«Կարմիր գլխարկ» (ֆր.՝ Le Petit Chaperon rouge, գերմ.՝ Rotkäppchen), ֆրանսիական[1] և այնուհետ Եվրոպական հեքիաթ է փոքրիկ աղջկա և մեծ վատ գայլի մասին։ Պատմությունը ժամանակի ընթացքում էական փոփոխություններ է կրել և բազմաթիվ ժամանակակից տարբերակներ են երևան եկել։ Առաջին անգամ այն հրատարակել է Շարլ Պերրոն[2]։

Կարմիր գլխարկ
Հեղինականհայտ
Տեսակժողովրդական ասք և հեքիաթային սյուժե
Ժանրհեքիաթ
Թեմաimpostor? և danger?
Կերպար(ներ)Big Bad Wolf? և Little Red Riding Hood?
Ստեղծման տարեթիվ10-րդ դար
ԵրկիրԵվրոպա
 Little Red Riding Hood Վիքիպահեստում

Սյուժեի ծագում խմբագրել

Գայլի կողմից խաբված աղջկա մասին սյուժեն տարածվել է Ֆրանսիայում և Իտալիայում միջին դարերից։ Ալպերի շրջակայքում և Տիրոլուն հեքիաթը հայտնի է ամենաքիչը 14-րդ դարից մեծ տարածում ուներ։ Զամբյուղի պարունակությունը փոխվում էր. Հյուսիսային Իտալիայում թոռնիկը տատիկին տանուն էր թարմ ձուկ, Շվեյցարիայում մի գլուխ պանիր, իսկ Ֆրանսիայի հարավում` կարկանդակ և կարագ։ Ժողովրդական պատմություններում սյուժեն նկարագրվում է հետևյալ կերպ։

 
Հեքիաթի գերմանական տարբերակի նկարազարդումը

Մայրը աղջկան ուղարկում էր տատիկի մոտ կաթով և հացով։ Նա տեսնում է գայլին, պատմում էե նրան, թե ուր է գնում։ Գայլն առաջ է անցնում աղջկանից, սպանում է տատիկին, նրա մարմնից ուտելիք է պատրաստում, իսկ արյունից` ըմպելիք, հագնում է տատիկի շորերը և պառկում նրա անկողնու վրա։ Երբ աղջիկը գալիս է, գայլը նրան առաջարկում է ուտել։ Տատիկի կատուն փորձում է զգուշացնել աղջկան, որ նա ուտում է իր տատիկի մնացորդները, բայց գայլը կատվի վրա նետում է փայտե կոշիկները և սպանում նրան։ Հետո գայլը առաջարկում է աղջկան հանել շորերն ու պառկել իր կողքին, իսկ շորերը գցել կրակի մեջ։ Նա այդպես էլ անում է, և, պառկելով գայլի կողքը, հարցնում է, թե ինչու նա այդքան շատ մազ ունի, ինչու են ուսերը լայն, եղունգները երկար և ատամները մեծ։ Վերջին հարցին գայլը պատասխանում է. «Սա նրա համար է, որ քեզ ավելի շուտ ուտեմ, իմ բալիկ» և ուտում է աղջկան։

Այսպես ավարտվում են գրված սյուժեների մեծ մասը, չնայած որոշներում աղջիկը կարողանում է փախչել գայլից իր խորամանկության շնորհիվ։

Գրական մշակում խմբագրել

Շառլ Պերո խմբագրել

Շառլ Պերոն է թարգմանել սյուժեն։ Նա հեռացրել է հանիբալիզմի հատվածը, կատվի կերպարը և նրա սպանությունը գայլի կողմից, հեքիաթի մեջ ներառել է կարմիր գլխարկը, որը կրում էր աղջիկը։ Ամենակարևորը, նա ավելացրեց բարոյախրատական հատված, ըստ որի աղջիկը պասժվում է, քանի որ խախտում է կարգը։ Հեքիաթը հրատարակվեց 1697 թվականին Փարիզում «Սագ մայրիկի հեքիաթը կամ հին ժամանակների ուսուցողական պատմություններն ու հեքիաթները» գրքում, որն ավելի հայտնի է «Սագ մայրիկի հեքիաթները» անունով[3]։

Գրիմ եղբայրներ խմբագրել

Հեքիաթի այն տարբերակը, որը դասական դարձավ ժամանակակից մանկական գրականության համար, գրվեց Պերրոյի մահից 100 տարի անց՝ Գրիմ եղբայրների կողմից[4]։ Հեքիաթին ավելացվել է դրական ավարտ. այս տարբերակում փայտահատները աղմուկ են լսում և սպանում են գայլին, բացում են նրա փորը և փրկում են տատիկին և Կարմիր գլխարկին։ Ըստ մեկ այլ տարբերակի, այս դրվագը վերցվել է մեկ այլ հայտնի գերմանական հեքիաթից` «Գայլը և յոթ ուլիկները»[5]։ Ըստ մեկ այլ տարբերակի, ավարտը վերցվել է «Կարմիր գլխարկի կյանքը և մահը» պիեսից, որը գրվել է 1800 թվականին գերմանացի ռոմանտիկ գրող Լյուդվիգ Տիկի կողմից։ Ըստ Պերրոյի, Կարմիր գլխարկը խախտում է մայրիկի կամքը, և հեքիաթի բարոյախոսությունը հետևյալն է. «Պետք է լսել մայրիկի պահանջները և անտառում այս ու այն կողմ չվազվզել։

Էկրանավորում և բեմադրություններ խմբագրել

Պատկերավոր արվեստ խմբագրել

  • Հենրի Պիչ Ռովինսոնի լուսանկարը, «Կարմիր գլխարկն իր տատիկի տան դռան մոտ» (1958)
  • «Կարմիր գլխարկը», Լուիս Քերրոլլի լուսանկարը

Երաժշտական ստեղծագործություններ խմբագրել

  • Ռախմանինովի «Կարմիր գլխարկը և մոխրագույն գայլը» էտյուդ-պատկերը։
  • Կարմիր գլխարկը (1911), կոմպոզիտոր Ցեզար Կյուի մանկական օպերան։
  • Կարմիր գլխարկը (2001), ժամանակակից ֆրանսիացի կոմպոզիտոր Ժորժ Ապերգիսի մանկական օպերան։

Դասական էկրանավորում խմբագրել

  • Կարմիր գլխարկը (1937), Բրումբերգ քույրերի սև ու սպիտակ մուլտֆիլմը, ԽՍՀՄ։
  • Կարմիր գլխարկը (1989), Ադամ Բրուքսի մյուզիքլը, ԱՄՆ-Իսրայելի համատեղ արտադրությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jacques Berlioz, Il faut sauver Le petit chaperon rouge. Les Collections de L'Histoire (2007) n°36, p63
  2. Bottigheimer, Ruth. (2008). "Before Contes du temps passe (1697): Charles Perrault's Griselidis, Souhaits and Peau". The Romantic Review, Volume 99, Number 3. pp. 175-189
  3. ««Կարմիր գլխարկի իրական պատմությունը», Տ. Վորոնցովի հոդվածը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
  4. «— (Жизнь замечат. людей. Серия биогр. Вып. 7 (603)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
  5. Harry Velten, «The Influences of Charles Perrault’s Contes de ma Mère L’oie on German Folklore», p 967, Jack Zipes, ed. The Great Fairy Tale Tradition: From Straparola and Basile to the Brothers Grimm, ISBN 0-393-97636-X