Սագեր և կարապներ, ռուսական ժողովրդական հեքիաթ[1]։

Սագեր և կարապներ
Տեսակգրական ստեղծագործություն, Ռուսական ժողովրդական հեքիաթներ և հեքիաթային սյուժե
Բնագիր լեզուռուսերեն
 The Magic Swan Geese

Սյուժե խմբագրել

Ամուսինը և կինը գնում են աշխատանքի (այլ տարբերակում՝ տոնավաճառ) և փոքրիկ որդուն թողնում են տանը։ Ավագ քույրը, ում հանձնարարել էին հետևել եղբորը («Բակից չհեռանաս, խելացի աղջիկ կլինես, մենք քեզ համար թաշկինակ կգնենք»), զբոսնում է, խաղով ընկնում և եղբորը մենակ թողնում[2]։ Փոքրիկին տանում են սագերը և կարապները։ Աղջիկը վազում է նրանց հետևից և ի վերջո՝ եղբորը գտնում Բաբա Յագայի խրճիթում։

Կերպարներ խմբագրել

  • Եղբայր. որոշ տարբերակներում ունի Իվաշեչկա անունը, բայց սովորաբար անուն չի նշվում։
  • Քույր. խիզախ աղջիկը չի վախենում Բաբա Յագայից և նրա սագերից, որոշ տարբերակներում անվանվում է Ալյոշկա կամ Մաշա, բայց հաճախ անունը չի նշվում։
  • Վառարան, գետակ և խնձորենի. հրաշալի օգնականներ. օգնում են թաքնվել սագերից և կարապներից, բայց միայն վերադարձի ճանապարհին (աղջիկը կատարում է նրանց պահանջները[3]):
  • Սագեր և կարապներ. Բաբա Յագայի օգնականները։

Սյուժետային առանձնահատկություններն այլ տարբերակներում խմբագրել

Ալեքսանդր Աֆանասևի վերապատման մեջ քույրը չէր գտնի եղբորը, եթե նրան չօգներ իմաստուն ոզնին։ Ալեքսեյ Տոլստոյի տարբերակում աղջիկն ինքնուրույն է գտնում եղբորը։ Ալեքսանդր Աֆանասևի վերապատման մեջ գլխավոր հերոսուհին պարզապես սողոսկում է խրճիթ և տանում եղբորը, իսկ Ալեքսեյ Տոլստոյի վերամշակման մեջ աղջիկը մտնում է խրճիթ, զրուցում Բաբա Յագայի հետ։ Հերոսուհին, օգտվելով հարմար պահից, երբ կախարդը չի նկատում, փախչում է եղբոր հետ։ Ժողովրդական տարբերակում կախարդը գողանում է եղբորը՝ առանց հատուկ նպատակի (ոչ մի տեղ չի հիշատակվում տղային գողանալու և գերության մեջ պահելու պատճառը)։ Ալեքսեյ Տոլստոյի տարբերակում Բաբա Յագան երեխաներին ուտող չար կախարդ է։ Նմանատիպ հեքիաթներ են «Հենզելն ու Գրետելը», «Տասներկու եղբայր», «Իշխան Դանիլա-Գովորիլան», «Իվասիկ-Տելեսիկը» և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Alexander Afanasyev, Narodnye russkie skazki "The Magic Swan Geese"
  2. L'intervention du hérisson dans le conte est remarquablement concise, puisqu'elle tient en trois mots : « Вон туда-то! » (Par là !).
  3. Dans le conte de Grimm intitulé Frau Holle (Dame Holle, KHM24), l'héroïne rencontre également un four et un pommier : le pain à l'intérieur du four lui crie de l'en sortir, car il est cuit ; le pommier lui demande de le secouer car ses pommes sont mûres, et l'héroïne s'exécute.

Գրականություն խմբագրել

  • Губанова Г. Н. Золотая книга сказок. — Тула: Родничок, 2001. — 241 с. — ISBN 5-89624-013-9
  • Гуси-лебеди. — Донецк: Проф-пресс, 1999. — ISBN 5-88475-298-X

Արտաքին հղումներ խմբագրել