Անատոլի Սավչենկո
Անատոլի Միխայլովիչ Սավչենկո (ռուս.՝ Анатолий Михайлович Савченко, հունիսի 30, 1924, Նովոչերկասկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 18, 2011, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս մուլտիպլիկատոր և մանկական գրքերի նկարազարդող։ Նրա ամենահայտնի աշխատանքներից են՝ «Մոյդոդիր», «Մանչուկն ու Կառլսոնը», «Կառլսոնը վերադարձել է», «Անառակ թութակի վերադարձը» և այլն։
Անատոլի Սավչենկո | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունիսի 30, 1924 |
Ծննդավայր՝ | Նովոչերկասկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանի թիվ՝ | օգոստոսի 18, 2011 (87 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն՝ | ԽՍՀՄ Ռուսաստան |
Մասնագիտություն՝ | մուլտիպլիկատոր, նկարիչ և նկարազարդող |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0767511 |
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելԱնատոլի Սավչենկոն ծնվել է 1924 թվականի հունիսի 30-ին Նովոչերկասկում (ԽՍՀՄ Հարավարևելյան մարզի Դոնսկի շրջան), որպես դեղագործ աշխատող ինքնուս նկարչի ընտանիքում։ Առաջին մուլտֆիլմերը, որոնք մեծ ազդեցություն են ունեցել պատանի Անատոլի Սավչենկոյի վրա, ապագա մուլտիպլիկատորը դիտել է 1930-ական թվականներին[1]։
Տասնյոթ տարեկանից հետևակային զորքերի կազմում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, Հյուսիսային Կովկասի մարտերում վիրավորվել է ոտքից։ Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» շքանշանով և մի շարք մեդալներով։ Զորացրվել է 1947 թվականին[2]։ Զորացրվելուց գրեթե անմիջապես հետո Անատոլի Սավչենկոն մեկնել է Մոսկվա և առաջին փորձից ընդունվել Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (ՎԳԻԿ)՝ ստանալով հնարավոր առավելագույն միավորները ուրվանկարի, գեղանկարի և կոմպոզիցիայի համար։ Անատոլի Սավչենկոն ՎԳԻԿ-ն ավարտել է 1953 թվականին։ Իր ուսուցիչ Անատոլի Սավչենկոն համարել է Անատոլի Սազոնովին, որը եղել է հայտնի մուլտիպլիկատոր ու գրքերի նկարազարդող և այդ տարիներին դասավանդել է ՎԳԻԿ-ում[1]։
Նկարիչ-մուլտիպլիկատոր
խմբագրելԱվարտելով ինստիտուտը՝ Անատոլի Սավչենկոն ուղարկվել է աշխատելու «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, որտեղ աշխատել է որպես բեմադրող նկարիչ երեսունյոթ տարի՝ մինչև թոշակի անցնելը 1990 թվականին։ Առաջին մուլտֆիլմը, որի ստեղծմանը մասնակցել է սկսնակ անիմատորը, եղել է «Անտառային համերգը» (ռուս.՝ «Лесной концерт»), որի վրա աշխատելու նրան հրավիրել է Իվան Իվանով-Վանոն[2]։ Նրա հետ միասին Անատոլի Սավչենկոն մեկ տարի անց աշխատել է «Մոյդոդիր» մուլտֆիլմի վրա, ինչից հետո տեղափոխվել է Եվգենի Ռայկովսկու և Բորիս Ստեպանցևի խումբ[2]։ Ռեժիսոր Բորիս Ստեպանցևի հետ միասին Անատոլի Սավչենկոն ստեղծել է մեծ թվով մուլտֆիլմեր։ Նրանց համատեղ աշխատանքների թվում են «Պետյան ու Կարմիր գլխարկը» (ռուս․՝ «Петя и Красная Шапочка»), «Վովան անդրսարյան թագավորությունում» (ռուս․՝ «Вовка в Тридевятом царстве»), «Մանչուկն ու Կառլսոնը» (ռուս․՝ «Малыш и Карлсон»), «Մարդուկ-Ջարդուկը» (ռուս․՝ «Щелкунчик») մուլտֆիլմերը։ Ընդհանուր առմամբ Սավչենկոն մասնակցել է շուրջ 25 մուլտֆիլմերի ստեղծմանը[1]։ Կառլսոնի մասին պատմող մուլտֆիլմերի համար Անատոլի Սավչենկոն ինքն է մշակել գլխավոր հերոսի կերպարը, և ինքն էլ առաջարկել է, որ Ֆրեկեն Բոկի կերպարին հնչյունավելու համար հրավիրվի Ֆաինա Ռանևսկայան[3]։
Անատոլի Սավչենկոյի վերջին աշխատանքը եղել է «Կեշա թութակի արիությունը» (ռուս․՝ «Мужество попугая Кеши») մուլտֆիլմը, որը նա ստեղծել է Ելիզավետա Ժարովայի հետ միաիսն 20-ամյա դադարից հետո[4]։
Իր աշխատանքների մասին Անատոլի Սավչենկոն ասել է[2].
Ձեռքբերումներ և նվաճումներ
խմբագրելՍավչենկոյի հետ տարբեր տարիների աշխատած անձինք դրական են արտահայտվել նրա մասին։ Օրինակ, խորհրդային մուլտիպլիկատոր, ռեժիսոր և նկարիչ Էդուարդ Նազարովը նրա մասին ասել է[2]։
Չնայած իր ստեղծած մուլտֆիլմերի հաջողությանը՝ ոչ մի պետական պարգևի կամ մրցանակի Անատոլի Սավչենկոն չի արժանացել իր կարիերայի ընթացքում, բացառությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորի շնորհավորական հեռագրի, որ ստացել է 2004 թվականի հունիսի 30-ին, և այդ ժամանակ էլ ստացել է Նիկիտա Միխալկովի հեռագիրը Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունից։ Մյուս մրցանակներն ստացել է փառատոններում։ Օրինակ՝ 1988 թվականին արժանացել է «Նիկա» մրցանակի «Անառակ թութակի վերադարձը» մուլտֆիլմի համար[1]։ Մյուս մրցանակների թվում են՝ Աննեսի միջազգային կինոփառատոնի մրցանակը «Պետյան ու Կարմիր գլխարկը» մուլտֆիլմի համար (1958 թվական), Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնի մրցանակը «Մուրզիլկան արբանյակի վրա» մուլտֆիլմի համար (1960 թվական), Մամայայի միջազգային կինոփառատոնի մրցանակը «Պատուհանը» մուլտֆիլմի համար (1966 թվական), Կարմիր խաչի աշխատանքին նվիրված ֆիլմերի միջազգային կինոփառատոնի մրցանակը (Վառնա, 1973 թվական) և սոցիալիստական երկրների՝ առողջության պահպանությանը նվիրված միջազգային կինոփառատոնի մրցանակը (1972 թվական) «Սիրտ» մուլտֆիլմի համար, Խիխոնի մանկական ֆիլմերի միջազգային փառատոնի մրցանակը «Մարդուկ-Ջարդուկը» երաժշտական մւլտֆիլմի համար (1974 թվական) և այլն[5]։
Թոշակի անցնելուց հետո
խմբագրելԱնատոլի Սավչենկոն թոշակի անցնելուց հետո և մինչև մահ զբաղվել է մանկական գրքերի նկարազարդմամբ[1], այդ թվում՝ նկարազարդել է Շառլ Պեռոյի «Մատնաչափիկը» և «Կարմիր գլխարկ» հեքիաթները, ռուսական ժողովրդական հեքիաթներ՝ «Սագեր և կարապներ» (ռուս.՝ «Гуси-лебеди»), «Շաղգամը» (ռուս.՝ «Репка») և այլն[5]։
Անատոլի Սավչենկոն մահացել է 2011 թվականի օգոստոսի 18-ին Մոսկվայի իր բնակարանում[6][7]։ Թաղվել է Վագանկովյան գերեզմանատանը[8]։
Ֆիլմագրություն
խմբագրելԲեմադրող նկարիչ
խմբագրել- 1953 – Անտառային համերգ (ռուս.՝ Лесной концерт, մուլտֆիլմ)
- 1954 – Մոյդոդիր (ռուս.՝ Мойдодыр, մուլտֆիլմ)
- 1956 – Մուրզիլկայի արկածները (ռուս.՝ Приключения Мурзилки, մուլտֆիլմ)
- 1957 – Նորից անբավարար (ռուս.՝ Опять двойка, մուլտֆիլմ)
- 1958 – Պետյան ու Կարմիր գլխարկը (ռուս.՝ Петя и Красная Шапочка, մուլտֆիլմ)
- 1960 – Մուրզիլկան արբանյակի վրա (ռուս.՝ Мурзилка на спутнике, մուլտֆիլմ)
- 1962 – Միայն ոչ հիմա (ռուս.՝ Только не сейчас, մուլտֆիլմ)
- 1964 – Աքաղաղն ու ներկերը (ռուս.՝ Петух и краски, մուլտֆիլմ)
- 1965 – Վովան անդրսարյան թագավորությունում (ռուս.՝ Вовка в Тридевятом царстве, մուլտֆիլմ)
- 1966 – Պատուհանը (ռուս.՝ Окно, մուլտֆիլմ)
- 1967 – Բազեի երգը (ռուս.՝ Песня о соколе, մուլտֆիլմ)
- 1968 – Մանչուկն ու Կառլսոնը (ռուս.՝ Малыш и Карлсон, մուլտֆիլմ)
- 1970 – Կառլսոնը վերադարձել է (ռուս.՝ Карлсон вернулся, մուլտֆիլմ)
- 1971 – Սիրտը (ռուս.՝ Сердце (մուլտֆիլմ), մուլտֆիլմ)
- 1971 – Պիոների ջութակը (ռուս.՝ Скрипка пионера, մուլտֆիլմ)
- 1973 – Մարդուկ-Ջարդուկը (ռուս.՝ Щелкунчик, մուլտֆիլմ)
- 1976 – Տզզան ճանճը (ռուս.՝ Муха-Цокотуха, մուլտֆիլմ)
- 1978 – Ալ առագաստներ (ռուս.՝ Алые паруса, մուլտֆիլմ)
- 1979 – Ինչո՞ւ ավանակը համառեց (ռուս.՝ Почему ослик заупрямился?, մուլտֆիլմ)
- 1982 – Ասոլ (ռուս.՝ Ассоль, հեռուստաֆիլմ)
- 1984 – Անառակ թութակի վերադարձը (ռուս.՝ Возвращение блудного попугая, մուլտֆիլմ)
- 1984 – «Канава» (կինոհանդես Фитиль № 271) (մուլտիպլիկացիոն)
- 1985 – Դերեզա (ռուս.՝ Дереза, մուլտֆիլմ)
- 2005 – Կեշա թութակի արիությունը (ռուս.՝ Мужество попугая Кеши, մուլտֆիլմ)
Նկարիչ
խմբագրել- 1955 – Արտասովոր խաղ (ռուս.՝ Необыкновенный матч, մուլտֆիլմ)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Я люблю рисовать» — интервью с Анатолием Савченко
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Интервью Сергея Капкова, «Газета» 18 июля 2004 года
- ↑ Мультфильмы «Малыш и Карлсон» и «Карлсон вернулся» на сайте «Детский мир»
- ↑ «Мужество попугая Кеши» на сайте на сайте «Баюн»
- ↑ 5,0 5,1 Информация об Анатолии Савченко на сайте Детская Иллюстрация
- ↑ «Комсомольская правда» — Умер создатель мультфильма «Малыш и Карлсон»
- ↑ «Коммерсант» В Москве умер художник-мультипликатор Анатолий Савченко
- ↑ KM.RU — В Москве скончался создатель мультфильма «Малыш и Карлсон»
Գրականություն
խմբագրել- Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 563—564. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
Արտաքին հղումներ
խմբագրել- Интервью с Анатолием Савченко и отзывы о нём
- Приз «За выдающийся вклад в профессию» вручен легендарному художнику Анатолию Михайловичу Савченко. 28.02.2008
- Подборка мультфильмов Анатолия Михайловича Савченко
- Савченко, Анатолий Михайлович — статья в википроекте «Энциклопедия кино» Արխիվացված 2020-02-17 Wayback Machine
- В Москве ушел из жизни выдающийся художник Анатолий Савченко 18.08.2011