ, 2006. — 928 с.
- В. А. Теляковский. Дневники Директора Императорских театров. Санкт-Петербург. 1906—1909 / Под общ. ред. М. Г. Светаевой; Подгот. текста М. В. Хализевой и М. В. Львовой; Коммент. М. Г. Светаевой, Н. Э. Звенигородской и М. В. Хализевой. — М.։ АРТ, 2011. — 928 с.
- А. Ю. Руднев. Мариинский театр: четвертьвековые итоги
Մամուլ
խմբագրել- Алексей Конкин. «Чёрный текст на белом фоне: Известный оперный режиссёр Грэм Вик показал в Мариинке «Средство Макропулоса»». «Российская газета» — вып. № 5320 (241) от 25 октября 2010. Վերցված է 2011 թ․ փետրվարի 22-ին.
- Мария Табак. (02.08.2011). «Мариинка представит в Вашингтоне балет «Жизель»». РИА Новости. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 22-ին.
- «Мариинский театр привезёт на гастроли в Москву оперу и балет». РИА Новости. 19.01.2011. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 22-ին.
- «Мариинский театр оперы и балета — история». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 22-ին.
- «Мариинский театр покажет премьеру оперы Джузеппе Верди «Аттила»». РГРК «Голос России». 13.07.2010. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 22-ին.
- «Мариинский театр». Энциклопедия «Кругосвет». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 24–ին-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Թատրոնի պաշտոնական կայքը
- Պետերբուրգյան բալետի 3 դարերը
- Մարիինյան թատրոնի նվագախմբի լուսանկարները(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիինյան թատրոն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 562)։ |