Օտարերկրյա քաղաքացի

անձ որևէ երկրում, որը չունի քաղաքացիություն

Օտարերկրյա քաղաքացի է համարվում այն ֆիզիկական անձը, որի քաղաքացիությունը չի համընկնում այն երկրին, որտեղ նա գտնվում է։

Օտարերկացիների նկատմամբ կարող է տարածվել ազգային ռեժիմը (երբ նրանք օգտվում են նույն իրավունքներից, ինչ պետության քաղաքացիները), ամենամեծ առավելությունների ռեժիմը (երբ բոլոր օտարերկրացիներին, առանց խտրականության, տրվում են հավասար իրավունքներ) կամ հատուկ ռեժիմը (երբ նրանք օգտվում են միայն որոշակիորեն սահմանված իրավունքներից)։

Որևէ երկրում օտարերկրացիների իրավական ռեժիմը կարգավորող հիմնական ակտերն են տվյալ երկրի սահմանադրությունը, օտարերկրացիների իրավական դրության մասին օրենքները, ինչպես նաև կնքված միջազգային համաձայնագրերը։ Օտարերկրացիների նկատմամբ կարող են սահմանվել պատասխան սահմանափակումներ, եթե նրանց երկրներում սահմանափակումներ են սահմանված հյուրընկալող երկրի քաղաքացիների նկատմամբ։

Ըստ Հայաստանի օտարերկրյա քաղաքացիների մասին օրենքի օտարերկրյա քաղաքացիներ են համարվում նաև քաղաքացիություն չունեցող անձինք։

Սահմանում օրենքում խմբագրել

Հոդված 2.

«օտարերկրացիներ» հասկացության մեջ ներառվում են Հայաստանի քաղաքացի չհամարվող այն անձինք, որոնք ունեն այլ պետության քաղաքացիություն (օտարերկրյա քաղաքացիներ) կամ չունեն որևէ պետության քաղաքացիություն (քաղաքացիություն չունեցող անձինք)։»

Արտաքին հղումներ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 576