Ամեն ինչ ամենուր միանգամից

«Ամեն ինչ Ամենուր Միանգամից» (անգլ.՝ Everything Everywhere All at Once), ամերիկական ֆանտաստիկ կատակերգական մարտաֆիլմ։ Ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ են Դենիել Շայներտը և Դեն Կվանը, որոնք Էնտոնի և Ջո Ռուսոների հետ մասնակցել են պրոդյուսերական աշխատանքներին։

Ամեն ինչ ամենուր միանգամից
անգլ.՝ Everything Everywhere All at Once[1]
Երկիր ԱՄՆ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ[2], մարտաֆիլմ[3], հումորային դրամա[3], absurdist fiction?, մարտարվեստի մասին ֆիլմ և psychedelic film?[4]
Թեմաբազմատիեզերք[5], աբսուրդիզմ[6], նիհիլիզմ[7][6], transgenerational trauma?[8], Asian Americans?[8], համայնք[8], chaos?[9], Դեպրեսիա[6], միջին տարիքի ճգնաժամ[10], կյանքի իմաստ[11] և ծնող-երեխա հարաբերություններ[12][13]
Թվականմարտի 11, 2022[14], մարտի 25, 2022[15][4][14], ապրիլի 7, 2022[16], ապրիլի 8, 2022[17], օգոստոսի 31, 2022[3][18] և հոկտեմբերի 6, 2022[19]
Լեզուանգլերեն, հյուսիսային չինարեն և կանտոն
ՌեժիսորDan Kwan? և Daniel Scheinert?
ՊրոդյուսերMike Larocca?, Dan Kwan?, Daniel Scheinert?, Էնթոնի Ռուսո և Ջո Ռուսո
Սցենարի հեղինակDan Kwan? և Daniel Scheinert?
ԴերակատարներՄիշել Եո[3][17], Stephanie Hsu?[3][17], Ջեյմս Հոնգ[20], Ke Huy Quan?[3][20], Ջեյմի Լի[3][17], Ջենի Սլեյթ[21], Հարրի Շամ կրտսեր[14], Andy Le?[20], Brian Le?[22][20], Tallie Medel?[23][20], Biff Wiff?[22][20], Daniel Scheinert?[24] և Efka Kvaraciejus?[14][24]
ՕպերատորLarkin Seiple?
ԵրաժշտությունSon Lux?
ՄոնտաժPaul Rogers?
Պատմվածքի վայրԱՄՆ[25]
ԿինոընկերությունAGBO? և IAC?
Տևողություն139 րոպե[14][17][26][…]
Բյուջե25 000 000 $
Շահույթ97 737 200 $[27] և 69 908 189 $[27]
Պաշտոնական կայքէջ
 Everything Everywhere All at Once Վիքիպահեստում

Ըստ ֆիլմի սյուժեի՝ ընտանքի մայրը, որը չինական ծագումով ներգաղթյալ է (Միշել Եոյի դերակատարմամբ), փորձում է միավորվել զուգահեռ իրականությունների իր տարբերակների հետ, որպեսզի փրկի բազմատիեզերքը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Ստեֆանի Սյուն, Կե Հյու Կվան, Ջենի Սեյտը, Հարրի Շամ Կրտսերը, Ջեյմս Հոնգը և Ջեյմի Լի Քերթիսը։

Ֆիլմը տարբեր ժանրերի տարօրինակ խառնուրդ է՝ սյուրռեալիստական հումորի, գիտական ֆանտաստիկայի, ֆենտեզիի, ընտանեկան դրամայի և մարտարվետի մասին ֆիլմերի տարրեր[28][29]։ Այն դարձել է 2022 թվականի մարտի 11-ին կայացած «South by Southwest» փառատոնի ֆիլմ-բացումը[30]։ ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է սահմանափակ վարձակալությամբ 2022 թվականի մարտի 25-ին, իսկ լայն վարձակալությամբ՝ ապրիլի 8-ին[31]։ Ֆիլմի տոմսերը արագորեն սպառվել են տոմսարկղերում՝ գերազանցելով 100 մլն դոլարը, և այն արժանացել է քննադատների բուռն մեկնաբանություններին[32]։ Հրատարակչություններից շատերը այն անվանել են 2022 թվականի լավագույն ֆիլմ[33]։ «Ամեն ինչ ամենուր և միանգամից» ֆիլմը առաջադրվել է «Օսկար»մրցանակաբաշխության 11 անվանակարգերում՝ 2023 թվականին դառնալով անվանակարգերի քանակով առաջնորդը, և հաղթել է դրանցից 7-ը՝ «Լավագույն ֆիլմ» մրցանակը ներառյալ[34]։

Դիպաշար

խմբագրել

Ֆիլմը բաղկացած է երեք մասից, որոնց անվանումները միասին ձևավորում են ֆիլմի ամբողջական անվանումը։

Մաս առաջին։ Ամեն ինչ

խմբագրել

Էվելին Վոնգը՝ չինական արմատներով ամերիկուհի, իր ամուսին Վեյմոնդի հետ ղեկավարում է մի համեստ լվացքատուն։ ԱՄՆ-ի հարկային գրասենյակը սկսում է լվացքատան ֆինանսական գործունեության աուդիտ անել, որի պատճառով ստեղծվում է լարված իրավիճակ։ Բացի այդ, Վեյմոնդը որոշում է Էվելինին ներկայացնել ամուսնալուծության փաստաթղթեր։ Հոնգ-Հոնգը՝ Էվելինի փնփնթան հայրը, նոր է Չինաստանից ԱՄՆ եկել, իսկ Ջոյը՝ Էվելինի դուստրը, պատրաստվում է քամինգ աութով ներկայանալ իր պապիկին և ներկայացնել նրան իր ընկերուհի Բեքիին։

Ներքին եկամուտների ծառայության շենքում Դեյդրե Բոբեյդրեի հետ հանդիպման ժամանակ Վեյմոնդի անձը փոխվում է, երբ նրա մարմնին կարճ ժամանակով տիրում է Ալֆա Վեյմոնդը, որը Վեյմոնդի մյուս տեսակն է «Ալֆա Աշխարհ» կոչվող տիեզերքից։ Ալֆա Վեյմոնդը բացատրում է Էվելինին, որ գոյություն ունեն բազմաթիվ բազմատիեզերքներ, քանի որ կատարվող յուրաքանչյուր ընտրություն ստեղծում է նոր տիեզերք։ Ալֆա Աշխարհի Ալֆա Էվելինը (այժմ մահացած) մշակել է «ցատկերի» տեխնոլոգիան, որը թույլ է տալիս որոշ ժամանակով միացնել իր գիտակցությունը այլ տիեզերքների իր իսկ երկվորյակների հմտություններին, հիշողություններին և մարմիններին։ Սակայն դա հնարավոր է դառնում միայն հատուկ գործողություն անելուց հետո, որը կոչվում է ցատկահարթակ։ Բազմատիեզերքի գոյությանը սպառնում է Ջոբու Տուպակին՝ նախկին Ալֆա Ջոյը։ Նրա գիտակցությունը «պառակտվել» է, երբ Ալֆա Էվելինը ցատկելու ժամանակ նրան գերծանրաբեռնել է։ Այժմ Ջոբու Տուպակին գոյություն ունի աշխարհներից յուրաքանչյուրում և իր մեջ պարունակում է ողջ բազմատիեզերքի ուժը և գիտելիքները։ Իր գերընդունակությունների օգնությամբ Տուպակին ստեղծել է սև խոռոչ՝ տորի ձևով, որը պոտենցիալ կարող է ոչնչացնել բազմատիեզերքը։

Էվելինը յուրացնում է ցատկերի տեխնոլոգիան` պայքարելու համար Ջոբու Տուպակիի կամակատարների դեմ, որոնք մեկը մյուսի ետևից հայտնվում են հարկային գրասենյակի շենքում։ Էվելինը իմանում է, որ Վեյմոնդը պլանավորում է բաժանվել իրենից և տեսնում է իր մյուս կյանքերը, որոնցում նա չի ամուսնացել Վեյմոնդի հետ և Չինաստանից չի գնացել ԱՄՆ, դրա փոխարեն հաջողության է հասել` տարբեր աշխարհներում դառնալով քունգ ֆուի վարպետ, կինոաստղ և երգչուհի։ Ալֆա Վեյմոնդը հանգում է այն եզրակացությանը, որ Էվելինը բոլոր բազմատիեզերքների Էվելիններից ամնեամեծ անհաջողակն է, դրա համար էլ նա պետք է բացահայտի իր ներուժը՝ Ջոբու Տուպակիին հաղթելու համար։ Ալֆա Հոնգ-Հոնգը հրամայում է Էվելինին սպանել Ջոյին և խանգարել Տուպակիին, սակայն Էվելինը հրաժարվում է այդ մտքից։ Նա որոշում է, որ պետք է դիմադրի Ջոբու Տուպակիին` ստանալով այն բոլոր ուժերը, որ ունի Տուպակին։ Այդ նպատակով նա բազմիցս ցատկեր է կատարում և պայքարում է Ջոբու Տուպակիի կամակատարների և Ալֆա Հոնգ-Հոնգի մարտիկների հետ։ Ալֆա Աշխարհում Ջոբու Տուպակին սպանում է Ալֆա Վեյմոնդին, իսկ Էվելինը չափից շատ ծանրաբեռնվածությունից կորցնում է իր գիտակցությունը։

Մաս երկրորդ. Ամենուրեք

խմբագրել

Էվելինը իր համար բացահայտում է նոր տարօրինակ տիեզերքներ, նույնիսկ այն տիեզերքները, որտեղ մարդկանց մատերի փոխարեն նրբերշիկներ են, իսկ նա ռոմանտիկ հարաբերությունների մեջ է Դեյդրեի հետ, և մյուսը, որտեղ նա աշխատում է տեպպանյակի խոհարարի հետ, որին թաքուն ղեկավարում է ջրարջը՝ Ռատատույ մոիւլտֆիլմի առնետի նման։ Էվելինը իմանում է, որ Ջոբու Տուպակին սև խոռոչ է ստեղծել ոչ թե նրա համար, որպեսզի ամեն ինչին վերջ տա, այլ որպեսզի ոչնչացնի ինքն իրեն և փնտրել է Էվելինին, որը հնարավոր է, որ կհասկանա իրեն։ Ջոբու Տուպակին կարծում է, որ տիեզերքների հսկայական քանակի և անվերջանալի քաոսի պատճառով ոչ մի բան նշանակություն չունի և ամեն ինչ անիմաստ է։

Այլ տիեզերքներում Վոնգերը քիչ է մնացել կորցնեն իրենց լվացքատունը հարկային փաստաթղթերում առկա սխալների պատճառով, իսկ բիզնեսմեն Վեյմոնդը մերժում է կինոաստղ Էվելինին տասնամյակների բաժանումից հետո։ Էվելինը համարյա անցնում է Ջոբու Տուպակիի կողմը և ապակու բեկորով վնասում է իր տիեզերքի Վեյմոնդին։ Նա ցանկանում է Տուպակիի հետ մտնել բեյգլ, սակայն կանգ է առնում, երբ լսում է Վեյմոնդի կոչը բարի և հույսը չկորցնելու մասին։ Էվելինը հաղթում է Ալֆա Հոնդ-Հոնգին և Տուպակիի մարտիկներին՝ օգտագործելով իր տիեզերական գիտելիքները և հայտնաբերելով, որ նրանցից յուրաքանչյուրին նա ցավ է պատճառում, նվիրում է նրանց երջանկություն։ Էվելինը ասում է Ջոբու Տուպակիին, որ նա միայնակ չէ և ինքը միշտ նրա կողքին կլինի։ Միաժամանակ զուգահեռ տիեզերքում Էվելինը իր հորն է ներկայացնում Բեքիին՝ որպես Ջոյի ընկերուհի, հաշտվում է Վեյմոնդի և Ջոյի հետ, իսկ Վեյմոնդը Դեյդրեին համոզում է թույլ տալ ճշտել հարկային փաստաթղթերի սխալները։ Ջոբու Տուպակին սկզբում չի ընդունում Էվելինին, սակայն հետո վերադառնում է նրա մոտ, և նրանք գրկախառնվում են։

Մաս երրորդ. Միանգամից

խմբագրել

Ընտանիքը հավաքած փաստաթղթերը տանում է հարկային։ Էվելինը համբուրում է իր ամուսնուն` Վեյմոնդին, այնուհետև շեղվում է իր մտքերից, մինչ տեսուչը նախատում է նրան փաստաթղթերում առկա աննշան անհամապատասխանությունների համար։

Դերերում

խմբագրել
  • Միշել Եո` Էվելին Վոնգ` լվացքատան սեփականատիրուհին
  • Ջոնաթան Կե Կվան` Վեյմոնդ Վոնգ` Էվելինի ամուսինը
  • Ստեֆանի Սյու` Ջոյ Վոնգ / Ջոբու Տուպակի` Էվելինի և Վեյմոնդի դուստրը
  • Ջեյմս Հոնգ` Էվելինի հայրը` Հոնգ-Հոնգը
  • Ջեյմի Լի Քերթիս` Դեյդրա Բոուբեյրդրա` ԱՄՆ հարկային ծառայության աշխատակցուհի
  • Թալի Մեդել` Բեքի Սրեգոր` Ջոյի ընկերուհին
  • Ջենի Սլեյթ` Դեբբի` շնիկով տիկինը
  • Հարրի Շամ Կրտսեր` Չեդ` տեպպանյակի խոհարար, որը Էվելինի հետ աշխատում է մյուս տիեզերքում
  • Սունիտա Մանի` հեռուստատեսային մյուզիքլի թագուհին
  • Արոն Լազար` հեռուստատեսային մյուզիքլի զինվոր
  • Օդրի Վասիլևսկի` սպա

Մարքեթինգ

խմբագրել

Ֆիլմի օրիգինալ թրեյլերը առաջին անգամ համացանց է հրապարակվել A24 ընկերության կողմից, իսկ Ռուսաստանում՝ «Վոլգա» ֆիլմի դիստրիբյուտորական ընկերության կողմից[35][36]։

Արտադրություն

խմբագրել

Նախնական սցենարը գրվել է այն նկատառումով, որ գլխավոր հերոսի դերակատարը պետք է լինի Ջեքի Չանը։ Երբ դերասանի հետ չի ստացվել համաձայնության գալ, գլխավոր հերոսի սեռը և նրա ամուսինը փոխվել են՝ նկատի ունենալով Միշել Եոյին։

2018 թվականի օգոստոսին հայտարարվել է, որ Միշել Եոն և Ակվաֆինան նկահանվելու են Դեն Կվանի և Դենիել Շայներտի ֆիլմում։ Նաև այդ ընթացքում հայտարարվել են նախագծի պրոդյուսերների անունները՝ Էնտոնի և Ջո Ռուսոներ[37]։

Ֆիլմը 2019 թվականին ստացել է հարկային վարկ՝ Կալիֆոռիայում նկարահանումների համար[38]։ Սպտեմբերին Կվանը և Շայներտը հայտնել են, որ դեռ սպասում են նկարահանումները սկսելու համար թույլատվության[39]։

2020 թվականի հունվարին Ակվաֆինան լքել է դերասանական կազմը, որի պատճառը եղել է ժամանակացույցի հետ կապված կոնֆլիկտը, իսկ Ստեֆանի Սյուն, Ջեյմս Հունը, Ջեյմի Լի Քերթիսը և Ջոնաթան Կե Կվանը միացել են դերասանների թվին։

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2020 թվականի հունվարին։ Ֆիլմի տարածման իրավունքը պատկանում է A24 ընկերությանը[40]։

Ֆիլմը ստեղծելու ժամանակ ռեժիսորների համար ոգեշնչման աղբյուր է եղել «Մատրիցա» ֆիլմը և Վոնգ Կարվայի ֆիլմերի տիեզերքը։ Ինչ վերաբերում է ֆիլմի սանունդթրեքին, որի ստեղծման համար նույնպես ոգեշնչման աղբյուր է հանդիսացել «Մատրիցա»-ի սաունդթրեքը, իսկ ավելի կոնկրետ Դոն Դևիսի երաժշտությունը, և Ռենդի Նյումանի «You’ve Got a Friend in Me» դասական թեման՝ գրված «Խաղալիքների պատմություն» մուլտֆիլմի համար[41]։

Կարծիքներ և գնահատականներ

խմբագրել

ֆիլմը բարձր, երբեմն նույնիսկ բուռն արձագանքների է արժանացել կինոքննադատների և մամուլի կողմից։ Ըստ Rotten Tomatoes կայքի՝ կարծիքների 97%–ը դրական են եղել, իսկ միջին գնահատականը կազմել է 10–ից 8,6[42]։ Ըստ «Metacritic»–ի ցույց տված արդյունքների՝ քննադատների կողմից դրված ֆիլմի միջին գնահատականը կազմել է 10–ից 8,1։ Կայքը ֆիլմը ներառել է «Դիտելուն արժանի» ֆիլմերի ցանկում[43]։

Ֆիլմի մասին գրել են.

««Ամեն ինչ Ամենուր Միանգամից» ֆիլմը անէության էպիկենտրոնում հենարան գտնելու փորձի մասին պատմություն է»–IndieWire[44]

«Ֆիլմի հեղինակները վերցնում են «Մատրիցա» ֆիլմի կարմիր հաբը և այն հասցնում են մինչև անսահմանություն»–Variety[45]

«Լեգենդար Միշել Եոյի ամենադժվար դերասանական խաղը և, հնարավոր է, նրա կարիերայի ամենակարևոր դերը։ Համենայն դեպս այսօրվա դրությամբ»–The Playlist[46]

«Ջեյմի Լի Քերթիսի երկրպագուներին իսկական բավարարվածություն է սպասում դերասանուհու դերասանական խաղից։ Նա ներկայանում է խենթ մարտական տեսարաններում, զուսպ դեմքի արտահայտությամբ խաղում է հումորային պահերը և տալիս է ռոմանտիզմի անսպասելի կայծ»–The Hollywood Reporter[47]

«Պատմական արկած, որտեղ ամենահետաքրքիր ձևով միահյուսված են գիտական ֆանտաստիկան, մետաֆիզիկան, մարտական արվեստները, ֆարսը և ուժեղ դերասանական արվեստը»The Wrap[48]

«Այս ֆիլմը, որն իր մեջ ներառում է «հարդքոր» աստիճանի հասնող գիտական ֆանտաստիկա և ընտանեկան դրամա, դիտողին միաժամանակ տանում է դեպի «Մատրիցա», «Սիրային տրամադրություն», հոնկոնգյան մարտաֆիլմեր և այլն։ Այս էլեմենտները բոլորը միասին ստեղծում են անվերջանալի վիզուալ խնջույք»–Deadline[49]

Ներառում ցանկեր

խմբագրել

2022 թվականի արդյունքների համաձայն՝ բազմաթիվ հրատարակչություններ, այդ թվում նաև Elle[50], Esquire[51], GQ[52], Harper’s Bazaar[53], Time Out[54], Vogue[55], Кинопоиск[56] ամսագրերը, ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդը և Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտը[57][58] «Ամեն ինչ Ամենուր Միանգամից» ֆիլմը ներառել են տարվա լավագույն ֆիլմերի իրենց ցանկերում։ Որոշները, ինչպիսիք են Empire[59], Gizmodo[60], IGN[61], «Афиша»[62] և «Мир фантастики»[63] այն համարել են տարվա լավագույն ֆիլմ։

Ըատ Metacritic–ի արդյունքների՝ հենց այս ֆիլմն է, որ ամենաշատն է հայտնվել 2022 թվականի լավագույն ֆիլմերի ցանկում (ավելի քան հարյուր հրատարակչություններ), այն նաև մյուս ֆիլմերից ավելի շատ համարել են տարվա ֆիլմ (ավելի քան քառասուն հրատարակչություններ)[33]։

Մրցանակներ և անվանակարգեր

խմբագրել
Կինոմրցանակաբաշխություն Արարողության անցկացման ամսաթիվ Անվանակարգ Առաջադրված(ներ) Արդյունքներ Աղբյուր
Սատուրն 2022 Լավագույն ֆենտեզի ֆիլմ «Ամեն ինչ Ամենուր Միանգամից» Հաղթանակ [64]
Լավագույն սցենար Դենիել Կվան և Դենիել Շայներտ Առաջադրում
Լավագույն դերասանուհի Միշել Եո Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն կինոդերասան Ջոնաթան Կե Կվան Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Ստեֆանի Սյու Առաջադրում
Լավագույն մոնտաժ Փոլ Ռոջերս Առաջադրում
Լավագույն բեմադրող դիզայներ Ջեյսոն Կիսվարդեյ Առաջադրում
Gotham 2022 Լավագույն ֆիլմ «Ամեն ինչ Ամենուր Միանգամից» Հաղթանակ [65]
Լավագույն գլխավոր դերակատար Միշել Եո Առաջադրում
Երկրորդ պլանի լավագույն դեր Ջոնաթան Կե Կվան Հաղթանակ
Ոսկե գլոբուս 2023 Լավագույն մյուզիքլ կամ կատակերգություն «Ամեն ինչ Ամենուր Միանգամից» Առաջադրում [66]
Լավագույն ռեժիսոր Դենիել Կվան և Դենիել Շայներտ Առաջադրում
Մյուզիքլի կամ կատակերգության լավագույն դերասանուհի Միշել Եո Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասան Ջոնաթան Կե Կվան Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Ջեյմի Լի Քերթիս Առաջադրում
Լավագույն սցենար Դենիել Կվան և Դենիել Շայներտ Առաջադրում
BAFTA 2023 Լավագույն ֆիլմ «Ամեն ինչ Ամենուր Միանգամից» Առաջադրում [67]
Լավագույն ռեժիսորական աշխատանք Դենիել Կվան և Դենիել Շայներտ Առաջադրում
Լավաույն դերասանուհի Միշել Եո Առաջադրում
Երկրորդ պլանի լավագույն դերասան Ջոնաթան Կե Կվան Առաջադրում
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Ջեյմի Լի Քերթիս Առաջադրում
Լավագույն օրիգինալ սցենար Դենիել Կվան և Դենիել Շայներտ Առաջադրում
Լավագույն քաստինգ Սարա Ֆինն Առաջադրում
Լավագույն մոնտաժ Փոլ Ռոջերս Հաղթանակ
Ֆիլմի լավագույն երաժշտություն Son Lux Առաջադրում
Լավագույն վիզուալ էֆեկտներ Բենժամին Բրյուզեր, Իթըն Ֆելդմաու, Ջոնաթան Կոմբրինկ և Զակ Ստոլց Առաջադրում
Ամերիկայի ռեժիսորների գիլդիա մրցանակ 2023 Լավագույն ռեժիսորական աշխատաք Դենիել Կվան և Դենիել Շայներտ Հաղթանակ [68]
Օսկար 2023 Լավագույն ֆիլմ «Ամեն ինչ Ամենուր Միանգամից» Հաղթանակ [69]
Լավագույն ռեժիսոր Դենիել Կվան և Դենիել Շայներտ Հաղթանակ
Լավագույն դերասանուհի Միշել Եո Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասան Ջոնաթան Կե Կվան Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Ջեյմի Լի Քերթիս Հաղթանակ
Ստեֆանի Սյու Առաջադրում
Լավագույն օրիգինալ սցենար Դենիել Կվան և Դենիել Շայներտ Հաղթանակ
Ֆիլմի լավագույն երաժշտություն Son Lux Առաջադրում
Լավագույն երգ This Is a Life Առաջադրում
Լավագույն մոնտաժ Փոլ Ռոջերս Հաղթանակ
Կոստյումների լավագույն ձևավորում Շիրլի Յուրատա Առաջադրում

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Everything Everywhere All at Once (2022) — The Movie Database (TMDB)(բազմ․) — 2008.
  2. AlloCine Everything Everywhere All at Once (ֆր.) — 1993.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
  4. 4,0 4,1 Everything Everywhere All at Once (2022) - Daniel Kwan, Daniel Scheinert | Synopsis, Characteristics, Moods, Themes and Related | AllMovie
  5. Sullivan W. The Science Behind the Multiverse in 'Everything Everywhere All At Once'Smithsonian Institution, 1970. — ISSN 0037-7333; 1930-5508
  6. 6,0 6,1 6,2 Eckman R. Everything Everywhere All At Once's Real Meaning ExplainedMontreal: 2003.
  7. Ravenscraft E. Everything Everywhere All at Once Perfects Optimistic Nihilism / M. StreshinskySan Francisco: Condé Nast, 2022. — ISSN 1059-1028; 1078-3148
  8. 8,0 8,1 8,2 Mahale J. i-D, ID / T. Jones — 2022. — ISSN 0894-5373
  9. Nguyen H. Directors on the ADHD theory of "Everything Everywhere All at Once" — 2022.
  10. Fleming R. ‘Everything Everywhere All At Once’ Editor Paul Rogers On Pushing The Edit Until It Breaks – Production Value — 2023.
  11. Calhoun J. ‘Everything Everywhere All at Once’ Is a Masterpiece: Profound in its silliness, the movie wants to find the meaning of life. / J. Goldberg — 2022. — ISSN 1072-7825; 2151-9463
  12. James E. S. Hollywood’s hot new trend: Parents who say they’re sorry: Everything Everywhere All at Once and Turning Red are part of a burgeoning subgenre: the millennial parental apology fantasy. / E. Klein — 2022.
  13. Lai G. What ‘Everything Everywhere All At Once’ gets right about the Asian mother-daughter bond — 2022.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 瞬息全宇宙 (豆瓣)
  15. Internet Movie Database — 1990.
  16. Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.)NMHH.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 Everything Everywhere All at Once (2022) - IMDb
  18. film distribution certificate database
  19. Everything Everywhere All at Once (2022) | FilmTV.it
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 Everything Everywhere All at Once Reviews - Metacritic
  21. Everything Everywhere All at Once - Orice, oriunde, oricând (2022) - Film - CineMagia.ro
  22. 22,0 22,1 https://www.cbr.com/everything-everywhere-best-characters/
  23. https://www.ketchikandailynews.com/news/scene/medel-cast-in-new-science-fiction-film/article_9a9b1b94-b828-11ec-8575-f390281ee0c5.html
  24. 24,0 24,1 https://www.imdb.com/title/tt6710474/fullcredits#fullcredits_content
  25. Everything Everywhere All at Once — 2022.
  26. Minden, mindenhol, mindenkor
  27. 27,0 27,1 Box Office Mojo — 1999.
  28. «Источник». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 12-ին.
  29. «7 Movie Genres Seen In Everything Everywhere All At Once». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 12-ին.
  30. Grobar, Matt (2021 թ․ դեկտեմբերի 8). «'Everything Everywhere All At Once': SXSW Sets Daniel Kwan and Daniel Scheinert's A24 Pic As Opening Night Film». Deadline (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
  31. Goldsmith, Jill (2022 թ․ մարտի 27). «'Everything Everywhere All Once' Blasts Off With Record Opening For A24 – Specialty Box Office». Deadline. Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 10-ին.
  32. Мари Григорян (2023 թ․ մարտի 11). ««Оскар-2023»: главные фавориты, ключевые детали и интригующая борьба за актерские номинации». Кинопоиск (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 11-ին.
  33. 33,0 33,1 Film Critic Top 10 Lists — Best Movies of 2022 Արխիվացված 2023-01-02 Wayback Machine — Metacritic
  34. ««Оскар-2023»: номинанты — Новости на Кинопоиске». Кинопоиск (ռուսերեն). 2023 թ․ հունվարի 24. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 25-ին.
  35. «Everything Everywhere All At Once | Official Trailer HD | A24». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 20-ին.
  36. «ВСЁ ВЕЗДЕ И СРАЗУ | Трейлер | Скоро в кино». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 29-ին.
  37. «Michelle Yeoh, Awkwafina in Talks for Film From 'Swiss Army Man' Directors». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 20-ին.
  38. «Leonardo DiCaprio EP'd 'Akira' Scores In Latest California Tax Credits Allocation». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 20-ին.
  39. «'Swiss Army Man' Directors Passed on 'Deadpool 2' to Make a Sci-Fi Movie With Michelle Yeoh». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 20-ին.
  40. «A24 Reunites With 'Swiss Army Man' Directors; Finance & Distribute AGBO's 'Everything Everywhere All At Once'». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 20-ին.
  41. Официальный пресс-релиз фильма «Всё везде и сразу»
  42. «Everything Everywhere All at Once». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
  43. https://www.metacritic.com/movie/everything-everywhere-all-at-once
  44. «'Everything Everywhere All at Once' Review: 'The Matrix' Meets the Multiverse in Daniels' Instant Classic». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
  45. «'Everything Everywhere All at Once' Review: Chaos Reigns – and So Does Michelle Yeoh – in Unhinged Metaverse Movie». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
  46. «'Everything Everywhere All At Once': Michelle Yeoh Carries A Bold & Boundless Multiverse Spectacle [SXSW]». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
  47. «Michelle Yeoh in 'Everything Everywhere All at Once': Film Review | SXSW 2022». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
  48. «'Everything Everywhere All at Once' Film Review: Michelle Yeoh Anchors Wild, Heartfelt Action Comedy». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
  49. «SXSW Review: The Daniels' 'Everything Everywhere All At Once'». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
  50. «35 Best Films of 2022 — Best New Movies of 2022». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
  51. «35 Best Movies of 2022». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
  52. «20 best movies of 2022 | British GQ». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
  53. «Best Movies of 2022». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
  54. «The 33 best films of 2022». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
  55. «The 29 Best Movies of 2022 | Vogue». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
  56. «Лучшие фильмы — 2022: выбор Кинопоиска — Статьи на Кинопоиске». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
  57. Davis, Clayton; Moreau, Jordan (2022 թ․ դեկտեմբերի 8). «Top Gun: Maverick Named Best Picture by National Board of Review». Variety. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 14-ին.
  58. Hammond, Pete (2022 թ․ դեկտեմբերի 9). «AFI Awards Film: Avatar, Top Gun, Elvis, Fabelmans And More Make Cut; Streamers Shut Out». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 14-ին.
  59. «The Best Movies Of 2022 | Movies | Empire». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
  60. «28 Best Sci-Fi, Horror, Superhero and Fantasy Movies of 2022». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 29-ին.
  61. «The Best Movie of 2022 — IGN». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
  62. «Лучшие фильмы 2022 года: что посмотреть на каникулах — Афиша Daily». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
  63. «Лучшие фильмы 2022: фантастика, фэнтези и приключения — по версии «Мира фантастики» | Кино, Классика кино | Мир фантастики и фэнтези». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
  64. «The Academy of Science Fiction Fantasy and Horror Films». www.saturnawards.org. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
  65. «Past Recipients | The Gotham Awards» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
  66. «Winners & Nominees 2023». Golden Globes (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 26-ին.
  67. «2023 EE BAFTA Film Awards: The Nominations». www.bafta.org (անգլերեն). 2023 թ․ հունվարի 19. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
  68. «Гильдия режиссеров Америки объявила лауреатов своей премии». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 23-ին.
  69. «2023 | Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences». www.oscars.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 26-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամեն ինչ ամենուր միանգամից» հոդվածին։