GQ (նախկինում՝ Gentlemen's Quarterly), միջազգային տղամարդկանց ամսագիր է, հիմնված Նյու Յորքում։ Ամսագիրը կենտրոնացած է նորաձևության, ոճի և մշակույթի վրա։ Ամսագիրը պարունակում է նաև հոդվածներ սննդի, ֆիլմերի, ֆիթնեսի, երաժշտության, ճանապարհորդության, սպորտի, տեխնոլոգիայի և գրքերի մասին։

GQ
GQ, անգլ.՝ Apparel Arts, անգլ.՝ Gentlemen's Quarterly և անգլ.՝ GQ[1]
Изображение логотипа
Տեսակհանդես
Ժանրmen's magazine?
Լեզուանգլերեն
Գլխավոր խմբագիրJim Nelson?
Հիմնադրվել է1957
ՀրատարակիչCondé Nast
ՍեփականատերCondé Nast
ԵրկիրԱՄՆ
Հրատարակման վայրՆյու Յորք
ԳրասենյակՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Հրատարակության պատմություն1957 թվականից
Հաճախականությունամեն ամիս
ISSN0016-6979
Կայքgq.com
 GQ (magazine) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

GQ–ն ստեղծվել է 1931 թվականին, սակայն Apparel Arts անվան ներքո[2]։ Ինը համարներ ստեղծելուց հետո ամսագրի լոգոն փոխվեց և այն դարձավ Gentlemen's Quarterly և թողարկվում էր երեք ամիսը մեկ։ Շուտով Gentlemen's Quarterly–ն վերափոխվեց GQ–ի 1967 թվականին և սկսեց արտադրել ամիսը մեկ անգամ[2]։ 1980 թվականին Condé Nast ընկերությունը գնեց ամսագիրը[2] և փոխեց դրա թեման՝ վերափոխելով այն նորաևության ամսագրի։ Ներկայիս գլխավոր խմբագիրը՝ Ջիմ Նելսոնը, զբաղեցրել է իր պաշտոնը 2003 թվականի փետրվարին։ Նրա շնորհիվ ամսագիրը դարձավ ավելի հայտնի և գրավիչ ընթերցողների համար։

Ամսագիրը տարբեր երկրներում խմբագրել

GQ–ն տպագրվում է Ավստրալիայում, Բրազիլիայում, Կանադայում, Չինաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հնդկաստանում, Իտալիայում, Ճապոնիայում, Լատինական Ամերիկայում, Մեքսիկայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Ռուսաստանում, Հարավային Աֆրիկայում, Հարավային Կորեայում, Իսպանիայում, Թայվանում, Թայլանդում, Թուրքիայում, Միացյալ Թագավորությունում և ԱՄՆ–ում։

Ընթերցողների 73 տոկոսը տղամարդ է, և նրանցից 63 տոկոսը միայնակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 0016-6979
  2. 2,0 2,1 2,2 Sterlacci, Francesca; Arbuckle, Joanne (2009). The A to Z of the Fashion Industry. Lanham, MD: Scarecrow Press. էջ 101. ISBN 0810870460. Վերցված է 2013 թ․ հուլիսի 16-ին.