«Մոյդոդիր» (ռուս.՝ «Мойдодыр»), Կոռնեյ Չուկովսկու մանկական չափածո հեքիաթը, որը կոչվել է իր հերոսներից մեկի անունով։

Մոյդոդիր
ռուս.՝ Мойдодыр
Տեսակբանաստեղծություն և հեքիաթ
Ձևբանաստեղծություն
ՀեղինակԿոռնեյ Չուկովսկի
Բնագիր լեզուռուսերեն
ԿերպարներMoydodyr? և Կոկորդիլոս
Հրատարակվել է1923
 Moydodyr
Մոյդոդիրը ռուսական նամականիշի վրա

Ըստ Չուկովսկու՝ հեքիաթը գրվել է 1921 թվականին, առաջին անգամ հրատարակվել է «Ծիածան» հրատարակչության կողմից 1923 թվականին Յու. Աննենկովի նկարազարդումներով։ Հեքիաթի հիման վրա նկարահանվել են մուլտֆիլմեր 1927 (ռեժիսոր՝ Մարիա Բենդերսկայա), 1939 և 1954 թվականներին (ռեժիսոր՝ Իվան Իվանով-Վանո

Սյուժե խմբագրել

Պատումը ներկայացվում է մի տղայի անունից, որից հանկարծ փախչում են իր իրերը։ Հայտնվում է խոսող լվացարան Մոյդոդիրը, որը տղային հայտնում է, որ իրերը նրանից փախել են այն պատճառով, որ նա փնթի է։ Մոյդոդիրի հրամանով խոզանակներն ու օճառները հարձակվում են տղայի վրա և սկսում են ուժով լողացնել նրան։ Տղան դուրս է փախչում փողոց, բայց նրան հետապնդում է ճիլոպը։ Փողոցով քայլող կոկորդիլոսը կուլ է տալիս ճիլոպը, որից հետո սպառնում է, որ կուլ կտա նաև տղային, եթե նա չլվացվի։ Տղան վազում է լվացվելու, ինչից հետո իրերը վերադառնում են նրա մոտ։ Բանաստեղծությունն ավարտվում է մաքրության գովերգմամբ։

Չուկովսկին Մոյդոդիրի մասին խմբագրել

Չուկովսկին Ա. Խալաթովին ուղղված նամակում գրել է[1]. «Արդյո՞ք ես խուսափում եմ տենդենցից իմ մանկական գրքերում։ Ամենևին ոչ։ Օրինակ՝ «Մոյոդոդիրը» մանուկներին ուղղված բուռն կոչն է հանուն մաքրության։ Կարծում եմ, որ մի երկրում, որտեղ մինչև վերջերս ատամները լվացողների վերաբերյալ ասում էին՝ «Ա՛յ, հեյ, տեսե՛ք այդ ջհուդին», այդ միտումը արժե մյուս բոլորին։ Ես գիտեմ հարյուրավոր դեպքեր, երբ Մոյդոդիրը փոքրիկների համար կատարել է մարդկանց առողջության կոմիսարիատի դերը»։

Մշակույթի և այլ ոլորտներում խմբագրել

  • Մոսկվայում՝ Սոկոլնիկի այգում, տեղադրվել է Մոյդոդիրի հուշարձան[2]։
  • Ռուսաստանում Մոյդիդորի պատկերն օգտագործվում է սանտեխնիկական սարքավորումների, լոգարանի կահույքի և լվացող միջոցների գովազդներում։ Օրինակ՝ մեկ գովազդում Մոյդոդիրը խոսում է լվացքի փոշու մասին և վերջում ասում է, որ սպիտակեղենի թարմությունը հենց նրա արժանիքն է։
  • Բելառուսում Մոյդոդիրի պատկերն օգտագործվում է մանկական այգիների և խաղահրապարակների նախագծման մեջ` երեխաների գեղագիտական դաստիարակության նպատակով։
  • Սովետական «Անօրինություն» ֆիլմի երկրորդական կերպարներից մեկն ունի Մոյդոդիր մականունը։
  • Մաքրության խնդրին Չուկովսկին անդրադառնում է նաև «Ֆեդորայի վիշտը» հեքիաթում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. К. И. Чуковский — А. Б. Халатову (отрывок из черновика) // К. И. Чуковский. Собрание сочинений в 15 томах. Т. 2. — М.: ТЕРРА — Книжный клуб, 2001.
  2. Необычные памятники Москвы — Памятник Мойдодыру

Արտաքին հղումներ խմբագրել

Մուլտֆիլմեր