Ջեյմի Վարդի
Ջեյմի Ռիչարդ Վարդի (անգլ.՝ Jamie Richard Vardy, հունվարի 11, 1987[1], Շեֆիլդ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն)։ Անգլիացի ֆուտբոլիստ, Լեսթեր Սիթիի և Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։
Ջեյմի Վարդի անգլ.՝ Jamie Vardy | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Ջեյմի Ռիչարդ Վարդի | ||||||||||||||
Ազգությունը | Անգլիացի | ||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 1, 1987 (37 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր |
Շեֆիլդ, ![]() | ||||||||||||||
Հասակ | 178 | ||||||||||||||
Քաշ | 76 կիլոգրամ | ||||||||||||||
Դիրք | Հարձակվող | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||
Համար | 9 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա
խմբագրելՑածր դիվիզիոններ
խմբագրելՎարդին սկսել է կարիերան Շեֆիլդ Ուենսդի ՖԱ-ի ակադեմիայից։ Փոքր հասակից խաղացել է հարձակման գծում։ 16 տարեկան հասակումն նա դուրս է մնացել թիմից ցածր հասակի պատճառով[2]։ 1 տարվա ընդմիջումից հետո Վարդին որոշեց վերադառնալ ֆուտբոլ և սկսեց խաղալ Անգլիայի 8-րդ դիվիզիոնի Սթոքբրիջ թիմում։ 3 տարի երիտասարդական թիմում խաղալուց հետո նա հաստատվեց առաջին թիմում։ 20 տարեկան հասակում նա սկսեց ելույթները թիմի կազմում և դարձավ հարձակման առաջատարը։ Դրանից հետո նրանով սկսեցին հետաքրքրվել «Գալիֆակս Թաուն» ակումբի սկաուտները, որտեղ էլ որ հետագայում տեղափոխվեց Վարդին։ Թիմում նա անցկացրեց 1 տարի, սակայն դա էլ բավական եղավ, որ նրանով սկսեց հետաքրքրվել Ֆլիթվուդ Թաունը։ Իր նոր թիմի կազմում նույնպես անցկացրեց 1 և բավական հաջող մրցաշրջան։
2012 թվականին չեմպիոնշիփի ներկայացուցիչ Լեսթեր Սիթին կայացրեց իր պատմության ամենաթանկ տրանսֆերը, 1 միլիոն ֆունտ ստեռլինգով գնելով Վարդիին[3]։ Պռոֆեսիոնալ կարիերայի առաջին սեզոնը այդքան էլ հաջող չստացվեց, նա հեղինակեց ընդամենը 5 գնդակ։ Արդեն մոտենում էր կարիերան ավարտելու պահը, սակայն թիմի մարզիչ Նաջել Պիրսոնը համոզեց նրան մնալ թիմում։ Հաջորդ մրցաշրջանում նա համեմատաբար լավ սկսեց, 16 խաղում հեղինակելով 8 գնդակ։ Դրանից հետո Լեսթերը դուրս եկավ բարձրագույն խումբ։ Դեբյուտը նշեց 2014 թվականի օգոստոսի 1-ին, Արսենալի[4] դեմ խաղում, իսկ առաջին գնդակը հեղինակեց սեպտեմբերի 21-ին Մանչեսթեր Յունայթեդի[5] դեմ խաղում։ Այդ մրցաշրջանում նա հեղինակեց 5 գնդակ, կատարեց 10 գոլային փոխանցում անցկացրած 34 խաղերում։
2015-16 թվականի մրցաշրջանը նա սկսեց Սանդերլենդի դեմ խաղում, դարպասի գրավումով, որտեղԼեսթերը հաղթեց 4-2 հաշվով։ 2 «չոր» խաղ անկացնելուց հետո, նա դարձավ 9 անընդմեջ գոլի հեղինակ։ Դրանց հետո նրան սկսեցին համեմատել Ռուդ վան Նիստելռոյի հետ։
Միջազգային Կարիերա
խմբագրելԻր առաջին հրավերը հավաքականից Վարդին ստացավ 2015 թվականի մայիսի 21-ին իռլանդացիների և սլովենացիների դեմ խաղից առաջ։ Դեբյուտը նշեց հունիսի 7-ին Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում[6]։
Վարդիի խաղերը հավաքականի կազմում
խմբագրելՎարդիի խաղերը և գոլերը հավաքականի կազմում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Օր | Հանդիպման վայր | Մրցակից | Հաշիվ | Վարդիի գոլեր | Մրցույթ |
1 | Հունիսի 7 2015 | Ավիվա Ստադիոն, Դուբլին | Իռլանդիա | 0:0 | - | Ընկերական հանդիպում |
2 | Սեպտեմբերի 5 2015 | Օլիմպիական Ստադիոն, Սերավալե | Սան Մարինո | 6:0 | - | Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլ |
3 | Հոկտեմբերի 9 2015 | Ուեմբլի | Էստոնիա | 2:0 | - | Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլ |
4 | Հոկտեմբերի 12 2015 | ЛФФ | Լիտվա | 3:0 | - | Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլ |
Ընդհանուր։ 4 խաղ/ 0 գնդակ; 3 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 0 պարտություն
Ձեռքբերուներ
խմբագրելԱկումբային
խմբագրել- Ազգային կոնֆերեցիայի հաղթող 2011/11
- Անգլիայի Լիգայի հաղթող 2013/14
Անձնական
խմբագրել- Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն խաղացող- հոկտեմբեր 2015
- «Ոսկե խաղակոշիկ» Պրեմիերր Լիգայում հեղինակած 10 գոլի համար- 2015/16
- Ազգային կոնֆերեցիայի լավագույն ռմբարկու- 2011/12
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://web.archive.org/web/20190611000407/https://www.fifadata.com/documents/FWC/2018/pdf/FWC_2018_SQUADLISTS.PDF
- ↑ Хулиган из восьмого дивизиона. Кто унизил «Манчестер Юнайтед»?
- ↑ На пути к мечте. Как игрок восьмого дивизиона попал в АПЛ
- ↑ Match report
- ↑ Match report
- ↑ «R. of Ireland 0-0 England». BBC Sport. 2015 թ․ հունիսի 7.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ջեյմս Վարդիի հաշիվը Soccerway կայքում
- Վիճակագրությունը National Football Teams (անգլ.)
- Ջեյմս Վարդիի վարկանիշը Topforward (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմի Վարդի» հոդվածին։ |