Ակնունի
Էդվարդ Ակնունի (իսկական անունը՝ Խաչատուր Մալումյան, 1863[1][2][3], Մեղրի[4] - 1915[1][2][3], Մեծ Եղեռնի զոհ), հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս։ ՀՅԴ կուսակցության անդամ։
Ակնունի | |
---|---|
Ծնվել է | 1863[1][2][3] |
Ծննդավայր | Մեղրի[4] |
Մահացել է | 1915[1][2][3] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Ներսիսյան դպրոց և Ժնևի համալսարան |
Մասնագիտություն | լրագրող, հրապարակախոս, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Դրօշակ, Մշակ և Հայ օգնության միություն |
Կուսակցություն | ՀՅԴ |
Khachatur Malumian Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՆախնական կրթությունը ստացել է ծննդավայրում։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1883), հետագայում ուսումը շարունակել Ժնևում։ Աշխատակցել է «Մշակին», եղել խմբագրության քարտուղարը, Գ. Արծրունու գաղափարների ջերմ պաշտպանն ու օգնականը։ 1899 թվականին Ժնևում աշխատել է «Դրոշակի» խմբագրությունում, ուր տպագրվել է նրա «Կովկասյան խաբրիկներ» հոդվածաշարը՝ Է. Ակնունի ստորագրությամբ։
Եղել Է Քրիստափոր Միքայելյանի աջակիցներից, քարոզչական մեծ աշխատանք է կատարել Եվրոպայում ի նպաստ Հայ դատի։ Եռանդուն մասնակցել է ՀՀԴ կուսակցության 1907 թ. Վիեննայի IV ընդհանուր ժողովին, որից հետո նրա ջանքերով և մասնակցությամբ Փարիզում գումարվել Է Օսմանյան կայսրության բոլոր ընդդիմադիր կազմակերպությունների խորհրդաժողով (որը և նախապատրաստեց Օսմանյան կայսրության սահմանադրության հռչակումը)։ 1908 թվականին ավելի է աշխուժացել Կ. Պոլսում նրա հասարակական, քաղաքական գործունեությունը։ 1910-1911 թվականներին քարոզչությամբ հանդես է եկել Հյուսիսային. Ամերիկայում, Եգիպտոսում, Լիբանանում, Զմյուռնիայում, Էրզրումում, որտեղ 1914 թվականի օգոստոսին մասնակցել է ՀՀԴ կուսակցության VIII ընդհանուր ժողովին)։ 1915 թվականի ապրիլի 24-ի երեկոյան ձերբակալվել ու աքսորվել է։ Սպանվել է աքսորի ճանապարհին։
Երկեր
խմբագրել- Ակնունի Էդուարդ, Բողոքի ձայն, Պոսթըն, 1911, 102 էջ։
- Ակնունի Էդուարդ, Դէպի կռիւ, Ժընեւ, 1904, 275 էջ։
- Ակնունի Էդուարդ, Դէպի Երկիր, Պոսթըն, 1911, 32 էջ, Երեւան, 2002, 32 էջ։
- Ակնունի Էդուարդ, Կովկասան վէրքեր, առաջին հատ., Ժընեւ, 1903, 368 էջ։
- Մալումեան Խաչատուր, Մտքի մշակը, Թիֆլիս, 1890, 96 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Swartz A. Open Library — 2007.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #1028909438 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակնունի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակնունի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 165)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |