Սմիթսոնյան ինստիտուտ
Սմիթսոնյան ինստիտուտ (անգլերեն՝ Smithsonian Institution), ԱՄՆ-ի գիտահետազոտական և մշակութային խոշոր կենտրոններից։
![]() | |
Տեսակ | institution? և բիզնես ձեռնարկություն |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան |
Անվանված է | James Smithson? |
Այցելողներ | 30 000 000±500 000[1] |
Հիմնադրված է | օգոստոսի 10, 1855 |
Հիմնադիր | James Smithson? և Joel Roberts Poinsett? |
Տնօրեն | Lonnie Bunch? |
Պաշտոնական կայք |
Հիմնադրվել է 1846 թվականին, Վաշինգտոնում, կոնգրեսի հատուկ որոշմամբ, անգլիացի քիմիկոս և հանքաբան Ջ․ Սմիթսոնի (1765-1829) կտակած միջոցներով՝ «գիտությունը ժողովրդի մեջ տարածելու և ընդլայնելու» համար։ Միավորում է Ազգային թանգարանը, Սմիթսոնյան աստղադիտարանը, Արվեստի ազգային պատկերասրահը, Ազգաբանական հետազոտությունների ինստիտուտը, Ազգային կենդանաբանական այգին և գիտական այլ հիմնարկներ։ Ինստիտուտն ավանդաբար գլխավորում է ԱՄՆ-ի նախագահը, պատվավոր խորհրդի կազմում են նաև փոխնախագահը, պետական քարտուղարը, ֆինանսների, պաշտպանության, արդարադատության մինիստրները և պաշտոնական այլ անձինք։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 2012 Annual Report — Smithsonian Institution. — P. 24.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 458)։ |