Ռայան Բերտրանդ

անգլիացի ֆուտբոլիստ

Ռայան Դոմինիկ Բերտրանդ (անգլ.՝ Ryan Dominic Bertrand օգոստոսի 5, 1989(1989-08-05)[1][2][3], Սաութարկ, Սաութուրք), անգլիացի ֆուտբոլիստ, «Սաութհեմփթոնի» և Անգլիայի հավաքականի պաշտպան։ Պատմության միակ ֆուտբոլիստն է, ով Չեմպիոնների Լիգայի եզրափակչում իր նորամուտն է նշել առաջնությունում։

Ռայան Բերտրանդ
անգլ.՝ Ryan Bertrand
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռայան Դոմինիկ Բերտրանդ
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 5, 1989(1989-08-05)[1][2][3] (34 տարեկան)
Ծննդավայր Սաութարկ, Սաութուրք
Հասակ 179 սմ
Քաշ 85 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Սաութհեմփթոն
Համար 21
Պատանեկան կարիերա
1998-2005 Անգլիա Ջիլլինգհեմ
2005-2006 Անգլիա Չելսի

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2015 Անգլիա Չելսի 28 (0)
2006 Անգլիա Բորմնութ 5 (0)
2007-2008 Անգլիա Օլդեմ Ատլետիկ 21 (0)
2008-2009 Անգլիա Նորվիչ Սիթի 56 (0)
2009-2010 Անգլիա Ռեդինգ 44 (1)
2010-2011 Անգլիա Նոթինգհեմ Ֆորեստ 19 (0)
2014 Անգլիա Աստոն Վիլլա 14 (0)
2014-2015 Անգլիա Սաութհեմփթոն 22 (2)
2015-մ.հ.. Անգլիա Սաութհեմփթոն 44 (1)
Ազգային հավաքական
2012-մ.հ. Անգլիա Անգլիա 9 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Բերտրանդը ծնվել է Լոնդոնի Սաուտուպարկ կոչվող վայրում։ 2005 թվականի հուլիսին, երբ համարվում էր «Ջիլինգեմա» ակումբի ֆուտբոլիստ, «Չելսիի» հետ պայմանագիր է կնքել։ Տրանսֆերի արժեքը 125 հազար ֆունտ ստերլինգ էր[4]։ 2006-07 մրցաշրջանում նրան երկու անգամ վարձավճարով հանձնել են «Բորնմութին», իսկ այդ ժամանակ «Չելսիում» կար ուրիշ երիտասարդ ֆուտբոլիստ՝ Ջեք Կորկը։ «Արսենալի» երիտասարդական թիմի դեմ խաղում Բերտրանդի փայծաղը պայթեց և նա ստիպված էր բաց թողնել այդ մրցաշրջանի մնացած մասը։ 2007 թվականի օգոստոսին Բերտրանդը մինչև 2008 թվականի հունվարը վարձավճարով հանձնվեց «Օլդեմ Ատլետիկին»[5]։ Չեմպիոնների Լիգայում նորամուտը նշեց 2012 թվականի մայիսի 19-ին, և միանգամից եզրափակչի խաղում։ Հիմնական կազմում դուրս եկավ խաղադաշտ, և փոխարինվեց 73-րդ րոպեին, երբ հաշիվը 0:0 էր: Հիմնական և լրացուցիչ ժամանակները ավարտվեցին 1:1 հաշվով։ «Չելսին» խաղավերջյան 11 մետրանոցներով հաղթեց։ Այդպես Բերտրանդը դարձավ «Չելսիի» այն կազմի ֆուտբոլիստներից մեկը ով խաղացել է եզրափակչում
2014 թվականի հունվարին վարձավճարով տեղափոխվեց «Աստոն Վիլլա»[6]։

2015 թվականի փետրվարի 2-ին տեղափոխվել է «Սաութհեմփթոն», ակումբի հետ կնքելով 4.5 տարվա պայմանագիր[7]։

Միջազգային կարիերա խմբագրել

Բերտրանդը խաղացել է Անգլիայի մինչև 17, 19 և 21 տարեկանների հավաքականներում։ Մինչև 19 տարեկանների հավաքականում 2008 թվականին խաղացել է Եվրոպայի առաջնությունում։ Հետո տեղափոխվեց մինչև 21 տարեկանների հավաքական և մասնակցեց Եվրոպայի առաջնության մի քանի հանդիպումների, բայց բաց թողեց առաջնության եզրափակչային փուլը։ Նոյեմբերի 14-ին Ստյուարտ Պիրսը մինչև 21 տարեկանների թիմ հրավիրեց նրան և «Ուեմբլիում» կայացած Պորտուգալիայի դեմ խաղում խաղաց մեկնարկային րոպեներից։

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2015 թվականի փետրվարի 3-ի տվյալներով

Հավաքական Մրցաշրջան Ընկերական Առաջնություն Ընդհանուր
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
  Անգլիա 2012 1 0 1 0 2 0
Ամբողջ կարիերայի ընթացքում 1 0 1 0 2 0

Նվաճումներ խմբագրել

  «Չելսի»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Scally unhappy over Bertrand cash» (անգլերեն). BBC Sport. 2013 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 24-ին.
  5. «Oldham sign Chelsea youngster» (անգլերեն). BBC Sport. 2013 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 24-ին.
  6. Райн Бертранд из «Челси» перебрался «Астон Виллу»
  7. «Bertrand joins Saints on permanent deal». Southampton FC. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայան Բերտրանդ» հոդվածին։