Աքաղաղն ու ներկերը
«Աքաղաղն ու ներկերը» (ռուս.՝ «Петух и краски»), նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ երեխաների համար՝ ստեղծված ռեժիսոր Բորիս Ստեպանցևի կողմից Վլադիմիր Սուտեևի համանուն հեքիաթի հիման վրա[1]։ Այն պատմում է նկարված աքաղաղի արկածների մասին, որին մոռացել են ներկել։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | հեքիաթ |
Ռեժիսոր | Բորիս Ստեպանցև |
Սցենարիստ | Վլադիմիր Սուտեև |
Հնչյունավորում | Գեորգի Վիցին, Լև Միրով, Կլարա Ռումյանովա, Յուլյա Յուլսկայա և Ռինա Զելյոնայա |
Բեմադրող նկարիչ | Պյոտր Ռեպկին և Անատոլի Սավչենկո |
Երաժշտություն | Իգոր Յակուշենկո |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 948 s |
Թվական | 1964 |
Սյուժե
խմբագրելՍպիտակ էկրանի վրա հայտնվում է Մատիտը, որը նկարում է աքաղաղ։ Վերջինս այնքան է շտապում աշխարհ տեսնել, որ հեռանում է առանց ներկվելու։
Նկարված աքաղաղն ընկնում է անասունների մոտ, որտեղ առաջնորդը ծեր ու չար սև աքաղաղն է։ Բոլորը վախենում են այս աքաղաղից, ոչ ոք չի քննադատում նրա ճղճղան ձայնը, բոլորը նրան լսում են։
Բակի բոլոր բնակիչները ծիծաղում են անգույն աքաղաղի վրա ու ծաղրում նրան։ Արդյունքում Բոբիկ շան խորհրդով նա որոշում է գնալ ներկերի մոտ, որպեսզի նրանք ներկեն իրեն։ Երբ աքաղաղը հարյուր քայլ առաջ է գնում, ճանապարհին նա հանդիպում է աղվեսին իր ձագերի հետ, որոնք ընդհանրապես չեն ընդունում նրան որպես աքաղաղ։
Հասնելով տեղ՝ Պետյա աքաղաղը տեսնում է ծաղկած դաշտ, որը վերափոխվում է և դառնում տուն, որտեղ ապրում են Կարմիր, Կապույտ և Դեղին ներկերը։
Բարի ներկերը գունավորում են աքաղաղին, որը շնորհակալություն է հայտնում նրանց։ Ետդարձի ճանապարհին նա նորից հանդիպում է աղվեսին, որը չի հավատում նրա իրական լինելուն։ Աքաղաքը թույլ է տալիս, որ նրանք համոզվեն դրանում՝ կտցելով չարաճճի ձագերից մեկին։
Գոմում բոլորը շարունակում են հիանալ ծեր աքաղաղով, բացի Բոբիկից։ Որոշելով վրեժխնդիր լինել իր ստորացման համար՝ Պետյա աքաղաղն ընդունում է մարտը, և ծեր աքաղաղը խայտառակ կերպով նահանջում է՝ ընկնելով ջրափոսը, որտեղ նրա ներկը մաքրվում է։ Այժմ բոլորը հիանում են նոր առաջնորդով՝ բարի և գեղեցիկ Պետյայով, որը նաև հրաշալի երգում է։
Ստեղծողներ
խմբագրելՌեժիսոր | Բորիս Ստեպանցև |
Սցենարիստ | Վլադիմիր Սուտեև |
Բեմադրող նկարիչներ | Պյոտր Ռեպկին, Անատոլի Սավչենկո |
Նկարիչ | Օլգա Գեմերլինգ |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Կոստանտին Չիկին, Վիոլետա Կոլեսնիկովա, Ելիզավետա Կամովա, Յուրի Բուտիրին, Վլադիմիր Արբեկով, Վալենտին Կարավաև, Լիդիա Ռեզցովա, Ռենատա Միրենկովա, Վլադիմիր Կրումին, Անտոնինա Կորովինա, Օլգա Ստոլբովա, Սվետլանա Ժուտովսկայա |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Կոմպոզիտոր | Իգոր Յակուշենկո |
Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Դերերը հնչյունավորել են | Ալեքսանդր Գրավե - Մատիտ
Գեորգի Վիցին – աքաղաղ |
Թողարկում DVD-ով
խմբագրելՄուլտֆիլմը բաղմիցս վերաթողարկվել է DVD-ով[2] մուլտֆիլմերի հավաքածուներում.
- «Հեքիաթներ մանուկների համար։ Վ. Սուտեև» (ռուս.՝ «Сказки для малышей. В. Сутеев») (Վ. Սուտեևի հեքիաթների հիման վրա ստեղծված մուլտֆիլմերի հավաքածու), Սոյուզմուլտֆիլմ, տեղայնացնող՝ «Союз», սկավառակում ընդգրկված մուլտֆիլմեր՝ «Նավակ» (1956), «Ո՞վ ասաց մյաու» (1962), «Ձկնորս կատուն» (1964), «Քեռի Միշա» (1970), «Սա ի՞նչ թռչուն է» (1955), «Մի պարկ խնձոր» (1974), «Աքաղաղն ու ներկերը» (1964), «Грибок-теремок» (1958)։
- «Թռչնակներ» (ռուս.՝ «Птички»), Սոյուզմուլտֆիլմ, տեղայնացնող՝ «Союз», սկավառակում ընդգրկված մուլտֆիլմեր՝ «Պինգվիններ» (ռուս.՝ «Пингвины», 1968), «Երեք պինգվին» (ռուս.՝ «Три пингвина», 1961), «Խածկտիկ» (ռուս.՝ «Снегирь», 1983), «Սա ի՞նչ թռչուն է» (ռուս.՝ «Это что за птица?», 1955), «Բազեի երգը» (ռուս.՝ «Песня о соколе», 1967), «Շվիկի ու թռչնակի մասին» (ռուս.՝ «Про дудочку и птичку», 1977), «Կամ թռչուն է, կամ էլ գազան» (ռուս.՝ «То ли птица, то ли зверь», 1984), «Սիրահարկոտ ագռավը» (ռուս.՝ «Влюбчивая ворона», 1988), «Աքաղաղն ու ներկերը» (1964)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Сергей Капков. Борис Степанцев // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
- ↑ «Петух и краски», animator.ru.
Գրականություն
խմբագրել- Сутеев В. Г. Сказки про карандаши и краски. — АСТ, 2005. — 48 с. — (Сказки-мультфильмы). — ISBN 5-17-033966-6 .
Բովանդակություն՝ «Աքաղաղն ու ներկերը», «Մկնիկն ու Մատիտը», «Քմահաճ կատուն», «Սա ի՞նչ թռչուն է»։
- Фильмы-сказки: сценарии рисованных фильмов. Выпуск 9. — М.: Искусство, 1969. — 224 с. — 100 000 экз. .
Բովանդակություն՝
- Վ. Կորոստիլյով, «Վովկան Յոթ սար հեռու գտնվող թագավորությունում» (ռուս.՝ «Вовка в Тридевятом царстве») – էջ 5
- Վ. Սուտեև, «Ձկնորս կատուն» (ռուս.՝ «Кот-рыболов») – էջ 25
- Վ. Սուտեև, «Աքաղաղն ու ներկերը» (ռուս.՝ «Петух и краски») – էջ 35
- Ֆ. Խիտրուկ, «Արջուկը» (ռուս.՝ «Топтыжка») – էջ 47
- Գ. Բալ, Գ. Ցիֆերով, «Ալյոշայի հեքիաթները» (ռուս.՝ «Алёшины сказки») – էջ 65
- Լ. Զուբկովա, «Հեքիաթ ծեր մայրու մասին» (ռուս.՝ «Сказка о старом кедре») – էջ 81
- Վ. Դանիլով, «Հետքեր ասֆալտի վրա» (ռուս.՝ «Следы на асфальте») – էջ 97
- Լ. Բելոկուրով, «Գունան բատոր» (ռուս.՝ «Гунан-батор») – էջ 113
- Ա. Կումմա, Ս. Ռունգե, «Խոզուկ-խնայատուփ» (ռուս.՝ «Свинья-копилка») – էջ 125
- Ժ. Վիտենզոն, «Շնիկը» (Ձեռնոցը) (ռուս.՝ «Щенок», Варежка) – էջ 135
- Ա. Խմելիկ, «Իվան Սեմյոնովի կյանքն ու տառապանքները» (ռուս.՝ «Жизнь и страдания Ивана Семёнова») – էջ 145
- Ն. Գերնեգ, «Ուզում եմ համարձակ լինել» (ռուս.՝ «Хочу быть отважным») – էջ 159
- Մ. Վոլպին, «Քաջ դերձակը» (ռուս.՝ «Храбрый портняжка») – էջ 175
- Ն. Էրդման, «Ճանապարհորդ գորտը» (ռուս.՝ «Лягушка-путешественница») – էջ 205
Արտաքին հղումներ
խմբագրել- «Աքաղաղն ու ներկերը» մուլտֆիլմը animator.ru կայքում