Ռոս Բարքլի (անգլ.՝ Ross Barkley, դեկտեմբերի 5, 1993(1993-12-05)[1][2][3], Լիվերպուլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, Անգլիայի հավաքականի և «Էվերթոնի» կիսապաշտպան։

Ռոս Բարքլի
անգլ.՝ Ross Barkley
Անձնական տվյալներ
Ազգությունը Անգլիացի
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 12, 1993 (31 տարեկան)
Ծննդավայր Լիվերպուլ, Անգլիա Անգլիա
Հասակ 189
Քաշ 79
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Էվերթոն ՖԱ
Համար 20
Պատանեկան կարիերա
2005-2010 Անգլիա Էվերթոն ՖԱ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011- Անգլիա Էվերթոն ՖԱ 80 (10)
2012  Անգլիա Շեֆիլդ Յունայթեդ 13 (4)
2013  Անգլիա Լիդս Յունայթեդ 4 (0)
Ազգային հավաքական
2008-2009 Անգլիա Անգլիա մինչև 16 7 (2)
2009-2010 Անգլիա Անգլիա մինչև 17 7 (2)
2010-2012 Անգլիա Անգլիա մինչև 19 12 (0)
2013 Անգլիա Անգլիա մինչև 20 3 (0)
2011- Անգլիա Անգլիա մինչև 21 5 (1)
2013- Անգլիա Անգլիա 14 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

խմբագրել

Ակումբային

խմբագրել
 
Ռոս Բարքլին Անգլիայի մինչև 19 տարեկանների թիմի կազմում

Ռոս Բարքլին հանդիսանում է Էվերթոնի ակադեմիայի սան, որտեղ խաղում է 11 տարեկան հասակից։ 2010/11 թվականների մրցաշրջանում նա ընգրկվեց թիմի հիմնական կազմի հայտացուցակում։ Դեբյուտը թիմի կազմում նա նշեց 2010 թվականի դեկտեմբերի 28-ին Նյուքասլ Յունայթեդի հետ խաղում։ Հաջորդ անգամ մեկնարկային կազում հայտնվելու համար նա պետք է երկար սպասեր[4], քանի որ մրցաշրջանն ավարտվեց հոկտեմբերին, երբ վնասվածք ստացավ Անգլիայի մինչև 19 տարեկանների թիմի կազմում, և նա ստիպված բաց թողեց ամբողջ մրցաշրջանը[5]։ Վնասվածքից հետո «իրիսների» կազմի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը նրան ասաց, որ եթե վնասվածքը չլինի, նա իրեն շանս կտա թիմի կազմում հանդես գալու համար[6]։

Ապաքինվելուց հետո նա թիմի հետ մեկնեց նախասեզոնային մրցաշարի ԱՄՆ-ում, որի կազմում էլ նա մրցեց «Դի Սի Յունայթեդ»ի, «Ֆիլադելֆիա Ինիոն»ի, ինչպես նաև Վերդերի և Վիլյառեալի դեմ խաղերին։

2011 թվականի օգոստոսի 20-ին Քուինս Պարկ Ռեյնջերսի դեմ տնային խաղում (0-1), նա նշեց իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում, թիմի հիմնական կազմում, և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ Այդ խաղում նա դարձավ թիմի լավագույն խաղացողը։ Հոկտեմբերի 22-ին Էվերթոնն ու Շեֆիլդը երկարաձգեցին վարձակալության ժամկետը ևս մեկ ամսով[7]։ Հոկտեմբերի 27-ին նա դարձավ դուբլի հեղինակ Իպսվիչ Թաունի դեմ խաղում։

2013 թվականի հունվարի 11-ին նա մեկ ամսով, վարձավճարով տեղափոխվեց Լիդս, որտեղ դարձավ 4-գոլի հեղինակ։

2013/14 թվականների մրցաշրջանի սկզբում, երբ Դևիս Մոյեսին փոխարինեց Ռոբերտո Մարտինեսը, նա ընդգրկվեց թիմի հիմնական կազմում, և առաջին գնդակը հեղինակեց Նորվիչի դեմ խաղում։ Այդ մրցաշրջանում նա մասնակցեց 34 խաղի և հեղինակեց 6 գնդակ։

Կարիերան հավաքականում

խմբագրել

Բարքլին խաղացել է հավաքականի մինչև 16, 17 և 19 տարեկանների թիմում։

2010 թվականին նա մասնակցեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությանը և դարձավ 2 գոլի հեղինակ, Չեխիայի և Հունաստանի դեմ խաղերում։

Ազգային հավաքականից առաջին անգամ հրավեր ստացավ 2013 թվականի օգոստոսի 27-ին[8]։

2014 թվականի մայիսի 12-ին նա հրավեր ստացավ մասնակցելու Աշխարհի 2014 թվականի առաջնությանը։ Թիմի կազմում նա փոխարինման դուրս եկավ բոլոր երեք խաղերում։

Ձեռքբերումներ

խմբագրել

Հավաքականում

խմբագրել

  Անգլիայի մինչև 17

  • Եվրոպայի չեմպիոն

Անձնական

խմբագրել

Վիճակագրություն

խմբագրել

Ակումբային

խմբագրել
Ակումբ Սեզոն Լիգա Գավաթային Եվրագավաթային Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Շեֆիլդ Յունայթեդ Անգլիայի Պրեմիեր Լիգա 2012/13 13 4 0 0 0 0 0 0 13 4
Ընդհանուր 13 4 0 0 0 0 0 0 13 4
Լիդս Յունայթեդ Անգլիայի Պրեմիեր Լիգա 2012/13 4 0 0 0 0 0 0 0 4 0
Ընդհանուր 4 0 0 0 0 0 0 0 4 0
Էվերթոն ՖԱ Անգլիայի Պրեմիեր Լիգա 2012/13 6 0 3 0 0 0 0 0 9 0
Անգլիայի Պրեմիեր Լիգա 2012/13 7 0 2 0 0 0 0 0 9 0
Անգլիայի Պրեմիեր Լիգա 2013/14 34 6 4 1 0 0 0 0 38 7
Անգլիայի Պրեմիեր Լիգա 2014/15 29 2 2 0 5 0 0 0 36 2
Անգլիայի Պրեմիեր Լիգա 2015/16 4 2 1 0 0 0 0 0 5 2
Ընդհանուր 80 10 12 1 5 0 0 0 97 11
Ամբողջ Կարիերայի ընթացքում 97 14 12 1 5 0 0 0 114 15

Հավաքական

խմբագրել

Ընդհանուր։ 14 խաղ/ 1 գոլ; 5 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 4 պարտություն.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. O'Keeffe, Greg (2010 թ․ հոկտեմբերի 16). «You can bank on Barkley fighting his way back» (անգլերեն). Liverpool Echo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  5. «Everton's Ross Barkley breaks leg on England U19 duty» (անգլերեն). BBC Sport. 2010 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  6. Doyle, Ian (2011 թ․ ապրիլի 28). «Bank on Barkley to shine at Blues says boss Moyes» (անգլերեն). Liverpool Daily Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  7. «Everton's Ross Barkley extends Sheffield Wednesday loan» (անգլերեն). BBC Sport. 2012 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27-ին.
  8. «Ходжсон вызвал Баркли и Таунсенда на матчи с Молдовой и Украиной» (ռուսերեն). Sports.ru. 2013 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոս Բարքլի» հոդվածին։